Թեհրան-Տոկիո քաղաքական ու տնտեսական դիսկուրսը
Ասիայի արևելյան երկրներ իր շրջագայության երրորդ փուոլւմ, Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ճապոնիա է այցելել: Ճապոնից առաջ, նախարար Զարիֆը եղել է Հնդկաստանում և Չինաստանում:
Ճապոնիա այցի ընթացքում, Իրանի ԱԳ նախարարին ուղեկցում են գիտական և տնտեսական խոշոր ընկերություններ ներկայացուցիչներ: Իրանի ԱԳ նախարարի հավսատմամբ, Իրանը ձգտում է Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունների զարգացմանը:
Իրանի արտաքին քաղաքականությունում առանձին տեղ է գրավում Արևելքը: Այդ շրջանի երկրների այդ թվում Իրանի և Չինաստանի հետ Իրանի հարաբերությունները զարգացել են: Պարզ է , որ Ճապոնիան ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Իրանի հետ իր հարաբերությունների զարգացմանը: Իրանը և Ճապոնիան կարող են իրենց հարուստ ներուժի շնորհիվ, ծավալուն համագործակցություն ունենալ: Ճապոնիան սակայն ասիական ու եվրոպական մյուս երկրների համեմատությամբ , մի քանի քայլով հետ է մնացել Իրանի շուկայում ներկա լինելուց: Իրանը և Ճապոնիան անցյալում լավ հարաբերություններ են ունեցել, սակայն վերջին տարիներին, ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների պատճառով, այս գործընթացում դադարներ են եղել:
Անցյալ տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցի ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին առընթեր, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին հանդիպել էր Ճապոնիայի վարչապետ ՝ Շինզո Աբեի հետ: Հանդիպմանն Իրանի նախագահն ասել էր.-«Պատրաստ ենք մշակել առաջիկա տասնամյակի տնտեսական հարաբերությունների ուղեքարտեզը»: Շինզո Աբեն ասել է.-«Ճապոնիան վճռակամ է բարձրագույն մակարդակի հասցնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները»: Շինզո Աբեն նշել էր, որ շարունակվում են միջուկային խաղաղանպատակ գործունեության ապահովության ու շրջակա միջավայրի ոլորտներում Իրանի և ճապոնիայի համագործակցությունը: Ճապոնական «Նիկի» օրաթերթի գրությամբ, ամեն օր դիվանագետներն ու պատասխանատուները Աբեյից ուզում են Իրան այցելել և թույլ չտա, որպեսզի Տոկիոն հետ մնա Իրանում ասիական ու եվրոպական մրցակից երկրներից: Ճապոնիայում առևտրական, մենքենաշինության ու էներգետիկայի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ հայտնում են Իրան այցելության ժամանակ, Աբեին ուղեկցելու իրենց պատրաստակամության մասին: Իրանը և Ճապոնիան 2016 թվականի փետրվարին ներդրումային հուշագիր են ստորագրել ՝ իրենց ընկերությունների ակտիվների պաշտպանության և առևտրական համագործակցություններին աջակցելու նպատակով: Դա այն դեպքում, երբ Ճապոնիայի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Չիոդան»և «Տոկիոն», իրանական շուկա են վերադարձել : Հիշյալ երկու ընկերությունները փորձում են էներգետիկայի ոլորտում համաձայնագրեր ստորագրել Իրանի հետ ՝ նավթի ու պետրոքիմիայի ոլորտի նախագծեր իրականացնելու համար: Պարզ է , որ Իրանը և Ճապոնիան կարող են ծավալուն համագործակցություն ունենալ: Իսկ տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով հարցերը կարող են ենթահող ստեղծել քաղաքան համատեղ դիսկուրսի ու գործակցության համար, որոնք իրենց հերթին ազդելու են երկրների միջև հարաբերությունների սերտացմանը: Իրանը և Ճապոնիան ՝ որպես Ասիական երկու կարևոր երկրներ, կարող են ազդեցիկ լինել տարբեր բնագավառներում: Ուստի Իրանի ԱԳ նախարարի ճապոնիա կատարած այցը կարող է հնարավորություն ստեղծել ՝ Թեհրան-Տոկիո հարաբերությունների զարգացման շրջանակում քաղաքական ու տնտեսական երկխոսությունների համար: