Դոնալդ Թրամփի խոստումները և Իսրայելի վարչակազմի ոգևորվածությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43462-Դոնալդ_Թրամփի_խոստումները_և_Իսրայելի_վարչակազմի_ոգևորվածությունը
2017 թ. հունվարին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությունից հետո, Իսրայելի ռեժիմը մտադիր է ավելի քան 30 հազար նոր բնակելի տներ կառուցել Երուսաղեմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 15:38 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփի խոստումները և Իսրայելի վարչակազմի ոգևորվածությունը

2017 թ. հունվարին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողությունից հետո, Իսրայելի ռեժիմը մտադիր է ավելի քան 30 հազար նոր բնակելի տներ կառուցել Երուսաղեմում:

Սիոնիստական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ այդ նախագիծն իրագործվելու է Թրամփի նախագահության ժամանակաշրջանում, որովհետև այս միլիարդատերն անօրիանական չի համարում Պաղեստինի ժողովրդից բռնագրավված տարածքներում Իսրայելի ռեժիմի կողմից քաղաքներ կառուցելը:

Ընտրապայքարի ժամանակ Թրամփն ասել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում, Երուսաղեմը կճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում, դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխի:

Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի  քայլերը հովանավորելով, ամերիկացի պաշտոնյաները՝ այդ թվում նաև Դոնալդ Թրամփը կանաչ ազդանշան են ցույց տվել այդ ռեժիմին իր իմպերիալիստական քաղաքականությունն իրագործելու համար: Նման պայմաններում  օրենսդրության գծով Իսրայելի նախարարական կոմիտեն վերջերս վավերացրել է նոր օրինագծի նախատեքստը, որի համաձայն Թել Ավիվի ռեժիմը կարող է պաղեստինյան ավելի մեծ տարածքներ բռնազավթել ավաններ կառուցելու նպատակով:

Հատկանշական է, որ 2014 թվականի սկզբին, Սիոնիստական ռեժիմը վավերացրել է մի օրինագիծ Երուսաղեմի արևելյան հատվածը հետզհետե բռնազավթելու մասին: Այդ օրինագծի համաձայն, այդ ռեժիմը մտադիր էր վեց տարվա ընթացքում փոխել արևելյան Երուսաղեմի բնակչության զանգվածը, այդ տարածքը կցել բռնագրավված Պաղեստինին և ավելացնել անվտանգության ուժերը այդ տարածքում:

Իսրայելի ռեժիմը ավելի քան 15 միլիարդ դոլար է հատկացրել մինչև 2020 թվականը Երուսաղեմը հրեականացնելու համար:

Իսրայելի ռեժիմը ձգտում է կատարելապես իր վերահսկողության տակ առնել Երուսաղեմը, ինչը վկայում է Ալ-Աղսա մզկիթին տիրելու այդ ռեժիմի մտադրության մասին:

Սիոնիստական ռեժիմը 1948 թվականից բռնազավթել է արևմտյան Երուսաղեմը: 1980 թվականին Իսրայելի ռեժիմի խորհրդարանը մի նախագիծ վավերացրեց Երուսաղեմը Պաղեստինի բռնագրավյալ տարածքներին կցելու մասին և այդ քաղաքը մայրաքաղաք հայտարարեց: Իսրայելի ռեժիմը տարբեր երկրներին կոչ արեց իրենց դեսպանությունները Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրել:

Նման պայմաններում, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հովանավորելու է Երուսաղեմում քաղաքանման ավանների կառուցումը: Թրամփի այդ արտահայտություններից ոգևորվել են Սիոնիստական ռեժմի պաշտոնյաները: Թրամփը բացահայտորեն օժանդակում է Իսրայելի վարած քաղաքականությանը։