Մամուլի տեսություն 01-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44866-Մամուլի_տեսություն_01_12_2016
Սաուդյան Արաբիան անվճար ծառայություն է մատուցում Սիոնիստական ռեժիմին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2016 10:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-12-2016

Սաուդյան Արաբիան անվճար ծառայություն է մատուցում Սիոնիստական ռեժիմին։

Ղոդս

Թելավիվ-Ռիադ հարաբերությունների գաղտնիքները

Վերջերս Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հղում անելով ռեժիմի պատասխանատուներից մեկին տեղեկացրել են Թելավիվի հետ Սաուդյան Արաբիայի  հարաբերությունների բարելավման մասին։ Սիոնիստ պաշտոնյան անդրադարձել է Թելավիվ-Ռիադ համատեղ շահերին։Որոշ  ժամանակ առաջ էլ Արաբիա-ԱՄՆ հարաբերությունների կոմիտեի նախագահ՝ Սալման Ալ Անսարին հայտարարել էր,որ Միջին Արևելքում Իսրայելից բացի ոչ ոք չի կարող նպաստել Սաուդյան Արաբիայի տնտեսության բարելավմանը։ Որոշ վերլուծաբանների կարծիքով Սիոնիստական ռեժիմն Արաբիայի օգնությամբ հասել է իր երազած ցանկություններին։Սաուդցիները ցանկացած տարածաշրջանային ու միջազգային նիստ օգտագործում են որպեսզի Հեզբոլլահին ահաբեկիչ ներկայացնեն։ Սիոնիստները քաջ գիտակցում են Հեզբոլլահի ռազմական կարողությունը և հենց Հեզբոլլահի հզորության արդյունքում այդ վախը կանխում է Լիբանանի դեմ սիոնիստների ցանկացած քայլ։ Իրողությունն այն է,որ սաուդցիների վերաբերմունքը,դիրքորոշումը և նրանց քայլերը Սիոնիստական ռեժիմի օգտին են։ Փաստորեն Ռիադը անվճար ծառայություն է մատուցում Թելավիվին՝ դիմակայելու այդ ռեժիմի  դեմ ուղղված վտանգներին։ Սաուդցիները երբ  նկատեցին,որ իրենց բոլոր նախագծերը տապալվել են տարածաշրջանում ավելի ու ավելի մտերմացան Սիոնիստական ռեժիմի հետ։

---

Համշահրի

Մենք Սիրիայում ենք Ասադի իշխանության տապալման համար Էրդողան

Համշահրի թերթը գրում է.-Սիրիայում Անկարայի գործողությունների իրական թիրախի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ    Թայիբ էրդողանի հայտարարությունը  Մոսկվայի համար միանգամայն նորություն էր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հույս հայտնելով, որ Անկարան այդ կապակցությամբ բացատրություններ կտա։

«Մենք, իհարկե, հույս ունենք, որ մոտակա ժամանակներս բացատրություն կստանանք մեր թուրք գործընկերներից այս կապակցությամբ։ », - նշել է Պեսկովը։

Երեքշաբթի օրը Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ  Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը Սիրիա են մտել՝ Բաշար Ասադի իշխանությանը  վերջ տալու համար։ «Իմ հաշվարկով մոտ 1 մլն մարդ է մահացել Սիրիայում: Մահերը դեռ շարունակվում են: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Մենք համբերեցինք... Եվ, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար:Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչինչ», - հայտարարել է Էրդողանը:

Սա իսկապես նորությունն էր, քանի որ օգոստոսի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական զորքերի կողմից ցամաքային գործողություններ սկսելուց պահից Անկարան պնդում էր, որ դրանց նպատակն է ԻԼԻՊ դեմ պայքարը: Իհարկե, «Եփրատի վահան» գործողությունն ի սկզբանե լուրջ շեղումներ տվեց հայտարարված նպատակներից՝ թիրախավորելով նաև քրդերին, սակայն մինչ այժմ Ասադի ռեժիմի դեմ պայքարի մասին խոսք չէր գնում:

---

Ջամե Ջամ

Ջիմի Քարթերը հորդորել է Օբամային պաշտոնապես ճանաչել  Պաղեստինը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Օբամային կոչ է արել նախքան իր լիազորությունների ավարտը պաշտոնապես ճանաչել Պաղեստինը:

Ջամե Ջամ թերթը գրում է.«Պաղեստինի իրավունքների պաշտպաններից համարվող Ջիմի Քարթերը  հրապարակած հոդվածում պաշտպանելով Բարաք Օբամայի կառավարությանը գրել է.« «Հասարակ, բայց կարևորագույն քայլ, որը ԱՄՆ ներկա վարչակազմը պետք է կատարի մինչև իր լիազորությունների ավարտը՝ հունվարի 20-ը։ Խոսքը Պաղեստինի պետության դիվանագիտական ճանաչման մասին է  և այս քայլը կօգնի Պաղեստինին դառնալ ՄԱԿ լիիրավ անդամ» ։

Միջին Արևելքի խնդիրների ու ճգնաժամերի կարգավորման վերաբերյալ,Քարթերը նշել է.«Առաջին հերթին ԱԽ-ն պետք է ընդունի բանաձև, որում կշարադրի հակամարտության կարգավորման չափորոշիչները, որը կվերահաստատի 1967-ի սահմաններից դուրս իսրայելական բոլոր նորակառույց բնակավայրերի ապօրինությունը,բայց բաց թողնի կողմերի միջև փոփոխությունների մասին բանակցությունների հնարավորությունը »: «Հետագա քայլերը պետք է ներառեն Պաղեստինյան պետության ապառազմականացում ու գուցե նաև ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղաստեղծ ուժերի առկայություն»,- շարունակում է նա։

Բայց այսօր, հեղինակի կարծիքով, իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության հաստատման հարցում պարտավորությունները չեղարկման սպառնալիքի տակ են հայտնվել։ «Իսրայելը կառուցում է ավելի շատ բնակավայրեր, դուրս մղելով պաղեստինցիներին ու ամրապնդելով պաղեստինյան հողերի իր օկուպացիան։ Ավելի քան 4․5 մլն պաղեստինցիներ են ապրում այդ օկուպացված տարածքներում, չլինելով Իսրայելի քաղաքացիներ»,- գրում է Քարթերը։ ԱՄՆ կողմից պաղեստինյան պետության ճանաչումը կհեշտացնի Պաղեստինի ճանաչումը այն երկրների կողմից, որոնք դա դեռ չեն արել ու նաև ճանապարհ կհարթի իսրայելապաղեստինյան հակամարտության ապագայի մասին ՄԱԿ ԱԽ բանաձեւի համար»,- գրում է Քարթերը: 

---

Armedia.am

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Բելառուսը հաշտվել գազի շուրջ

 

Ռուսաստանը և Բելառուսը շատ մոտ են գազի սակագնի շուրջ ծագած վեճը լուծելուն, հայտնել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը:

Պատմական դաշնակիցները տարաձայնություններ են ունեցել դեռևս տարեսկզբից այն հարցի շուրջ, թե որքան Մինսկը պետք է վճարի ռուսական «Գազպրոմին»՝ գազի մատակարարման դիմաց, այն բանից հետո, երբ համաշխարհային էներգետիկ գներն անկում ապրեցին:

Պոտուպչիկն ասել է, որ Մինսկը Մոսկվային նոր առաջարկներ է ուղարկել, թե ինչպես պետք է լուծել խնդիրը, և որ ակնկալվում է երկու երկրների միջև բանակցություններ վարել այս շաբաթ:

Մինսկը, որը պնդում է, թե «Գազպրոմի» սահմանած 132 դոլար 1000 խմ-ի դիմաց գինը չափազանց բարձր է, հենց տարվա սկզբից էլ պակաս էր վճարում առաքման համար, իսկ «Գազպրոմը» պնդում է, որ Մինսկն արդեն $ 270 մլն-ի պարտք է կուտակել 2016 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում:

Սրան ի պատասխան՝ մի քայլով, որը մեկնաբանվել էր որպես Ռուսաստանի կողմից Մինսկի վրա ճնշում գործադրելու փորձ, «Տրանսնեֆտի» նավթամուղը մոտ 40 տոկոսով ավելի քիչ նավթ էր սկսել հատկացնել Բելառուսին:

Արդյունքում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե Մինսկի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում ադրբեջանական նավթը Բելառուսի գործարաններում մշակելու հնարավորությունը, ինչը կնպաստի նաև երկրում քիմիական ոլորտի արտադրության զարգացմանը: Եվ ահա  Ռուսաստանի հետ Մինսկի ունեցած խնդիրների ֆոնին անցյալ ամսվանից Բելառուսը վերականգնել է ադրբեջանական նավթի գնումները:

Հիշեցնենք, որ նմանատիպ խնդիր տեղի էր ունեցել նաև վեց տարի առաջ, և այն ժամանակ Բաքուն կրկին «շտապ օգնություն» էր ցուցաբերել Մինսկին: 2010 թվականի հունիս ամսին 12 օրվա ընթացքում Ադրբեջանը 200 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Բելառուսին՝ «Գազպրոմ»-ի հանդեպ կուտակած պարտքը փակելու համար:

Փորձագետներն, ի դեպ կարծում են, որ 2010-ից այն կողմ ոչ մի փոփոխություն չկա այս վիճաբանության մեջ, և ամեն ինչ միևնույն սցենարով է ընթանում:

Սակայն Մոսկվայում վերջերս կայացած հանդիպումը Պուտինի և Լուկաշենկոյի միջև, ըստ մասնագետների, ոչ թե մեղմացրել է ներկայիս լարված իրավիճակը, այլ ավելի է այն սրել:

Բանն այն է, որ ստանալով լայն «հնարավորությունների պատուհան»՝ պայմանավորված «ճիշտ փոփոխություններով» եվրոպական և ամերիկյան քաղաքականության մեջ, ռուսական կողմը փորձում է օգտագործել այն, որպեսզի ամրապնդի իր դիրքերն ու մեծացնի առավելությունները:

«Ստեղծված հանգամանքներում ամբողջական ռազմական և քաղաքական վերահսկողությունը Բելառուսի տարածքում Ռուսաստանի առաջնահերթություններից է», - կարծում են Crisis Watch հետազոտական կենտրոնի վերլուծաբաններ Արսենի Սիվիցկին և Յուրի Ցարիկը: