ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության ցանկություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42850-ՆԱՏՕ_ն_Ռուսաստանի_հետ_երկխոսության_ցանկություն_է_հայտնել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ բանակցությունից առաջ ասել է. «ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ երկխոսության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 08:28 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության ցանկություն է հայտնել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ բանակցությունից առաջ ասել է. «ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ երկխոսության»:

Նրա ընդգծմամբ, երբ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սրվում է, երկխոսությունը կարող է այդ լարվածությունը մեղմել:

Թվում է, որ Մոսկվայի հետ երկխոսության  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի  ցանկությունը կապված է վերջին շրջանում այդ կազմակերպության ներսում ու ԵՄ-ում տեղի ունեցած զարգացումների հետ: Դրանք գլխավորում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը, ինչը մտահոգել է   եվրոպացիներին:  Շտոլտենբերգի համոզմամբ,  Թրամփը պիտի իրագործի ՆԱՏՕ-ի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած բոլոր պարտավորությունները: Նա հայտարարել է, որ Թրամփը համարվում է այս կազմակերպության ամենախոշոր հովանավորը: Սակայն իրականությունն այլ է և եվրոպացի քաղաքական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնատարների հայտարարություններից կարելի է հասկանալ, թե նրանք որքան մտահոգ են: Միևնույն ժամանակ նկատի առնելով Մոսկվայի դրական վերաբերմունքը Թրամփի հանդեպ և հակառակը, վերջինիս հաղթանակից հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման դրական  հեռանկարը է ուրվագծվում: Եվ հենց այդ պատճառով  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի հետ երկխոսության ցանկություն է հայտնելի:

Նախքան Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրումը,   կողմերը համագործակցում էին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Խորհրդի վերջին պաշտոնական նիստը գումարվեց 2014 թվականի հունիսին: Դրանից հետո Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը դադարեցվեց: Կողմերը 2016 թվականի մայիս և հուլիս ամիսներին Բրյուսելում հանդիպեցին, որը սակայն անարդյունք եղավ: Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրել է Ռուսաստանի ու արևմուտքի միջև հարաբերությունների լարվածության: Կողմերն այս ընթացքում ցուցադրել ն իրենց ուժը: Հարկ է նշել, որ  ՆԱՏՕ-ն առավել հարձակողական ու սպառնալի դիրք է ընդունել Ռուսաստանի դեմ: 2014 թվականից   Ռուսաստանն ընդլայնել է Եվրոպայի արևելյան երկրներում իր ռազմական ներկայությունը: Իսկ  Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել ընդհանուր սպառնալիքների ու հատկապես ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցության առաջարկով:  1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրների ինտեգրման ուղղությամբ շարունակական ջանք է  գործադրել: Ռուսների դիտանկյունից ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման ծրագիրը շարունակում է սպառնալիք համարվել Դաշնության համար: ՆԱՏՕ-ի թշնամական վերաբերմունքը և դեպի արևելք ընդլայնվելու այդ դաշինքի ջանքերի արդյունքում, ՌԴ ազգային անվտանգության դոկտրինայում ՆԱՏՕ-ն նշվել է որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Մոսկվա հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանի դեմ արևմուտքի թշնամությունը ոչ թե անցողիկ երևույթ է, այլ  անփոփոխ քաղաքականությունը: Հետևաբար, թեև հնարավոր է որ Ռոսատսանը դրական արձագանքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկ, սակայն կողմերի միջև տարաձայնությունների կարգավորման հեռանկարն այնքան էլ դրական չէ: