Հայացք ՝ Իրանի և Ռուսաստանի ռազմական ստրատեգիական հարաբերություններին
ԶԼՄ-ները հաղորդոմների համաձայն, հինգշաբթի փետրվարի 18-ին, Իրանին են հանձնվելու Ռուսաստանի «Էս-300» համակարգերը :
ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական հրավերով Մոսկվա այցելած ԻԻՀ զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Ռուսաստանի պետայրերի հետ բանակցություններ վարելուց հետո , չորեքշաբթի օրը Թեհրան է վերադարձել :
Ինչպես նշել է ԻԻՀ Պաշտպաության նախարարը, այցը իրականացվել է Իրանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով : Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը նաև նշել է , որ Իրանի պաշտպանական ու ռազմական դոկտրինան դեմ է մյուս երկրների վրա հարձակմանը : «Համոզված ենք , որ Իրանի պաշտպանունակությունը տարածաշրջանում ամրապնդելու և տարածելու է կայունությունը».-ասել է նա :
ԻԻՀ-ի և ՌԴ-ի միջև տիրող կարևոր ու ստրատեգիական հարաբերությունները նշանակալի են նաև տարածաշրջանի համար : Այնուամենայնիվ , երկու երկրի միջև հարաբերությունները բարդ ճանապարհ են անցել : Վերջին տասնամյակում , շրջափակումների օրոք , Իրանը և Ռուսաստանը սահմանափակ համագործակցություն են ունեցել : Միջուկային բանակցությունները մեկնարկելով , երկու երկրի քաղաքական ու ռազմավարական հարաբերությունները խնդիրների առջև հայտնվեցին : Այդ ընթացքում , չնայած «Էս-300» համակարգերը հանձնելու ռուսական կողմի հանձնառություններին , դա տեղի չունեցավ : Այդուհանդերձ , հաշվի առնելով կողմերի ընդհանուր շահերը , քաղաքական , տնտեսական ու տարածաշրջանային անվտանգության հարցերի հետ կապված ոլորտներում , Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգացել են : Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սպառնալիքի տարածման վտանգից ելնելով , արևմուտքը շահարկել է ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրերում առկա թուլությունները : Նման հանգամանքներում , տարածաշրջանի իրադարձություններն ավելի են սերտացրել երկու երկրի հարաբերությունները : Դետերի կարծիքով , Սիրիայի հարցում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը բնավ չի կարող հիմնված լինել տակտիկական համագործակցության վրա :
Իրողությունն այն է , որ արևմտյան սպառնալիքներից հետո , մեծացել է նաև Իրանի հետ հարաբերություններ սերտացնելու համար Ռուսաստանի դրդապատճառը : Բացի դրանից , արևմուտքի պատժամիջոցներից հետո , Ռուսաստանը տնտեսական ցնցում է ապրել : Ուստի Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Ռուսաստանի դրդապատճառն ուժեղացել է նաև պատժամիջոցների հետևանքները մեղմելու նպատակով : Փաստորեն պատժամիջոցները սպառանլիքներ են , որոնք Իրան-Ռուսաստան հարաբերություններում վերածվել են հնարավորությունների : Հետևաբար , երկու երկրում առկա հնարավորություններից պետք է օգտվել տարածաշրջանում կայուն անվտանգություն հաստատելու համար :
Իրանի և Ռուսաստանի ստրատեգիական հարաբերությունների ֆոնի վրա , խոսվում է նաև էներգետիկայի անվտանգության ու արտահանման մասին : Էներգակիրների հոսքերը , տարածաշրջանում Մետաքսի ճանապարհը պետք է լինեն ապահով , իսկ ծովային , ցամաքային ու ռեսլային համագործակցությունները պետք է իրականացվեն լիարժեք անվտանգ պայմաններում : Այդ կապակցությամբ , Իրանը , Ռուսաստանը և տարածաշրջանի երկրները կարող են քաղաքական ու անվտանգության բավարար համագործակցություն ծավալել տարածաշրջանային , այդ թվում Շանհայի համագործակցության , ԷԿՕ-ի և մերձկասպյան երկրների կազմակերպությունների շրջագծում : Ամեն դեպքում , Իրան-Ռուսաստան հարաբերությունները լուսավոր հեռանկար են խոստանում և ակնկալվում է , որ հարաբերությունները զարգանալու են արագ տեմպերով :