Բրյուսելում կայացել է Եվրամիության գագաթնաժողովը
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել է Եվրամիության ղեկավարներից կազմված Եվրախորհրդի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են Եվրամիության արտաքին հարաբերությունների, միգրացիայի , անվտանգության ,տնտեսության և ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու՝ Բրեքզիթի հետ կապված հարցեր: Այնուամենայնիվ գագաթնաժողովում ընդունված կարևորագույն որոշումներից մեկն այն է,որ ԵՄ անդամ երկրներն արդեն համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման շուրջ։
Առաջիկա շաբաթ կմեկնարի Ռուսաստանի պաշտպանության,էներգետիկայի և ֆինանսական ոլորտների դեմ պատժամիջոցների երկարաձգման պաշտոնական գործընթացը: Հակադարձելով ԵՄ-ի այդ որոշմանը, ՌԴ ԱԳ նախարարության Եվրոպայի հետ համագործակցության դեպարտամենտնի ղեկավար՝ Անդրեյ Կլինը նշել է, որ ԵՄ-ի այդ քայլն անսպասելի էր և զարմանալի:
Եվրամիության ղեկավարները չնայած իրենց առջև ծառացած տարբեր խնդիրներին, միշտ փորձել են հետևել ԱՄՆ-ի քաղաքականություններին ու շարունակել ճնշումները ՌԴ-ի նկատմամբ: Չնայած այդ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի հարցով, բայց թվում է,որ այլ իրադարձություններ ևս դերակատար են եղել այդ որոշման կայացման մեջ: Սիրիայի զարգացումները , ռուսների մասնակցությամբ Հալեպ քաղաքի ազատագրումը ևս սրել են Եվրոպացի ղեկավարների հակառուսական դիրքորոշումները:
Չնայած արևմուտքի քաղաքականությունն է աջակցել Սիրիայի ընդդիմադիր խմբերին և ամեն ինչ անել Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու համար, բայց այժմ Սիրիայի կառավարությունը իր դաշնակիցների, այդ թվում ՌԴ-ի շնորհիվ կարողացել է մեծ հաղթանակ արձանագրել Հալեպ քաղաքում և պարտության մատնել զինված խմբերին,ինչը առթել է եվրոպացիների զայրույթը:
ԵՄ-ի ղեկավարների մյուս պատրվակն այն է,որ ՌԴ-ն խախտել է Մինսկ-2 համաձայնագիրը,որը կնքվել էր 2015 թ.-ի փետրվարին Ուկրաինայի արևելյան շրջանում տիրող ճգնաժամի կարգավորման շրջանակում: Համաձայնագիրը ներկայացվել ու ստորագրվել է նորմանդական քառյակի կողմից: 2014 թ.-ին Ուկրաինայի կառավարության տապալումից և Կիևում արևմտամետ իշխանություն գալուց հետո, այդ երկրի արևելյան շրջաններում բախումներ սկսվեցին ռուսական ուժերի և Ուկրաինայի զինծառայողների միջև: Ներկայումս Կիևի և Մոսկվայի միջև լարված իրավիճակ է տիրում,ինչը հանգեցրել է արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների կիրառմանը: Իհարկե Մոսկվան էլ հակադարձ քայլի է դիմել: 2016 թվականի հունիսի վերջերին Ռուսաստանը ևս 18 ամսով երկարաձգել է արևմուտքի դեմ կիրառած պատժամիջոցները: Ամենայնդեպս փոխադարձ պատժամիջոցները առավելաբար ԵՄ-ի վնասին են եղել,որը մինչ Ուկրաինայի ճգնաժամը համարվում էր Մոսկվայի ամենախոշոր գործընկերը: