Մամուլի տեսություն 04-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45334-Մամուլի_տեսություն_04_12_2016
Լավագույն դեպքում Դամաթոյի օրինագիծը կարող է,որպես գործիք  օգտագործվել առաջիկա բանակցություններում Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար և վատագույն դեպքում այդ օրինագիծը կարող է լինել թշնամությունների նոր փուլի սկիզբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 14:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-12-2016

Լավագույն դեպքում Դամաթոյի օրինագիծը կարող է,որպես գործիք  օգտագործվել առաջիկա բանակցություններում Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար և վատագույն դեպքում այդ օրինագիծը կարող է լինել թշնամությունների նոր փուլի սկիզբ:

Ջամե Ջամ

ԱՄՆ-ն և հակաիրանական շրջափակումների երկարացումը

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Սենատը գրեթե միաձայն հաստատեց Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը Իրանի դեմ շրջափակումները ևս  10 տարով երկարացնելու մասին։ Այդ օրինագիծը  հայտնի է Դամաթոյի անունով:Այն գործադրման է հանձնվել ԱՄՆ նախկին նախագահ՝ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք: ԱՄՆ-ի այդ որոշումը ենթադրությունների տեղիք է տվել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև առկա լարվածությունների վերաբերյալ: Լավագույն դեպքում Դամաթոյի օրենքը կարող է,որպես գործիք  օգտագործվել առաջիկա բանակցություններում Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար և վատագույն դեպքում այդ օրենքը կարող է լինել թշնամությունների նոր փուլի սկիզբ: Թվում է,որ ԱՄՆ կոնգրեսը , Սենատը և Սպիտակ տունը ծրագրված կերպով փորձում են հակաիրանական շրջափակումները որպես ճնշման լծակ օգտագործել  իրենց նախատեսած նպատակներին հասնելու համար:  

---

Ռեսալաթ

Էրդողանը կանգնած է Շանհայ-Բրյուսել երկընտրանքի առջև

Ռեսալաթ թերթը գրում է․-Վերջերս ԵՄ-ն սառեցրել է Թուրքիայի՝ կառույցին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։Պաշտոնական Անկարան անմիջապես արձագանքել է   այդ որոշմանը: «Առաջարկը միակողմանի է, չի համապատասխանում իրականությանը, ժողովրդավարական չէ: Ընդունված որոշումը համարում ենք առոչինչ, դա լրջորեն ընդունելու որոշում չէ, մեր եվրոպացի գործընկերները չեն կատարել իրենց խոստումներից և ոչ մեկը»,հայտարարել է Էրդողանը։Թուրքիան օրըստօրե ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից։Էրդողանը վերջերս հայտարարել է,որ Թուրքիան քննարկում է ԵՄ-ի փոխարեն Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու տարբերակը։ Էրդողանը դա արել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Ենս Ստոլտենբերգին հանդիպելու սեմին։ ԵՄ-ի 21 անդամ երկրներ  անդամակցում են նաև ՆԱՏՕ-ին։ Էրդողանը  փորձում է նրանց ստիպել վերանայելու Անկարայի նկատմամբ քաղաքականությունը։ Այնուամենայնիվ թվում է, որ Էրդողանը այդ խաղը շարունակելու կարողություն  չունի։ Ավստրիան խիստ դեմ է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը։ Իսկ Ֆրանսիայում եթե «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ   Մարին Լե Պենը հաղթի 2017 թ․-ին կայանալիք նախագահական ընտրություններում, Թուրքիան պետք է մոռանա ԵՄ-ին անդամակցելու հարցը։ Անկարայի և Բրյուսելի պաշտոնյաների բանակցություններն ուղեկցվում են սպառնալիքներով։ Նման պայմաններում արդյոք Էրդողանը կկատարի ՇՀԿ-ին անդամակցելու խոստումը։ Արդյոք Անկարան կշարունակի մնալ  Շանհայ-Բրյուսել երկընտրանքի առջև։ Հարցեր,որոնց կպատասխանի ժամանակը:

--- 

Ջոմհուրի Էսլամի

ԻԼԻՊ-ի պաշարման օղակն ավելի է սեղմվել

«Ջոմհուրի էսլամի թերթը գրում է,-Հերքելով Մոսուլում պատերազմի ռազմավարության նախագիծն Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադին  ընդգծել է.«ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակը մոտեցել է: Շարունակվում է իրաքյան ուժերի առաջխաղացումը: Ավելի է սեղմվել ԻԼԻՊ-ի պաշարման օղակը:

Ալ-Էբադին ասել է, որ համապատասխան ծրագրեր  է ներկայացրել Նայնավա նահանգում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի վերջնականացմանը թափ հաղորդելու և երկրի զինվորների ու խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

«Ալ-Շարղ ալ-օսաթ» թերթը գրել է.«Մոսուլից խաղաղ բնակիչներին ապահով դուրս բերելու նպատակով, Ալ-Էբադին մերժել է այդ քաղաքում բանակի ռազմավարությունը փոխելու նախագիծը»:

Նշենք,որ իրաքյան ուժերը վերջերս սկսել են ԻԼԻՊ-ի վերջին կենտրոնակայանը հանդիսացող Մոսուլի ազատագրման գործողությունները  և ազատագրել են քաղաքի մերձակա տարածքները:

Մոսուլում ԻԼԻՊ-ի պաշարման օղակը սեղմվելով  և այդ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունները շարունակվելով , Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է ,որ այդ կազմակերպությունը պատրաստ է դիմակայելու Մոսուլում ԻԼԻՊ-ի ծայրահեղականների կողմից հնարավոր քիմիական հարձակման դիմակայմանը: Մոսուլում Կարմիր Խաչի օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Դոմինիկ Շտիլհարթի կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին արյունալի բախումներ են տեղի ունենալու Մոսուլում, որոնք ամիսներ տևելու են: Նա չի բացառել, որ ԻԼԻՊ-ը իր դիրքերը պահպանելու և Իրաքի բանակի առաջխաղացումը կանխելու համար քիմիական զենք օգտագործի, ուստի Կարմիր խաչի աշխատակիցները պատրաստվել են դիմակայել ԻԼԻՊ-ի քիմիական հարձակմանը:

---

 

News.am

NYT. Թրամփի հեռախոսային  զանգերը դիվանագետներին «մահու չափ» վախեցրել են

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ մի քանի հեռախոսային զրույցներ է ունեցել, որոնք դիվանագետներին շոկի են մատնել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ Թրամփն իր հիացմունքն է հայտնել  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նկատմամբ:

Թրամփը նաեւ Պակիստան այցելելու հույս է հայտնել, երկիր, որից ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափել է իր նախագահության ամբողջ ընթացքում:

Հաղորդվում է, որ Թրամփը Բրիտանիայի վարչապետին դիվանագիտական արձանագրությունը խախտող առաջարկով է դիմել:

«Ինձ տեղեկացրեք, եթե պատրաստվեք ԱՄՆ գալ»,- ասել է Թրամփը

Իրավիճակը խորացել է, երբ նա ցանկություն է հայտնել հակամիգրացիոն քաղաքականության առաջնորդ Նայջել Ֆարաջին տեսնել ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում:

Պարբերականը նշում է, թե ուշագրավ է այն փաստը, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններին Թրամփից բացի՝ ներկա է եղել միայն նրա դուստր Իվանկան: NYT-ն նշում է, որ դա հակասում է ԱՄՆ պետքարտուղարության հաստատած բանակցությունների սովորական պրակտիկային:

Սպիտակ տունը Թրամփին է դիմել «մասնագիտական օգնություն» ցուցաբերելու առաջարկով: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Էրնեսթը նորընտիր նախագահին կոչ է արել հետեւել այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների պլանավորման եւ անցկացման սահմանված կանոնակարգին: