Եվրամիությունը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Եվրամիությունը հրապարակել է հաղորդագրություն, որում կրկին անգամ լիակատար հավատարմություն է հայտնել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ:
Նոյեմբերի 14-ին ԵՄ արտգործնախարարների եզրափակիչ նիստում ողջունելով Իրանի հետ միջուկային գործարքը, միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար` Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը միության գերակայություններից է»: Նրա խոսքերով՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը մի համաձայնություն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից: «Կազմակերպությունը պետք է աջակցի համաձայնագրի իրագործմանը». ասել է Մոգերինին:
Վկայակոչելով 2015 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունները և ապրիլին Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար` Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունը, ԵՄ հրապարակած հաղորդագրությունը ապացուցում է, որ միությունը վճռակամ է ընդլայնել իր համագործակցությունն Իրանի հետ:
Իրանը և Եվրամիությունը քաղաքական բանակցությունների նոր փուլ են սկսել: Իրանն այդ բանակցություններում մասնավորապես անդրադարձել է մարդու իրավունքների և հրթիռային ոլորտում երկրի պաշտպանական կարողության հետ կապված հարցերին:
Իրանը ողջունել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ ԵՄ-ի արտգործնախարարների հավատարմությունը: Թեհրանը համոզված է, որ կողմերի միջև համագործակցության ընդլայնման համար կան տնտեսական ու անվտանգության քաղաքական նախադրյալներ:
Եվրախորհուրդը պատրաստակամ է Իրանում բացել եվրոպական միության գրասենյակ, այն համարելով կարևոր քայլ` երկու երկրի նպատակների իրագործման ուղղությամբ: Սակայն Իրանի կարծիքով դա ժամանակ կպահանջի և առայժմ հնարավոր չէ դրա համար կոնկրետ ժամկետ հայտարարել:
Եվրախորհուրդը կրկին անգամ իր աջակցությունն է հայտնել օրենքների վրա հիմնված առևտրի համակարգին և համաշխարհային տնտեսությանը Իրանի միանալու կապակցությամբ, որի իրագործման համար դեռ երկար ճանապարհ կա կտրելու: Իրանի նկատմամբ սահմանված բոլոր շրջափակումների վերացման հարցում դեռևս առկա են բացթողումներ ու թերացումներ ,որոնք ցույց են տալիս ,որ գործարքը կնքած որոշ երկրներ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
ԵՄ հաղորդագրությունը ցույց է տալիս Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ միության հստակ դիրքորոշումը, իսկ մյուս կողմից վկայում է արևմուտքում Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև բացված ճեղքվածքի ու տիրող անվստահության մասին:
Եվրոպան և ԱՄՆ-ն տարաձայնություն ունեն թե տնտեսական ու ֆինանսական և թե ռազմական ու անվտանգության քաղաքականությունների շուրջ: Ուստի ԵՄ հաղորդագրությունն ինչ-որ տեղ տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում սահման է ճշտում ԱՄՆ-ի հետ իր շահերի ու վնասների միջև: Իհարկե դրա իրագործումը կախված է ԵՄ հետագա որոշումներից:
Իրանի հետ տեսակետների մոտեցմանը և տարածաշրջանում լարվածությունների վերացմանն ուղղված համագործակցության ու մարդու իրավունքների շուրջ բանակցությունները կարող են նպաստել այս նպատակների իրագործմանը: