Մամուլի տեսություն 24-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44008-Մամուլի_տեսություն_24_11_2016
«Շրջափակումների 10 տարով երկարացումը նշանակում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտում :Իրանը կհակադարձի այդ քայլին»,ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 16:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-11-2016

«Շրջափակումների 10 տարով երկարացումը նշանակում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտում :Իրանը կհակադարձի այդ քայլին»,ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

 

Այսօր Իրանում լույս տեսած բոլոր թերթերը, այդ թվում Ռեսալաթը, Ջոմհուրի Էսլամին,Շարղը,  Համշահրին և Քեյհանը  հանդես են եկել հետևյալ  գլխավոր խորագրով

Շրջափակումների 10 տարով երկարացումը նշանակում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտում Իրանը կհակադարձի այդ քայլին

Երեկ , հավաքազորային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Իրանի դեմ շրջափակումների 10 տարով երկարացմանը:

«Շրջափակումների երկարացումը նշանակում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտում : Նրանք պետք է իմանան, որ Իրանի իսլամական հանրապետությունը հակադարձելու է  այդ որոշմանը».-ասել է մեծարգո  առաջնորդը:

«ԱՄՆ միջուկային համաձայնությունը դարձրել է Իրանի ժողովրդին ճնշելու միջոց».-ասել է նա:«Իրանն ապավինում է իր ժողովրդին և չի վախենում որևէ երկրից»,նշել է մեծարգո առաջնորդը:

---

Ջամե Ջամ

Արևմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ  պատժամիջոցների  կիրառումը այս երկրի օգտին է եղել.Պուտին

«Ջամե Ջամ»թերթը  գրում .-«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի ներկրման վրա դրված արգելքը  Ռուսաստանի օգտին է եղել», ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նշենք,որ Ռուսաստանը հակադարձելով արևմտյան երկրների սահմանած հակառուսական պատժամիջոցներին արգելք է սահմանել Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից տավարի, խոզի, հավի մսի, ձկնեղենի, պանրի, կաթի, բանջարեղենի և մրգերի ներկրման վրա,ինչը Պուտինի խոսքերով ՌԴ-ի օգտին է եղել ,քանի ,որ  Մոսկվան այդ սննդանյութերի հայթայթման համար առավելաբար հենվում է իր ներքին ռեսուրսների վրա: Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները ռուս սպառողների օգտին են եղել, քանի որ այդ նյութերն ավելի էժան գնով են վաճառվում երկրում:

---

Ռեսալաթ

«Ռեսալաթ» թերթը գրում է.-«Այս օրերին լուրեր են շրջանռվել Կուրիլյան վիճելի կղզիների հարցով ՌԴ-ի և Ճապոնիայի հաշտության մասին: Ճապոնիայի վարչապետը հաստատել է այդ լուրը: Վլադիմիր Պուտինի  առաջիկա դեկտեմբերին Ճապոնիա կատարելիք այցի շեմին, այդ երկրի վարչապետ՝ Սինձո Աբեն հայտարարել է.«Ճանապարհ է հարթվել ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի կնքելու համար»: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր,որ չի փոխել իր դիրքորոշումը Կուրիլյան կղզիների վերաբերյալ ,սակայն պատրաստ է այդ հարցով բանակցել Տոկիոյի հետ: Իսկ Սինձո Աբեն էլ հայտարարել է,որ ՌԴ-ի հետ համառ բանակցություններ է սկսելու` խաղաղ համաձայնագիր կնքելու երկու երկրների միջեւ առկա տարածքային վիճելի հարցերի առնչությամբ: Ճապոնիայի վարչապետը նորմալ չի համարել այն փաստը, որ երկու երկրների միջև դեռևս չկա խաղաղության համաձայնագիր` հավելելով, որ երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է 70 տարի:

--- 

 

News.am

Financial Times Թրամփի նկատմամբ Պուտինի հիացմունքը շուտով կարող է մարել

Կան ծանրակշիռ նշաններ, որ Թրամփը կձգտի գործարք կնքել Մոսկվայի հետ, սակայն չկան երաշխիքներ, որ դա նրան կհաջողվի։ Իրականում Թրամփի հետ փոխգործակցելը կարող է Մոսկվայի համար ավելի դժվար լինել, քան նա ակնկալում է, գրում է Financial Times–ը։

«Պուտինը անակնկալները դարձրել է իր քաղաքական գործելաոճի մի մասը։ Սակայն նա նախընտրում է, որ իր ընկերներն ու թշնամիները մշտական ու հայտնի մեծություններ լինեն, ինչպիսին չէ Թրամփը»,- ասվում է հոդվածում։

«ԱՄՆ նոր նախագահի անկանխատեսելի անձը կարող է փոթորկող հարաբերությունների հանգեցնել»,- ասել է Ալեքսանդր Բաունովը Մոսկվայի Կարնեգի կենտրոնից։

Թրամփի նախընտրական մեկնաբանություններից մի քանիսը՝ ակնարկները, որ ինքը կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի պահանջները, ազատական ինտերվենցիոնիզմին վերջ տալու խոստումները ու Սիրիայում պատերազմի հարցում ռուսական մոտեցմանն աջակցելը հաճելի են Մոսկվայի ականջին։ Բայց մյուսները հնարավոր տարաձայնություններ են խոստանում։

Եվ այսպես Թրամփը սպառնում էր չեղարկել անցած տարի Ռուսաստանի դաշնակից Իրանի հետ կնքված միջուկային գործարքը: Բացի դրանից Թրամփը թշնամական մոտեցում ունի Չինաստանի հանդեպ, որի հետ կապեր կառուցելու ուղղությամբ Ռուսաստանն աշխատում է վերջին տարիներին։