Մամուլի տեսություն 29-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44671-Մամուլի_տեսություն_29_11_2016
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 15:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  29-11-2016

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Armedia.am 

ՀՀ-ն և Իրանը կարող են գործակցել նանոտեխնոլոգիաների բնագավառում

Նոյեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:

Նախարար Մինասյանը ողջունել է նախաձեռնությունը, նշելով, որ կաջակցեն համապատասխան գերատեսչությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում, միաժամանակ, վստահություն հայտնել, որ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է մանրամասնորեն քննարկելու յուրաքանչյուր ծրագիր, որը հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Իրանի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսներին առնչվող հարցերին, մասնավորապես, Արաքս գետի աղտոտվածության խնդրին: Մինասյանը նշել է, որ Արաքսը հանդիսանում է անդրսահմանային ջրային ռեսուրս հինգ երկրների համար և աղտոտվածության աղբյուրները լիարժեք բացահայտելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություններ կատարել բոլոր երկրների տարածքներում:

Ավելին, իրանական Արևելյան Ատրպատականի նահանգապետից կա դրական արձագանք այն մասին, որ հայկական կողմը չի աղտոտում Արաքս գետի ջուրը և գետի ձկներից վերցրած նմուշներում ծանր մետաղներ չեն հայտնաբերվել: Կողմերը նշել են Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորինգի աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը, իսկ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատել համագործակցության և արդյունավետ փոխգործակցության հանձնառությունը:

--- 

Ռեսալաթ

Էրդողանն սպառնացել է ԵՄ-ին

Ռեսալաթ թերթը գրում է.-ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշումը զայրացրել է Թուրքիայի պաշտոնատարներին: Նման պայմաններում Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և «Արդարություն ու զարգացում» կուսակցության անդամները ուղղակիորեն նախազգուշացումներ են անում ԵՄ-ին փախստականների հարցով Բրյուսելի հետ կնքած պայմանագիրը չեղարկելու կապակցությամբ: Այդ նախազգուշացումները ցույց են տալիս,որ դեռ երկար ժամանակ սառեցված են մնալու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:

Ստամբուլում «Կանայք և արդարություն» խորագրով համաժողովում ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ փախստականների համար կբացի Եվրամիության հետ սահմանները Եվրամիության քաղաքականության շարունակման դեպքում, որը, նրա խոսքով, ուղղված է թուրքական իշխանությունների դեմ: «Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, ապա սահմանները կբացվեն»,-ասել է Էրդողանը: Նա նաև նշել է, որ ո՛չ իր, ո՛չ էլ Թուրքիայի ժողովրդի վրա չեն ազդի Եվրախորհրդարանի սպառնալիքները: Նշենք,որ նոյեմբերի 24-ին, 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով Եվրախորդարանը ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում։ Այդ որոշման  համար պատճառ են հանդիսացել Թուրքիայում հուլիսի 15-ի զինված հեղաշրջման փորձից հետո տիրող անկայուն իրավիճակը և բռնությունները:

---

Ջամե   Ջամ

Հալեպի ազատագրմամբ ձախողել է Սիրիայի մասնատմանն ուղղված սադրանքը

Ջամե Ջամ  թերթը գրել  է.-Թեև Հալեպ քաղաքը Սիրիայի մի փոքրիկ հատվածն է, բայց իր ունեցած պոտենցիալի շնորհիվ կարող է շատ պարագաներում ճանաչվել որպես Սիրիայի մայրաքաղաք:

Այս քաղաքի մշակութային ու  պատմական անցյալը և տնտեսական վիճակը պատճառ են հանդիսացել ,որ յուրահատուկ մոտեցում դրսևորվի քաղաքի նկատմամբ: Հալեպը շատ պարագաներում գերազանցել է նույնիսկ Դամասկոսին: Մինչ Սիրիայի ճգնաժամի մեկնարկը, այն համարվում էր այդ երկրի տնտեսական մայրաքաղաքը: Եվ այսպես այս շատ կարևոր քաղաքը ազատագրվեց Սիրիայի զինված ուժերի շնորհիվ և ձախողեցին այդ երկրի մասնատմանն ուղղված դավերը: Այդիսկ պատճառով այդ քաղաքում գտնվող ահաբեկիչները և նրանց տարածաշրջանային ու միջազգային հովանավորները մեծ ներդրում էին արել այդ հարցի վրա: Ներկայումս Սիրիայի իշխանությունն իր վերահսկողության տակ է առել քաղաքի ավելի քան մեկ երկրորդը: Ահաբեկիչներն ու նրանց հովանավորներն ամեն ինչ անում են որպեսզի իրենց հույսը չկորցնեն Սիրիայի մասնատման հետ կապված:

---

Galatv.am

Գերմանական կառավարությունը Քլինթոնների հիմնադրամին միլիոններ է հատկացրել

«Քլինթոնների ընտանեկան հիմնադրամի հասցեին դեռեւս մինչ նախընտրական վերջին արշավը մեղադրանքներ էին հնչում,որ քաղաքական գործիչները, պետությունների ղեկավարները եւ լոբբիստները կարող են շատ հանգիստ «գնել» հանդիպում ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ՝ նվիրատվություն կատարելով Քլինթոնների հիմնադրամին»,- Die Welt-ում գրում էԴանիել Վետցելը:

«Ամերիկյան վերջին ընտրությունների ժամանակ ինֆորմացիայի հսկայական հոսքի մեջ կորավ տեղեկատվությունն այն մասին, որ հիմնադրամի հովանավորների ցանկում է նաեւ Գերմանիայի կառավարությունը: Նշվում է, որ Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը մի քանի միլիոն դոլար է հատկացրել հիմնադրամին: 2016թ.-ի երրորդ եռամսյակում, նախընտրական արշավի ամենաթեժ շրջանում, Քլինթոնների հիմնադրամին է փոխանցվել գերմանացի հարկատուների միջոցները՝ 5 մլն դոլարի չափով»:

«Փորձագետները պնդում են, որ «հովանավորների եւ նվիրատուների» ցուցակում Գերմանիայի հիշատակումը պարզաբանման կարիք ունի: Ինչու՞ է նախարարությունն աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուի նախընտրական արշավը,հարց է տալիս Բունդեսթագի պատգամավոր Վերա Լենգսֆելդը՝ ավելացնելով, որ գերմանացի հարկատուները, անկախ իրենց կամքից, աջակցություն են ցուցաբերել Հիլարի Քլինթոնի արշավին»:

«Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սովորաբար իրենք հովանավորիդերում հանդես չեն գալիս, սակայն այս դեպքում խոսքը գնում է «Կլիմայի հարցերով միջազգային նախաձեռնության» շրջանակում ֆինանսավորման մասին:  Այլ կերպ ասած, գերմանական փողերը ծախսվել են Արեւելյան Աֆրիկայի անտառների եւ բնական լանդշաֆտների վերականգնման նպատակով»:

 «Բացի այդ, Գերմանիայի կառավարությունը Քլինթոնների հիմնադրամի գործընկերոջ դերում է հանդես եկել նաեւ մեկ այլնախագծում. «Անտառային էկոհամակարգերի վերականգնում Հնդկաստանում, Քենիայում, Սալվադորում, Մեքսիկայում,Վիետնամում, Ուգանդայում եւ Պերուում»»,-եզրափակում ե հոդվածագիրը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

---