ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Ռուսաստանի հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i4297-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարը_կարևորել_է_Ռուսաստանի_հետ_համագործակցությունը
Կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցությունը միջազգային հակամարտությունները կարգավորելու հարցում , ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ն անտարբեր չի մնա Ռուսաստանի միջուկային սպառնալիքների դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 09:00 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Ռուսաստանի հետ համագործակցությունը

Կարևորելով Ռուսաստանի հետ համագործակցությունը միջազգային հակամարտությունները կարգավորելու հարցում , ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ն անտարբեր չի մնա Ռուսաստանի միջուկային սպառնալիքների դիմաց»:

Նա նշել է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ կարգավորել մեծ հակամարտությունները: Գերմանական «Բիլդ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային զենքի կիրառման մասին ռուսների հնչեցրած սպառնալիքին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ: Նա նշել է, որ Ռուսաստանին չի համարում ՆԱՏՕ-ի թշնամին: Մյունխենի անվտանգության համագումարում Ռուսաստանի վարչապետ՝ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, որ Մոսկվա-Արևմուտք հարաբերությունները նման են սառը պատերազմի :

Միջազգային ճգնաժամերի ու հակամարտությունների կարգավորման հարցում Ռուսաստանի անփոխարինելի դերին Արևմուտքի ռազմական ամենամեծ կառույցի ղեկավարի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անդրադարձը վկայում է այն մասին, որ Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերի հարցում տարիներ Ռուսաստանի հետ հակադրվելուց հետո, Արևմուտքը գիտակցել է, որ առանց այդ երկրի շահերն ու նկատառումները հաշվի առնելու, հնարավոր չէ կարգավորել այդ ճգնաժամերը:

Ուկրաինայի ճգնաժամում Արևմուտքը շտապեց օգնել Ուկրաինայի արևմտամետ պետությանը: Ի վերջո, չնայած Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին, Ռուսաստանն իր դիրքերը չզիջեց: Արդյունքում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի մասնակցությամբ խմբի շրջանակներում 2014 թվականին Մինսկ -1 և 2015 թվականի փետրվարին Մինսկ-2 համաձայնագրերի կնքմամբ Արևմուտքը համաձայնության եկավ Ռուսաստանի և Ուկրաինայի արևելքի ռուսամետ ընդդիմության հետ:

Չնայած այդ համաձայնության կետերի իրագործման ճանապարհին գոյություն ունեցող դժվարություններին և Ուկրաինայի արևելքում խռովությունները ճնշելու մասին Կիևի արևմտամետ կառավարության հայտարարություններին ու կարգախոսներին, այսօր Արևմուտքը և Կիևում նրա դաշնակիցները հարկադրված են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում համաձայնության գալ Ռուսաստանի հետ:

Սիրիայի ճգնաժամի հարցում, 2015 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը լայնածավալ ավիահարձակումներ սկսեց Արևմուտքի և նրա արաբ դաշնակիցների ու Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ: Այս բոլորը վկայում են այն մասին, որ Ռուսաստանն ի զորու է փոխել Արևմուտքի հավասարությունները: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ու նրա արաբ և արևմուտքցի դաշնակիցները Մյունխենի նիստում հարկադրված եղան Սիրիայում հրադադար հաստատելու և այդ երկրի ժողովրդին օգնություն ցուցաբերելու հարցում համաձայնության գալ Ռուսաստանի և քառյակ կոալիցիայի անդամ մյուս երկրների հետ: Արևմուտքին թվում էր, թե Մոսկվան հակազդեցություն չի ցուցաբերելու Սիրիայի զարգացումների և անգամ Ասադի կառավարության կործանման նկատամբ: Սակայն ներկայումս, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է Ռուսաստանի անփոխարինելի դերը միջազգային հակամարտությունների կարգավորման հարցում:

Ստոլտենբերգի արտահայտությունները վկայում են այն մասին, որ չնայած դժգոհությամբ, այնուամենայնիվ արևմուտքցիները գտնում են, որ միջազգային որոշ ճգնաժամերի կարգավորման համար հարկադրված են գործակցել Ռուսաստանի հետ: