Մոգերինին անդրադարձել է միջուկային համաձայնությանը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանին կոչ է արել Համատեղ ակտի ծրագիրը կապակցությամբ ԵՄ հետ ընդհանուր դիրքորոշում որդեգրել:
Մոգերինին ընդգծել է, որ միջուկային հարցը վերանայելու և Համատեղ ակտի ծրագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ բանակցություններ սկսելու հնարավորություն գոյություն չունի: Նրա խոսքերով, ԵՄ-ն Համատեղ ակտի ծրագիրը միջազգային համաձայնություն է համարում:
Համատեղ ակտի ծրագրին աջակցելու ԵՄ և Ռուսաստանի համատեղ ու համադրված կողմնորոշման կապակցությամբ Մուգերինիի պահանջը հնչում է Համատեղ ակտի ծրագիրը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անտեսվելու և դրա լուրջ հետևանքների կապակցությամբ եվրոպացիների մտահոգության ֆոնին:
Ընտրապայքարի ժամանակ Թրամփի գլխավոր խոստումներից մեկը Համատեղ ակտի ծրագրի չեղարկումը և ԱՄՆ-ի նոր կառավարության առաջարկած կետերի ու պայմանների իրագործման համար Իրանի հետ նոր բանակցություններ սկսելն է եղել:
Իհարկե Համատեղ ակտի ծրագրի չեղարկման կապակցությամբ մտահոգությունը միայն ԵՄ-ով չի սահմանափակվում: ԱՄՆ-ի գործող կառավարության կամ Օբամայի վարչակազմի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել այն համաձայնությունը խախտվելու կապակցությամբ, որի շուրջ տարվող բանակցություններում, ինչպես նաև դրան եզրակացնելու և գործադրման հանձնելու հարցում Օբամայի կառավարությունը ազդեցիկ դերակատարություն է ունեցել:
Վերլուծաբանների ընդգծմամբ, եթե Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Համատեղ ակտի ծրագիրը չեղարկելու և կամ դա հիմնական բարեփոխման ենթարկելու պահանջ ներկայացնի, դա համաշխարհային մասշտաբով ԱՄՆ-ի քաղաքական հեղինակազրկման պատճառ կդառնա: Միևնույն ժամանակ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնություն չե, որ դրա կողմերից մեկը համարվող ԱՄՆ-ն դա չեղարկելու հնարավորություն ունենա:
Մոգերինին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Համատեղ ակտի ծրագրի չեղարկման հետևանքներից մեկը լինելու է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի առճակատումը, ինչը չի համապատասխանում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թրամփի խոստմանը:
Իհարկե Մոսկվան բազմիցս ընդգծել է Համատեղ ակտի ծրագրի գործադրման հանդեպ դրա կողմերի հավատարմության անհրաժեշտությունը: Այսպիսով կարելի է կանխատեսել, որ առնվազն այս հարցի շուրջ ԵՄ-ն ու Ռուսաստանն ընդհանրական տեսակետ ունեն:
Թվում է, որ եթե Թրամփը ցանկանում է գործադրել Համատեղ ակտի ծրագրի չեղարկման կապակցությամբ իր տված խոստումը, նաև պիտի պատրաստվի այդ կապակցությամբ իր եվրոպացի գործընկերների, Չինաստանի ու Ռուսաստանի հակազդեցությանը:
Միևնույն ժամանակ այդ քայլը համաշխարհային մասշտաբով խաթարելու է ԱՄՆ-ի քաղաքական դիրքը, քանի որ պարզ կդառնա, որ ԱՄՆ-ի նոր կառավարության ավագ պաշտոնատարները հավատարիմ չեն նույնիսկ այն համաձայնությանը, որը նախկին կառավարության շրջանում Անվտանգության խորհրդի բանաձև է դարձել:
Ի դեպ, ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի չեղարկումը ոչ միայն ապացուցելու է ԱՄՆ-ի անվստահելի լինելը, այլև դրա արդյունքում միջուկային ծրագիր ունեցող մյուս երկրները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ճակատագիրը նկատի առնելով պատրաստ չեն լինելու հրաժարվել այդ ծրագրից: Դա կարող է հանգեցնել աշխարհում միջուկային աշխատանքների ընդլայնմանը: