Մամուլի տեսություն 15-12-2016
Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը հանգեցնելու է Մոսկվա-Միասնական Եվրոպա հարաբերություներում տիրող լարվածության սրմանը:
Ռեսալաթ
Մերկելը և Օլանդը ջանքեր են գործադրում հակառուսական պատժամիջոցների երկարաձգման ուղղությամբ
Ռեսալաթ թերթը գրում է.«Գերմանիան և Ֆրանսիան կողմ են հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը: Այս հարցով տարաձայնություն կա եվրոպական երկրների միջև: ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը մեծացրել է եվրոպացի պաշտոնյաների մտահոգությունն այդ կապակցությամբ: Քանզի բացառվում է, որ Թրամփը հետևի նրանց քաղաքականությանը: Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցներն անհրաժեշտ է երկարաձգել Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում առաջընթացի բացակայության պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ավարտին: Օլանդն իր հերթին նշել է, որ աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման գաղափարին։Ամենայնդեպս այն ինչ պարզ է, Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը հանգեցնելու է Մոսկվա-Միասնական Եվրոպա հարաբերություներում տիրող լարվածության սրմանը,ինչի կապակցությամբ բազմիցս զգուշացրել են ռուս պաշտոնյաները», եզրափակում է Ռեսալաթ թերթի հոդվածագիրը:
Շարղ
Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է
Շարղ թերթը գրում է.«Ֆրանսիայում արտակարգ դրության երկարաձգումը վկայում է այդ երկրում անվտանգության ճգնաժամերի հարատևման մասին: Ֆրանսիան ,որ ինքը Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի հովանավորներից է համարվում, մտադիր է ամեն կերպ կանխել այդ երկրում ահաբեկչական խմբավորումների վերադարձը: Դա այն դեպքում երբ Ֆրանսիան չի կարող շարունակել իր երկակի խաղը: Թաքֆիրական խմբավորումներին լավ ու վատ ահաբեկիչների բաժանելը ԱՄՆ-ի ու երեք երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի համատեղ ռազմավարությունն է համարվում:Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը:Նրանք երկրում անվտանգության ճգնաժամերի խորացումը համարում են իրենց իշխանությունների անգործունակության արդյունքը: Նման պայմաններում Ֆրանսիայի անվտանգության ու պետական մարմինները փորձում են որպես ահաբեկչության զոհ ներկայանալ , ահաբեկչություն,որի ստեղծման մեջ Ֆրանսիան իր ուրույն դերն է ունեցել: Նշենք,որ դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները կողմ են քվեարկել մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարաձգմանը:Հարցը քվեարկության էր դրվել ֆրանսիական կառավարության կողմից, որի կարծիքով ահաբեկչության սպառնալիքն երկրում դեռևս ամբողջությամբ վերացված չէ:Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը գործում է դեռ 2015 թվականի նոյեմբերի 13-ից՝ 130 մարդու կյանք խլած Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո»,նշել է Շարղ թերթը:
Համշահրի
ԻԼԻՊ-ի համար պատրաստվող զենքերի հումքը մատակարարվել է Թուրքիայից ու Եվրոպայից
Մոսուլի ազատագրման գործողությունների արդյունքում պարզվել է ,որ ահաբեկչական խմբավորման կողմից շահագործված զինանոցների ու զենքի արտադրման գործարանների զենքերի հումքը մատակարարվել է Թուրքիայից ու Եվրոպայից: Բրիտանական Պատերազմական սպառազինության կենտրոնը» հատուկ հետազոտություն է իրականացրել իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրված տարածքներում,որտեղ ուսումնասիրվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից շահագործված զինանոցներն ու զենքի արտադրման գործարանները: Լքված 6 գործարաններում և ահաբեկիչների կողմից թողնված զենքերի ուսումնասիրությունները փաստում են, որ այստեղ խոսքը կենտրոնացված վերահսկողությամբ արդյունաբերական համակարգի մասին է: Բրիտանական այդ կենտրոնն իր զեկույցում մատնանշել է, որ Մոսուլում ԻԼԻՊ-ի համար պատրաստվող զենքերի հումքը մատակարարվել է Թուրքիայից ու Եվրոպայից: Զենքերի մասերը մատակարարվում են Թուրքիայից Սիրիա ձգվող գաղտնի մատակարարման ցանցի միջոցով:Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա քաղաքների ազատագրման գործողությունները շարունակվելով, ավելի շատ մանրամասնություններ կբացահայտվեն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության վերաբերյալ , մի խումբը ,որն իր ահաբեկչական գործողություններով խլել է հազարավոր մարդկանց կյանքը և տարագրության է մատնել միլիոնավորների:
News.am
Financial Times. Ֆրանսուա Ֆիյոնը սասանել է Ռուսաստանի նկատմամբ փխրուն եվրոպական կոնսենսուսը
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջակողմյան ֆավորիտ Ֆրանսուա Ֆիյոնը սասանել է Ռուսաստանի նկատմամբ փխրուն եվրոպական կոնսենսուսը, գրում է Financial Times–ը։ ԵՄ գագաթնաժողովի հետնաբեմում Ֆիյոնը հասկացել էր, որ Արեւմուտքի երկրների միջեւ տարաձայնություններ են կուտակվում այդ հարցով՝ չնայած, որ Սիրիայի զորքերը ռուսական աջակցությամբ գրավել են Հալեպը։«Կրկնելով Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը՝ Ֆիյոնն ասաց. Ես պարզապես շատ եմ հարգում Ռուսաստանին։ Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից անմիջապես հետո կարծիք էր հայտնել՝ ասելով. Ես միշտ ասել եմ, որ ով էլ որ լինի Ռուսաստանի առաջնորդը՝ Վլադիմիր լինի նրա անունը, Բորիս թե իվան, նա աշխարհի խոշորագույն երկրի առաջնորդն է»,– ասել է Ֆիյոնը։
«Ռուսաստանի նկատմամբ Ֆիյոնի վերաբերմունքը դրսեւորվեց Ուկրաինային աջակցությունից հրաժարվելու հարցերով միասնական ճակատի առումով ԵՄ առաջնորդների դժվարությունների ֆոնին»,– ասված է հոդվածում։