Մամուլի տեսություն 11-12-2016
ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալով Սաուդյան Արաբիայի դիրքը առավել քան երբևէ կթուլանա տարածաշրջանում:
Ջամե Ջամ
Սաուդյան Արաբիան պարտության ճանապարհին
«Ջամե Ջամ » թերթը գրում է,-Սաուդյան Արաբիան անցած տարիներին ձեռք բերած նավթային խոշոր եկամուտների պատճառով ձգտում է տարածաշրջանային հավասարումներում ավելի բարձր դիրք զբաղեցնել,բայց ելնելով տարածաշրջանի գեոպոլիտիկական պայմաններից բացառվում է այդ երկրի ցանկության իրականացումը,-կարծում է Ջամե Ջամ թերթի հոդվածագիրը:Իրանի իսլամական հանրապետության նման ազդեցիկ ու հզոր երկրների ներկայությամբ Սաուդյան Արաբիան չի կարող իր ազդեցության տակ առնել տարածաշրջանային հավասարումները: Ռիադի գործող պաշտոնյաների անցած երեք տարիների գործունեությունը վկայում է այն մասին ,որ միջազգային պայմանները փոփոխվում են ի վնաս նրանց: Անցած տարիներին Արաբիան միշտ որպես ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից էր նկատի առնվում և ամերիկացիներն անվերապահորեն աջակցում էին այդ երկրին, իսկ այս տարի ԱՄՆ Կոնգրեսում վավերացվեց օրենք,որով 11 սեպտեմբերյան դեպքերի զոհերի հարազատները կարող են հայց ներկայացնել Ռիադի պաշտոնյաների դեմ ու նրանց քրեական հետապնդման ենթարկել այդ ահաբեկչական գործողություններում դերակատար լինելու պատճառով: Արևմտյան լրատվամիջոցները բացեիբաց անդրադարձել են ահաբեկչական խմբավորումներին, ներառյալ ԻԼԻՊ-ին սպառազինելու գործում սաուդցիների դերակատարությանը ,ինչը վկայում է Ռիադի արտաքին քաղաքականության ձախողման մասին: Ի դեպ վերլուծաբանները համոզված են ,որ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալով Սաուդյան Արաբիայի դիրքը առավել քան երբևէ կթուլանա տարածաշրջանում:
---
Շարղ
Մարտահրավերներ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարարի առջևում
Շարղ թերթը գրում է.-Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Գեներալ Ջեյմս Մատիսը առաջիկա տարիներին հայտնվելու է բազում մարտահրավերների առջև: Նա ի՞նչպես է ուղղորդելու աշխարհի ռազմամեքենան: «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը նշել է,որ եթե հաստատվի ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում Ջեյմս Մատիսի նշանակումը, ապա նա հայտնվելու է հետևյալ մարտահրավերների առջև:
Կավելանան ԱՄՆ-ի ռազմական ծախսերը: «Աֆղանստան»-ը կդառնա գերխնդիր այդ երկրի համար: Չնայած 15 տարի անցնում է Աֆղանստանի դեմ իրականացված պատերազմից ,սակայն այդ երկիրը գտնվում է անապահով իրավիճակում: Աֆղան զինծառայողներն ու անվտանգության ուժերն ի զորու չեն պարտության մատնել ապստամբներին: Ջեյմս Մատիսը, որ մասնակից է եղել Աֆղանստանի դեմ իրականացված պատերազմին, Բարաք Օբամային խստորեն քննադատեց ամերիկյան զինծառայողներին այդ երկրից դուրս բերելու համար: Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավներում բացեիբաց դրական արտահայտվեց ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի կարողությունների մասին, իսկ իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասին նա ասաց. «Հիլարի Քլինթոնի ծրագիրը Սիրիայում կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի միջուկային զենք ունեցող Ռուսաստանի Զինված ուժերի հետ պոտենցիալ հակամարտության պատճառով»: Ամենայնդեպս միգուցե Թրամփը Ջեյմս Մատիսից պահանջի, որ Սիրիայի հարցով համադրումներ կատարի ՌԴ- հետ, բայց նման համադրումներ դժվար թե հանդուրժեն ԱՄՆ ԶՈւ-երը:
---
Ռեսալաթ
Ձայների վերահաշվարկի արդյունքում հաստատվել է Քլինթոնի պարտությունը
Ռեսալաթ թերթը գրում է.-ԱՄՆ-ի Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկման գործընթացը և նախնական արդյունքները հաստատում են նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքը: Այլ խոսքով , ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասի կարծիքով ձայների վերահաշվարկը չի փոխելու ընտրությունների արդյունքները: Նման պայմաններում Հիլարի Քլինթոնը պահանջում է վերահաշվարկել քվեաթերթիկները: Վերլուծաբանները համոզված են ,որ ձայների վերահաշվարկի վերջնական արդյունքում հաստատվելու է Թրամփի հաղթանակը: Հիլարի Քլինթոնը որպես 2008 և 2016 թվականների նախագահական ընտրությունների պարտված թեկնածու ինչ-որ չափով կորցրել է իր քաղաքական հեղինակությունը: Նա փաստորեն այլևս ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն չի ունենա: Նույնիսկ դեմոկրատական ընտրողների շրջանում էլ մի խումբ դեմ էին նրա թեկնածությանը:
---
News.am
ՀՀ-ն պիտի խորացնի իր հարաբերությունները Եվրոպայի հետ. վերլուծաբանների քննարկում Վաշինգթոնում
Հայաստանն ավելի պիտի խորացնի լավ հարաբերությունները նաեւ Եվրոպական Միության հետ: Այս մասին նշվել է Վաշինգտոնի Քենանի անվան վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումների ժամանակ, որտեղ քննարկվել է հետխորհրդային վերջին 25 տարիների քաղաքական զարգացումները, տնտեսության բնագավառում փոփոխությունները, միգրացիան ու հակամարտությունները:
Ռուսաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքը Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտակայքում վերջերս օծեց ռուսական մի եկեղեցի, ինչը մեծաթիվ փորձագետներ համարում են Եվրոպայում Պուտինի ազդեցությունը տարածելու խորհրդանիշ։ Ազգային պաշտպանության համալսարանի փորձագետ Պիտեր Ելցովի խոսքով էլ, գաղտնիք չէ, որ ռուսական բանկերից մեկը 27 միլիոն եվրոյի վարկ է հատկացրել Ֆրանսիայի ծայրահեղ աջթեւային Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին լը Պենին այս երկրի ընտրություններից մի քանի ամիս առաջ։
«Իսկ եթե Լը Պենը հաղթի, ես կարծում եմ, դա կլինի Եվրոպական Միության վերջը»,-ասել է նա։
Վաշինգտոնի Քենանի անվան հաստատությունում անցկացված քննարկումները հետխորհրդային 25 տարիները, տեղի ունեցած փոփոխությունները եւ անկախացած պետությունների ընտրած ուղիները վերլուծելու նպատակ ուներ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր ամենամտահոգիչն է բոլորի համար»,-ասում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի արտաքին հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Գերարդ Թոլն ու շարունակում. «Ամենամտահոգիչն է, քանի որ այն ունի նորից պատերազմի վերաճելու հնարավորություն։ Եվ այս հարցում բոլոր ազդանշանները շատ բացասական են։ Խնդիրը լուծելու միակ եղանակը լիակատար քննարկումներն են, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Իսկ այս գործում մեծ է Մինսկի խմբի դերը»։
Ռուսական ազդեցության լծակները հետխորհրդային տարածքում մնում են ուժեղ, եւ այստեղ գերակայում է ռուսամետ կարծիքը։ Այս մասին է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասում Քոլորադոյի համալսարանի միջազգային զարգացման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Օ’Լաֆլինը։
«Մարդկանց 75-ից 80 տոկոսն ունի ռուսական կողմնորոշում», ասում է նա ու շարունակում. «Այդ պատճառով է նաեւ, որ այս երկրներում մարդիկ կասկածանքով են մոտենում Արեւմուտքի մտադրություններին, նրա քայլերը համարում ագրեսիվ, եւ իրենց իր կողմը քաշելու նպատակներում՝ խորամանկ»։
Եվ այս ամենի պատճառն այս երկրներում Արեւմուտքից բավարար տեղեկություններ չստանալու հանգամանքն է, ասում է նա։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական համատեղ զորախմբի միջոցով Հայաստանի անկախության լծակները կորցնելու մտահոգություններին, վերլուծաբաններն ասում են, թե բացարձակ ինքնիշխանություն չի լինում։ Ինքնիշխանությունը, Գերարդ Թոլի խոսքով, ամրապնդվում է լավ հարաբերություններով, այլ երկրների հետ դաշինքներ կազմելով։ Այդ պատճառով, ասում է նա, Հայաստանն ավելի պիտի խորացնի լավ հարաբերությունները նաեւ Եվրոպական Միության հետ։