Մամուլի տեսություն 08-12-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45928-Մամուլի_տեսություն_08_12_2016
Ահաբեկիչներին արդիական զենքերով սպառազինելու ԱՄՆ-ի նախագիծը դատապարտված է տապալման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 16:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-12-2016

Ահաբեկիչներին արդիական զենքերով սպառազինելու ԱՄՆ-ի նախագիծը դատապարտված է տապալման:

Ջամե Ջամ

Հալեպի ազատագրումը տապալեց  Սիրիայի մասնատման նախագիծը

Հալեպի ազատագրումը մեծ իրադարձություն է արևմտյան Ասիայում: Այս քաղաքի ազատագրման համար մինչ այժմ մեծ գին է վճարվել: Ավելի վաղ ամերիկացիներից և ահաբեկիչներին հովանավորող այլ երկրներից պահանջվել էր ապահով ճանապարհ ստեղծել խաղաղ բնակիչներին քաղաքից դուրս բերելու համար:

ԱՄՆ-ից նաև պահաջվել էր «Ալ Նուսրա ճակատ» խմբավորմանը ներառել ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Բայց այդ պահանջին ընթացք չտրվեց , քանզի Հալեպի ահաբեկիչների մեծ մասը հենց այդ խմբից են: Սիրիայի բանակային ուժերը կարողացան ռազմական ճշգրիտ տակտիկաներով փախուստի մատնել ահաբեկիչներին և մյուս կողմից էլ խաղաղ բնակիչներին դուրս բերել քաղաքից: Վերջերս ԱՄՆ Կոնգրեսն իր օրակարգում է դրել ահաբեկիչներին արդիական զենքերով զինելու նախագիծը,բայց  «Ջամե Ջամ» թերթի վերլուծաբանի կարծիքով հիշյալ նախագիծը դատապարտված  է տապալման:  

---

Շարղ

Տանկն ու հրետանին Թրամփի ոճով

Շարղ օրաթերթը գրում է.-Դոնալդ Թրամփն  անցած երեքշաբթի օրը Ֆեյեթվիլ  քաղաքում իր համախոհների ներկայությամբ ունեցած ելույթում առիթից օգտվեց և Ջեմս Մատիսին պաշտոնապես ներկայացրեց,որպես  պաշտպանության նախարար: Նա իր ամբողջ ելույթի ընթացքում  խոսեց իր նախագահության օրոք ԱՄՆ-ի ռազմական ուղեգծի մասին:Ըստ նրա՝ ԱՄՆ-ի  քաղաքականությունը դրված կլինի արտասահմանյան հակամարտություններին չմիջամտելու հիմքի վրա : Նա ասել է առաջին հերթին պետք է կենտրոնանալ ԻԼԻՊ-ի ահաբեկչիների դեմ պատերազմի վրա: Թրամփն այն դեպքում է խոստացել արտասահմանյան ռեժիմներին տապալելու իր կառավարության միտումների մասին, երբ գրեթե ոչ մի ճանաչողություն չունի նրանց մասին , իսկ մյուս կողմից պնդում է ,որ կենտրոնանալու է ԻԼԻՊ-ի ոչնչացման հարցի վրա: Թրամփի այդ ամպագոռգոռ հայտարարություններից  ժամեր առաջ, ԱՄՆ գործող նախագահ՝ Բարաք Օբաման զգուշացրել էր այդ երկրի ռազմական քաղաքականությունները մի գիշերով փոխելու միտումների կապակցությամբ:  

Մինչև մեկ ամիս  ու մի քանի օր Օբաման  կլքի Սպիտակ Տունը: Նա իր վերջին ելույթի ժամանակ խոսելով երկրի ազգային անվտանգության մասին նախազգուշացրել է իրեն փոխարինող նախագահին՝ առանց անդրադառնալու նրա անվանը: Նա նոր նախագահին  կոչ է արել խույս տալ այնպիսի սկանդալային դիրքորոշումներից ,որոնք  կարող են կեղծ օրինականություն տալ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպություններին: Իսկ Թրամփը նշելով,որ իր նախագահության ժամանակաշրջանում երկրի ռազմական ծախսերը ամբողջությամբ կհատկացվեն ԱՄՆ-ի ճանապարհների, կամուրջների և օդանավակայանների վերակառուցմանը ,խոստովանել է,որ բանակը ավելի շատ բյուջեի կարիք ունի,քանզի  պատերազմի ակտիվ ճակատները պակսեցնելով պետք է  երկրի բանակը դուրս բերել հյուծված վիճակից: Նա հայտարարել է,որ բանակի հզորացումը ոչ թե թշանամական այլև խաղաղությանն ուղղված քայլ է:

---

 

News.am

Bloomberg–ն առանձնացրել է 2017–ի գլխավոր ռիսկերը

 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն ու Եվրոպայի երկրներում ընտրությունները, որոնք կարող են հանգեցնել պոպուլիստների իշխանության գալուն, 2017-ին համաշխարհային կայունությանը սպառնացող հիմնական վտանգներն են։ Նման եզրակացության են եկել տնտեսագետ փորձագետները, որոնք մասնակցել են Bloomberg–ի հարցմանը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հնարավոր ռիսկերի երրորդ հորիզոնականում է։

Թրամփի վարչակազմի գիծը համաշխարհային քաղաքականության մեջ սպառնալիք է համարում հարցվածների 38 տոկոսը։ Նույնքան մարդ ռիսկի աղբյուր է համարում խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ֆրանսիայում։ Միաժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կայունության գլխավոր սպառնալիք է համարում հարցվածների 16 տոկոսը։

Փորձագետները կարծում են, որ Հոլանդիայում պոպոլիստները, ամենայն հավանականությամբ, կարող են հաղթել ընտրություններում։ Հարցվածների 28 տոկոսը նշել է, որ ծայրահեղ աջակողմյան Ազատության կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում։ Հարցման մասնակիցների 18 տոկոսը հավանական է համարում  Բրիտանիայի Համայնքների պալատի վաղաժամ ընտրությունները։ Ֆրանսիայի գործող նախագահի հաղթանակը կանխատեսում է հարցվածների 14 տոկոսը։ Այդքան մարդ էլ հավանական է համարում, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է լքել կառավարության ղեկավարի պաշտոնը Բունդեսթագի ընտրությունների արդյունքում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, փորձագետներն առավել հավանական են համարում Դոնալդ Թրամփի կողմից մասնավոր անձանց եւ ընկերությունների համար հարկերի վերին շեմի նվազեցումը։ Ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալը հավանական է համարել հարցվածների 12 տոկոսը, ապօրինի միգրանտների արտաքսումը՝ 9 տոկոսը, Մեքսիկայի հետ սահմանին պատի  կառուցումը՝ 8 տոկոսը։

 

Galatv.am

Նորվեգացիները կոչ են արել Թրամփին՝ հստակեցնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքական ուղեգիծը․ Independent

 «Նորվեգիայի կառավարությունը Դոնալդ Թրամփին կոչ է արել արագ  հստակեցնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքական ուղեգիծը՝ կապված Արկտիկայում այդ երկրի ռազմական ակտիվության աճի հետ, Independent-ում գրում է Լիզզի Դիերդենը: – Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտարարել է, որ իրենց անհանգստություն է պատճառում Պուտինի բանակի կողմից հրթիռների փորձարկումը, նաեւ սպառազինության նորացումն ու արկտիկական ռազմաբազաներում տեղակայված սուզանավերի վերախմբավորումը»:

«ՆԱՏՕ-ն ԱՄՆ ապագա նախագահին կոչ է արել ամրապնդել Ռուսաստանին սահմանակից երկրների պաշտպանունակությունը՝ կապված այն մտավախության հետ, որ ամերիկացիները կհրաժարվեն ֆինանսավորել դաշինքին: Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը բոլոր այդմտահոգությունները հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Թրամփին»:

«Սուլբերգը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի հավատարմության եւ ընդհանուր անվտանգության վերաբերյալհավաստիացումներ է ստացել, սակայն որոշ հարցեր դեռ պարզաբանված չեն»,-նշված է հոդվածում:

«Այժմ մեզ համար ամենագլխավորը Ռուսաստանի հանդեպ կանխատեսելի եւ հստակ քաղաքականությունն է,-հայտնել է Նորվեգիայի վարչապետը:- ԱՄՆ իշխանություններն ինչքանշուտ եւ հստակ դա ներկայացնեն, այնքան ավելի լավ եվրոպական անվտանգության համակարգիհամար»:

 

 Աղբյուր՝ Independent

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան