Թուրքիան կարող է ԵՄ-ի փոխարեն ՇՀԿ մտնել
Թուրքիան չպետք է ջանա միանալ Եվրամիությանը։ Այժմ երկրի կառավարությունը դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու հնարավարությունը։
Թուրքիայի նախագահը այս մասին ասել է Ուզբեկստան ուղևորության ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին։ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու մասին Թուրքիայի նախագահի խոսքերը համարվում են ԱՄՆ-ին և Եվրոպային ուղղված սպառնալիք:Պետք է նշել, որ վերջին հինգ տասնամյակներում Թուրքիային արևմտամետ երկիր ներկայացնելուն ուղղված ջանքերն ապարդյուն են անցել: Թուրքիայի ժողովրդի մեջ տարածված է այն մտայնությունը, որ ԵՄ-ին միանալու ձգձգումը պարտություն է իշխող կուսակցության համար, քանի որ դա մշտապես եղել է Թուրքիայի կառավարությանը հուզող հարց: Վերջին մի քանի սերունդները Թուրքիայում ապրում են այդ երազանքով: Նման հանգամանքներում թվում է, թե ՇՀԿ-ին միանալու հարցն առաջ քաշելով, Էրդողանը երկու նպատակ է հետապնդում: Առաջինը՝ արևմտյան երկրներին ստիպել համագործակցել Անկարայի կառավարության հետ : Երկրորդ աշխարհամարտի փորձերը ցույց են տվել, որ այդ քաղաքականությունն արդյունավետ է եղել: Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու հարցում , կարևոր դեր ունի նաև ԱՄՆ-ը: Սակայն Սպիտակ տան ղեկավարությունը փոխվել է և առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ը ինչպիսի քաղաքականություն է վարելու այս հարցում: Անշուշտ Թուրքիան ներկայումս քայլում է արևմուտքի շահերի ուղղությամբ: Դրա դիմաց, անկախ և Արևմուտքի քաղաքականությանը դեմ պետությունների և Թուրքիայի սերտ կապերը շահավետ չեն լինելու արևմտյան երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի համար: Պարզ է , որ արևմուտքից Թուրքիայի հեռացումն այդ երկրին վնասելու է, սակայն դա կարող է անդառնալի վնասներ պատճառել նաև արևմուտքին:
ՇՀԿ-ին միանալու հարցն առաջ քաշելով, Թուրքիան նպատակ ունի փոխել հանրային կարծիքը և ժողովրդի դիրքորոշումը։ Անկարան իսկապես ցանկանում է համագործակցել անկախ պետությունների հետ: Դա մեծ նշանակություն ունի Թուրքիայի կառավարության համար: