Մամուլի տեսություն 07-12-2016
Ամերիկյան աղբյուրների հաղորդմամբ՝ Թրամփը մտադիր է Իրանի դեմ ոչ-միջուկային շրջափակումներ սահմանել:
Ռեսալաթ
Թրամփի պլաններն ուղղված են Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի դեմ
Ռեսալաթ թերթը գրում է.-ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ձևավորում է իր վարչակազմը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել էր,որ Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը պատմության ամենավատ գործարքն է համարվում: Թվում է Թրամփը քննարկում է Իրանին և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին դեմ գնալու տարբերակները,ինչի հավաստիքն են Թրամփի վարչակազմը և այն նախարարները,որոնց պաշտոններն արդեն վերջնականացվել են: Ամերիկյան աղբյուրների հաղորդմամբ՝ Թրամփը մտադիր է Իրանի դեմ ոչ-միջուկային շրջափակումներ սահմանել: Եթե այս փուլում ԱՄՆ-ի խախտումները չկանխվեն, մոտ ապագայում Թրամփի նախագահության ժամանակ ավելի կբարդանա Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատանքը: Թրամփի կառավարությունը ձգտում է ԻԻՀ կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտմանը՝ Իրանին մեղավոր ներկայացնելու համար: Թրամփի մյուս պլանն է՝ Իրանին վերստին բերել միջուկային բանակցությունների սեղանի շուրջ՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի որոշ կետերը ԱՄՆ-ի օգտին փոխելու նպատակով:
«The Washington Free Beacon» ամերիկյան պարբերականը գրել է.«Թրամփը այնպիսի մարդկանց է ներառել իր վարչակազմում, որոնք խիստ դեմ են Իրանի միջուկային համաձայնությանը»: Թերթը մեջբերել է՝ Ջեյմս Մատիսի նման անձանց անունը,որոնք հակաիրանական դիրքորոշում ունեն :
---
Համշահրի
Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցությունը վերջին շունչն է փչում
Համշահրի թերթը գրում է.Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցությունն իր վերջին շունչն է փչում: Չնայած 2017 թվականի նախագահական ընտրություններին Սոցիալիստական կուսակցության թեկնածուն փոխվել է ,բայց այդ կուսակցությունը ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու շանս չունի: Դա այն դեպքում երբ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է չառաջադրել իր թեկնածությունը 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանվել Վալսը դեկտեմբերի 6-ին լքել է իր պաշտոնը` նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Վալսի` նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պետության գործող ղեկավար Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մասնակցել արշավին: Ֆրանսիայում 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները մինչ այժմ զարմացրել են երկու հարցով: Մեկը այդ երկրի նախկին նախագահ՝ Նիկոլա Սարկոզիի նախագահական մրցապայքարից դուրս մնալը և մյուսը Ֆրանսուա Օլանդի թեկնածության չառաջադրվելը: Վերջերս աջակողմյան «Հանրապետականներ»-ը ներկուսակցական ընտրությունների միջոցով ընտրել իրենց թեկնածվին: Առաջադրված 7 թեկնածուներից ամենաշատ ձայները անսպասելիորեն ստացել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը ստացել է ձայների 44.1 տոկոսը: Նրա գլխավոր մրցակիցը՝ Ալեն Ժյուպեն, ստացել է ձայների 28.3 տոկոսը: Շատերի համար միանգամայն անսպասելիորեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ստացել է ձայների 20.9 տոկոսը: Նա ընդունել է իր պարտությունը և դուրս մնացել հետագա մրցապայքարից:
----
Ջամե Ջամ
Իրանի ժողովուրդն ԱՄՆ-ի խախտումներին կպատասխանի համարժեք քայլով
Ջամե Ջամ թերթը գրում է.-ԱՄՆ-ի վերաբերյալ Իրանցիների պատմական հիշողությունն առայսօր լի է դառը իրադեպերով: Իրանի ժողովուրդը քաջ գիտակցում է ԱՄՆ-ի որդեգրած միջամտողական քաղաքականությունը: ԱՄՆ-ն Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի ժամանակ բազմակողմանի հովանավորություն ցուցաբերեց Սադդամին: ԱՄՆ-ի պաշտպանության ժամանակի նախարար՝ Գասպար Վայնբերգերը իրանական 1366(1987) թվականի խորդադ ամսի 3-ին գաղտնի նոտա հղելով այդ երկրի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին պահանջել էր արմատախիլ անել Իրանի ժողովրդին:Այդ թշնամական կողմնորոշումն առայսօր շարունակվում է հակաիրանական շրջափակումների շրջանակներում: Օրերս այդ երկրի կողմից հակաիրանական շրջափակումները ևս 10 տարով երկարաձգելու մասին որոշումը առավել քան երբևե ապացուցում է Վաշինգտոնի անպատասխանատու վերաբերմունքը միջուկային գործարքի նկատմամբ:
Իրանի ժողովուրդը չի հանդուրժելու ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտումը և համարժեք քայլով կպատասխանի այդ երկրին:
---
News.am
Figaro. 2001-ից Եվրոպայում ավելի շատ են սկսել քվեարկել աջ կուսակցությունների օգտին
2001 թվականից ի վեր ծայրահեղ աջերը Եվրոպայում գնալով ավելի ու ավելի շատ ձայն են հավաքում։ Ինչպես գրում է ֆրանսիական Figaro թերթը, այդ մասին են վկայում վերջին 15 տարիներին Եվրոպայում 250 ազգային ընտրությունների արդյունքները։
Մինչ օրս ազգայնականներին չի հաջողվել եվրոպական որեւէ երկրում բացահայտ իշխանության գալ, բայց նրանց օգտին միտումը չի թուլանում։ «Նրանցից քչերն են պատրաստ հեղափոխական ժամանակների հագուստներով ելնել պայքարի։ Նրանք իրենց ժամանակի երեխաներն են, նրանք հանդես են գալիս ընդդեմ բազմամշակութայնության»,-գրում է թերթը։
Մասնավորապես, Ֆրանսիայում վերջին 15 տարիներին նկատելիորեն իր դիրքերն ամրապնդել է Ժան Մարի Լե Պենի եւ նրա դստեր՝ Մարին Լե Պենի «Ազգային ճակատը»։ Նրանք կարողացել են ներգաղթի, եւ եվրոսկեպտիցիզմի հարցերը քննարկման առարկա դարձնել ֆրանսիական հասարակության մեջ, նշում է թերթը։