Եվրոխորհրդարանում ներկայացվել են Իանի դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i4414-Եվրոխորհրդարանում_ներկայացվել_են_Իանի_դիրքորոշումները
ԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մարդու իրավունքների հանդեպ Եվրոպայի մոտեցումը խիստ քաղաքականացված, խտրական ու խաբեբայական է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 08:14 Asia/Tehran
  •   Եվրոխորհրդարանում ներկայացվել են Իանի դիրքորոշումները

ԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մարդու իրավունքների հանդեպ Եվրոպայի մոտեցումը խիստ քաղաքականացված, խտրական ու խաբեբայական է»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հակազդելով Իրանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ Եվրոխորհրդարանի որոշ պատգամավորների հայտնած մտահոգությանը, հիշեցրել է, որ որևէ երկիր չի կարող մարդու իրավունքների ոլորտում անթերի լինելու հավակնություն ունենալ: Նա Եվրոխորհրդարանի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է Իրանում առկա իրականությունների ու այդ թվում այն հարցի վրա, որ այս երկրում կառավարությունները որոշվում են քվեարկության միջոցով:

«Որևէ երկիր իրավունք չունի ռազմական լուծում պարտադրել Սիրիայի ու Եմենի ժողովուրդներին»,-ընդգծել է Զարիֆը, պարզաբանելով տարածաշրջանային ու միջազգային հարցերի հանդեպ ԻԻՀ դիրքորոշումը:

Զարիֆը նշել է, որ տարածաշրջանում լարվածությունների սրման, ինչպես նաև Արաբիայի ու նրա որոշ դաշնակիցների ռազմամոլության պատճառը տարածաշրջանային հավասարությունների ընկալման հարցում նրանց սխալ հաշվարկներն ու այն սխալ ենթադրությունն է, որ Իրանի միջուկային հարցի կարգավորումը խախտում է Արաբիայի պատկերացրած ուժերի հավասարումը: «Արաբիայի այս կողմնորոշումը, որի հիմքում ընկած է տարածաշրջանային հավասարություններից ուրիշների կրճատումը և այլ հարևանների դերակատարության ու օրինական շահերի անտեսումը, չի կարող այդ երկրի ու տարածաշրջանի օգտին լինել». ասել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարը Եվրոխորհրդարանի նիստին մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Պիտի դադարեցվի քաղաքական երկխոսության կետերի թելադրումը և Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշում կայացնի այդ երկրի ճակատագրի կապակցությամբ»:

Զարիֆը, որ դիվանագիտական մի պատվիրակություն գլխավորելով ԵՄ պաշտոնատարների հետ հանդիպման ու բանակցության նպատակով ուղևորվել է Բրյուսել, Բելգիայի ԱԳ նախարարության քաղաքական ուսումնասիրությունների կենտրոննում ` «Էգմոնթում» ունեցած ելույթում նշել է, որ Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունն այն եզակի դեպքերից է , որտեղ հաջողել է դիվանագիտությունը:

Զարիֆն անդրադարձել է անցած տասնամյակներում Եվրոպայում ծագած ավերիչ պատերազմներին, ընդգծելով, որ այդ առումով Եվրոպան կարող է ըմբռնել Իրանի հետ միջուկային համաձայնության արժեքը:

Զարիֆը հանդիպել է նաև Եվրոխորհրդարանում Իրանի հետ հարաբերությունների խմբի նախագահ Եանուշ Լևանդովսկու հետ: հանդիպման ժամանակ Զարիֆն ընդգծել է Իրանի ու ԵՄ-ի միջև երկխոսությունը շարունակվելու անհրաժեշտությունը:

Եվրոխորհրդարանում Իրանի հետ հարաբերությունների խմբի նախագահն իր հերթին անդրադառնալով տնտեսական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանն ասել է, որ Իրանն ու ԵՄ-ն կարող են համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում փախստականների, թմրանյութերի, հումանիտար ու նաև խորհրդարանական հարցերի :

«Տարածաշրջանային հարցերի կարգավորման ուղղությամբ Իրանի դերակատարությունն ազդեցիկ ու կարևոր է»,-ընդգծել է Եվրոխորհրդարանում Իրանի հետ հարաբերությունների խմբի նախագահը:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ Զարիֆն անդրադարձել է փախստականների հարցին, ինչպես նաև ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը: «Երկու երկրներն ունեն ընդհանուր առիթներ ու սպառնալիքներ և երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ազդեցիկ քայլեր պիտի վերցնեն». ասել է նա: