Թեհրան-Պեկին ռազմավարական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45454-Թեհրան_Պեկին_ռազմավարական_հարաբերությունները
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը Պեկին է այցելել: Մայրաքաղաքում կայացել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 14:56 Asia/Tehran
  • Թեհրան-Պեկին ռազմավարական հարաբերությունները

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը Պեկին է այցելել: Մայրաքաղաքում կայացել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիի հետ Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը:

Նշելով, որ բոլոր կողմերն անհրաժեշտաբար պետք է հարգեն միջուկային համաձայնությամբ ստանձած հանձնառությունները՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Վանգ Յին հայտարարել են.«Իրանը և Չինաստանը տարածաշրջանային և միջազգային հարցերի նկատմամբ ընդհանուր դիրքորոշում ունեն»:

Որպես մետաքսի ճանապարհին գտնվող ասիական երկու կարևոր երկրներ ՝ Իրանի և Չինաստանի հարաբերությունները խորանում և զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, անվտանգության և պաշտպանական ոլորտներում: Անվտանգության առումով, Թեհրանը ողջունում է պաշտպանական ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունների զարգացումը: Համագործակցություն, որն ավելի է ընդլայնվելու միջուկային համաջայնությանը հաջորդող էներգետիկայի, պաշտպանական, տնտեսական ու միջուկային դաշտերում նպաստավոր պայմաններում: Պարզ է, որ անվտանգության համար անհրաժեշտ է հավաքական համագործակցություն։ Տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններում ազդեցիկ դեր ունեցող երկրների միջև համագործակցության ընդլայնումը կարող է խթանել բազմակողմանի համագործակցությունը և ի վերջո ՝ հավաքական անվտանգությանը: Ահաբեկչական սպառնալիքները և Կենտրոնական Ասիայում և Ասիայի արևմուտքում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաճող ներկայաույթունը դարձել է տարածաշրջանի և աշխարհի կարևոր խնդիր: Չինաստանի և Ռուսաստանի նման երկրների հետ Իրանի համագործակցությունը զարգանալու է սպառնալիքների ընդհանուր ընկալման հիմունքներով: Իրանը և Չինաստանը լրացնում են միմյանց նաև  տնտեսական դաշտում: Չինաստանը որպես ԱԽ-ի անդամ և Համատեղ ակտի կողմերից մեկը, անհրաժեշտ է համարում բոլոր ոլորտներում Իրանի հետ համագործակցության խորացումը: Զարիֆը և Յին տնտեսական ու բանկային համագործակցության, նախագծերի ֆինանսավորման շրջանակում, մտքերի փոխանակում են կատարել: Իրանի ԱԳ նախարարի խոսքերով, Իրանը և Չինաստանը համատեղ շահեր ունեն և ոչինչ չի կարող խոչընդոտել երկու երկրի միջև հարաբերությունների խորացումը: Իրողությունն այն է, որ որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը և այլ երկրների հետ նրանց ոչ-անկեղծ համագործակցության պատճառով, անկախ երկրներն անհրաժեշտաբար պետք է համագործակցեն միմյանց հետ: 25-ամյա ստրատեգիական հարաբերությունների հարցում Իրանի և Չինաստանի համաձայնությունը և իրանական մշակույթում դեպի արևելք հակվածությունն իմաստավորվում է այդ ուղղությամբ , քանի որ Արևմուտքը երբեք չի կարողացել արժանանալ Իրանի ժողովրդի վստահությանը: սակայն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը ՝ արևմտյան մյուս երկրների համեմատությամբ, առավել թշնամական է եղել: Այդ մասին է  վկայում Համատեղ քայլերի ծրագրի հարցում ԱՄՆ-ի խոստումնադրժությունը և կոնգրեսում հակաիրանական շրջափակումների երկարաձգումը, ինչը համարվումէ  միջուկային համաձայնության խախտում :Հենց այդ թշնամական քաղաքականության հետևանքով է , որ Իրանի պետայրերը և ժողովուրդը ցանկանում են անկախ երկրների հետ զարգացնել հարաբերությունները: