Մամուլի տեսություն 06-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45613-Մամուլի_տեսություն_06_12_2016
Սիրիայում միջնորդավորված ու տարածաշրջանային  պատերազմը վերածվել է միջազգային հարցի,ինչը նոր վեճերի տեղիք է տվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 15:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-12-2016

Սիրիայում միջնորդավորված ու տարածաշրջանային  պատերազմը վերածվել է միջազգային հարցի,ինչը նոր վեճերի տեղիք է տվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև:

 

Ջամե Ջամ

Սիրիայում պարտվելով վերջը կգա  ամերիկյան հեգեմոնիայի

«Ջամե Ջամ» թերթը գրում է.-Սիրիայում ստեղծված  ճգնաժամը  դարձել է միջազգային երևույթ: Վերջին տարիների ընթացքում այն միջնորդավորված ու տարածաշրջանային  պատերազմից վերածվել է միջազգային հարցի,ինչը նոր վեճերի տեղիք է տվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև:Ուրեմն կառավարությունների փոխվելով չի փոխվում ամերիկացիների վերաբերմունքը : Չի բացառվում ,որ Թրամփն էլ նույն քաղաքականությունը կշարունակի :

Սիրիայում ճգնաժամի սրվելն ունի մի քանի գլխավոր պատճառներ: Առաջին՝ Կատարը որոշեց իր գազը  Սիրիայի տարածքով արտահանել Եվրոպա, ինչը մեծ վնաս էր պատճառելու ՌԴ-ին: Արդյունքում Պուտինը կանխելով այդ նախագիծը բազմակողմանի հովանավորություն ցուցաբերեց Սիրիայի կառավարությանը: Երկրորդ՝ Ղրիմը ՌԴ-ին կցելուց հետո, ԵՄ-ը և ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ կիրառեցին Մոսկվայի նկատմամբ: Հետևաբար Պուտինն իր ամբողջ կարողությամբ  ու զինտեխնիկայով  հանդես եկավ Սիրիայի դաշտում,որպեսզի կարողանա հարվածել Արևմուտքին: Երրորդ ՝ԱՄՆ-ն հասավ այն եզրակացության ,որ եթե Պուտինն ու Ասադը հաղթեն երկրում և Ասադը մնա իշխանության ղեկին , ապա ինքն ամբողջությամբ կհեղինակազրկվի արաբական աշխարհում: Ուրեմն իր ջանքերը կրկնապատկեց ,քանզի գիտեր ,որ Սիրիայի կառավարության ու Պուտինի հաղթանակին զուգահեռ , Իրանը ևս կդառնա տարածաշրջանային գերակա ուժ: Սիրիայի ու Ասադի օրինական կառավարության հաղթանակը կնշանակի Իրանի կտրուկ հաղթանակը: Ամերիկացիները վախենում են Իրանի հզորանալուց և փորձում են տարբեր միջոցներով կանխել դա,-եզրափակում է Ջամե Ջամ թերթի հոդվածագիրը:

 

Համաշահրի

Հակաիրանական շրջափակումների ևս 10 տարով երկարաձգումն անբնական երևույթ չէ.Ղոլամռեզա Քաթեբ

Համշահրի թերթը գրում է.-Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամ՝ Ղոլամռեզա Քաթեբը ՖԱՐՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հակաիրանական շրջափակումների ևս 10 տարով երկարաձգմանն ասել է.«Համաշխարհային կայսերապաշտությունն Իրանի  իսլամական հանրապետության համակարգի ձևավորումից ի վեր տարատեսակ դավեր է նյութել Իսլամական համակարգը տապալելու  նպատակով»:«Իսլամական Իրանի դեմ ամենախոշոր սադրանքներից մեկը 8-ամյա պարտադրյալ պատերազմն էր, որի դիմաց Իրանի ժողովրդի դիմադրությունը վերածվեց Սրբազան պաշտպանության»,հստակեցրել է Քաթեբը: Նշելով ,որ ԻԻՀ սրբազան համակարգի դեմ թշնամու սադրանքները Հոգելույս Իմամ Խոմեյնիի  և նրանից հետո Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի  իմաստուն առաջնորդությամբ չեզոքացվեցին և թշնամին ոչինչ չշահեց, Քաթեբը հավելել է.«Վերջին տարիներին ԱՄՆ-ն տնտեսական շրջափակումներ է կիրառել Իսլամական հանրապետության սրբազան համակարգի նկատմամբ, և այդ գրոհի դեմ, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ներկայացրել է դիմադրողական տնտեսության ձևաչափը»:

«ԱՄՆ-ն միշտ նման քայլերի է դիմել, ուստի Իրանի նկատմամբ շրջափակումների ևս տաս տարով  երկարաձգումը անբնական երևույթ չէ և Իրանի ժողովրդի համար նման քայլերը դարձել են սովորական»,եզրափակում է Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամը:

 

Ռեսալաթ

Էրդողանը անհանգստանում է թուրքական լիրայի արժեզրկման համար

Ռեսալաթ թերթը գրում է.-Թուրքիայի նախագահ՝Ռեջեբ Թայիբ Էրդողանը շատ է անհանգստանում երկրում տիրող տնտեսական ծանր իրավիճակի համար։ Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով  երկրում սկիզբ է առել  տնտեսական ճգնաժամ ու ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է։ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին առաջարկել է առևտուրը իրականացնել ազգային արժույթներով:Նա երկրում սկիզբ առած տնտեսական ճգնաժամի համար մեղադրել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին։

Թուրքիայի նախագահը իր երկրի քաղաքացիներին կոչ է արել ներդրումներ անել ոչ թե դոլարի, այլ լիրայի կամ ոսկու մեջ: Էրդողանը պահանջել է երկրում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն ու ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը հաղթահարել զանգվածային կերպով դոլարները թուրքական լիրայով փոխանակելով։

Նախորդ շաբաթվա ընթացքում թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ 3 տոկոսանոց արժեզրկում է գրանցել: Թուրքիայում տնտեսագետները համոզված են, որ լիրայի անկումը կշարունակվի:

 

Galatv.am

Եվս մեկ ցնցում Եվրոպայի համար. Die Welt

«Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի պարտությունը վերջին 6 ամսվա ընթացքում կլինի եւս մեկ ցնցում Եվրոպայի համար Brexit-ի հանրաքվեից եւ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո,- գերմանական Die Welt թերթում գրում է Կլաուս Հայգերը: -Ռենցիի պարտությունը կարող է գնահատվել նաեւ որպես երրորդ  խոշոր ազգային ապստամբություն քաղաքական իսթեբլիշմենթի դեմ եւ որպես երրորդ հարված եվրոպական գաղափարին»:

Ինչպես նշում է հեղինակը, իտալացիներն իրենք են հրաժարվել լավագույն ապագայից: «Այսպես, ընդդիմադիրների թշնամին Մաթեո Ռենցին է, եւ նա մի քանի տարի առաջ իշխանության եկավ` պայքարելով նրանց դեմ: Այդ ժամանակ վարչապետը խոստացել էր վերջ դնել Իտալիայի քաղաքական կաստային (արտոնյալ դասակարգին): Իսկ հիմա իտալացիները հրաժարվել են Ռենցիից եւ շրջվել նրանց կողմը, ովքեր խոստանում են «վերջ տալ» Ռենցիին, այսինքն, նախեւառաջ, «Հինգ աստղերի շարժման» կողմը: Սակայն այդ կուսակցությունը խիստ անկանխատեսելի է, եւ ինչ տեղի կունենա նրա իշխանության գալուց հետո, հայտնի չէ: Հնարավոր է նաեւ եվրագոտուց դուրս գալը»,- ընդգծում է Հայգերը:

«Միեւնույն ժամանակ Ռենցիին դավաճանել է նաեւ Եվրոպան: Ֆրանսիան եւ Գերմանիան շարունակում են փակել իրենց սահմանները՝ Իտալիային մենակ թողնելով միգրացիոն ճգնաժամի առաջ: Արդյունքում, Ռենցին մնացել էր միայնակ, եւ նա շանսեր չուներ, քանի որ իտալացիները ենթարկվել են իշխանությունը տապալելու իրենց նախկին ցանկությանը»,- գրում է գերմանական թերթը:

Աղբյուր՝ Die Welt

ԹարգմԷդիտա Աթոյան