Ֆրանցիսկոս Պապի և Թրամփի բանավեճը
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ: Նա Դոնալդ Թրամփին անվանել է «Ոչ Քրիստոնյա»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Մեքսիկայից Վատիկան վերադառնալիս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քրիստոնյա չէ:
Մասնավորապես` Հռոմեական եկեղեցու առաջնորդը մատնացույց է արել փախստականների խնդրի հանդեպ միլիարդատեր Թրամփի ունեցած վերաբերմունքին:
Վերադարձից առաջ պատասխանելով լրագրողների հացերին` Պապը մեջբերել է միլիարդատիրոջ որոշ արտահայտություններ, հատկապես` նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատ կառուցելու խոստման մասին :
«Մարդը, ով մտածում է միայն պատ և ոչ թե կամուրջներ կառուցելու մասին, քրիստոնյա չէ», - ասել է Ֆրանցիսկոս Պապը:
Միլիարդատերը Հռոմի պապի խոսքերի մասին ավելի խիստ արտահայտություններ է արել` հայտարարելով, որ «Անընդունելի է, երբ հոգևոր առաջնորդը կասկածի տակ է դնում մարդու հավատը»։ Նա ասել է.«Եթե Վատիկանը հայտնվի ԻԼԻՊ-ի թիրախում , Պապը միայն կերազի ու կաղոթի ,որ ոնալդ Թրամփը լինի ԱՄՆ նախագահ:
ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ համարյա աննախադեպ է ,որ Պապի նման քաղաքական ու կրոնական մեծ հեղինակություն ներկայացնող անձնավորությունը մերժի այդ երկրի նախագահի պաշտոնի թեկնածուի քրիստոենական հավատքը և թեկնածուն էլ նրա հասցեին անպատշաճ արտահայտություն կատարի:
ԱՄՆ-ի ընթացիկ տարվա ընտրությունները,որ Դոնալդ Թրամփի նման անհատի իշխանության հասնելը վախի ալիք է բարձրացրել ողջ աշխարհում, այդ թվում` կաթոլիկների ամենաբարձրաստիճան հոգևոր առաջնորդի մոտ:
Թրամփը վերջին ամիսներին իր ելույթներում խոստումներ է տվել ԱՄՆ-ից էմիգրանտներին վտարելու, միջազգային հակամարտություններում ուժային միջոց օգտագործելու և ահաբեկչության մեջ կասկածվողներին խոտանգման ենթարկելու մասին : Նա հանդուգն արտահայտություններ է կատարել մուսուլմանների դեմ:
Դա այն դեպքում ,երբ աշխարհի շատ մտավորականների ու դիվանագետների, ինչու չէ նաև հանրային կարծիքով, նման գաղափարներ ունեցող անձի նախագահ դառնալը կարող է վտանգել ամբողջ աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը: Այդ իսկ պատճառով, աշխարհի կաթոլիկների առաջնորդը Թրամփին անվանել է ոչ-քրիստոնեա:
Նման հայտարարությունը կարող է տասը միլիոն ամերիկացի կաթոլիկների համար կրոնական ֆեթվա լինել Կաթոլիկ եկեղեցու Գերագույն հոգևորականի կողմից և Նոյեբերին կայանալիք ընտրություններին նվազեցնել Թրամի քվեները: Հակառակ կաթոլիկների, ԱՄՆ-ի բողոքականները լավ հարաբերություն չունեն Վատիկանի ու Պապի հետ: Ուստի Պապի կողմից Թրամփին ուղղված քննադատությունը կարող է Թրամփի վարկանիշը բարձրացնել բողոքականների մոտ:
ԱՄՆ-ի ընթացիկ տարվա նախագահական ընտրությունների ընթացքում, հատկապես Դոլանդ Թրամփի դիրքորոշման պատճառով, միջկրոնական ու միջդավանական հակադրությունները մեծ կարևորություն են ստացել: Այդ հակադրությունները մերթ իսլամ-քրիստոնեություն և մերթ կաթոլիկ- բողոքական առճակատումներով են դրսևորվում:
Ուստի կարելի է ասել,որ ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրությունները համարվում են ամենակրոնական նախագահական ընտրություններն այդ երկրի ողջ պատմության ընթացքում, որոնց արդյունքը ճակատագրական ազդեցություն է թողնելու միջկրոնական ու միջդավանական կողմնորոշումների վրա: