Ամերիկացի ուսանողները դասերի հաճախում են զինված
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i4759-Ամերիկացի_ուսանողները_դասերի_հաճախում_են_զինված
ԱՄՆ-ի Տեխասի համալասրանի պատասխանատուներն ուսանողներին թույլ են տվել դասերի հաճախել զինված :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2016 15:11 Asia/Tehran
  • Ամերիկացի ուսանողները  դասերի հաճախում են զինված

ԱՄՆ-ի Տեխասի համալասրանի պատասխանատուներն ուսանողներին թույլ են տվել դասերի հաճախել զինված :

Համալսարանի որոշումն ընդունվել է մի քանի ամիս այն բանից հետո , երբ 2015 թվականի օգոստոսին նահանգային խորհրդարանի պահպանողական օրենսդիր մարմիններն անօրինական էին որակել նահանգի համալսարաններում զենք կրելու արգելքը : Բարձրագույն ուսումնական հասատատությունում տեղի ունեցած առաջին սպանության դեպքը տեղի է ունեցել 1966 թվականին` Տեխասի համալսարանում : Համալսարանի ռեկտոր ՝ Գրիգորի Ֆենոսը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ այս որոշումն իր պաշտոնավարման շրջանի ամենամեծ մարտահրավերն է եղել: Նա ասել է. «Որպես համալսարանի ռեկտոր , պարտավոր եմ հետևել օրենքին : Բուհերում զենքի կրելը հակասում է մեր առաքելությանը : Մեր առաքելությունն է ուսանել , հետազոտել և օգտվել խոսքի ազատության իրավունքից» :

Դա այն դեպքում , երբ համալսարանի գիտական կազմի որոշ անդամներ սպառնացել են , որ եթե ուսանողները զինված ներկա գտնվեն լսարանում , ապա իրենք հրաժարական են ներկայացնելու : Տեխասի համալսարանի մի խումբ ուսանողներ ևս սպառնացել էին , որ ուսանողներին զենք կրելու իրավունք տրվելու դեպքում , հեռանալու են համալսարանից : Տեխասի համալասարանի ռեկտորի խոսքերով , գիտական կազմի անդամների , պաշտոնյաների , ուսանողների և նրանց ընտանիքների մեծ մասը , ստորագրահավաքի և էլեկտրոնային նամակների միջոցով պահանջել են արգելել համալսարանում զենքի կրումը : Այս քաղաքում հարցն առավել զգայուն է հնչում , քանզի 1966 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա ՝ Չառլզ Վիթմանը , հրազենով հարձակվել էր ուսանողների վրա : Զոհվել էին 14 հոգի , վիրավորվել էին 30 ուրիշներ :

Դրա փոխարեն , զենք կրելու ազատության կողմնակիցների մեկնաբանությամբ , ուսանողները չեն կարող վստահել ոստիկաններին և պետք է կարողանան ինքնապաշտպանվել: Իսկ Տեխասի խորհրդարանի հաստատած օրենքն իրականացվում է միայն պետական համալսարաններում և նահանգի բաց համալսարաններում արգելվում է զենք կրել : Տեխասի համալսարանը մեծ համբավ է վայելում : Այստեղ բարձրագույն կրթություն են ստանում ավելի քան 51 հազար ուսանողներ : Չնայած այն հանգամանքին , որ համալասարանում զենք կրելն ազատ է , սակայն այնուամենայնիվ համալսարանի սպորտային դահլիճներում , ճաշարանում , բուժկետում , մասնագիտական լաբորատորիաներում և հանրակացարաններում արգելվում է զենք կրել :

Հատկանշական է , որ ԱՄՆ-ում զենքի հետ կապված բռնությունները ծավալվելու հետևանքով , այդ երկրի նախագահ ՝ Բարաք Օբաման խստացրել էր զենք կրելու արտոնության մասին օրենքը : 2016 թվականի հունվարի 5-ին , Օբաման հայտարարեց զենք կրելու արտոնության վերաբերյալ նոր օրենքի հաստատման մասին : Այդպիսով , ստուգվելու է զենք կրելու արտոնություն ստանալու հայտ ներկայացրած քաղաքացու անցյալը : Դա արտոնություն ստանալու նախապայմանն է համարվում : Օրենքը տասը հոդված է ընդգրկում և գործադրվում է նախագահի հրամանագրով : Կոնգրեսի կողմից վավերացման անհրաժեշտություն չկա : ԱՄՆ Կոնգրեսը դեմ է նոր օրենքներին : Նոր օրենքների իրագործման համար ԱՄՆ կառավարությունը 30 պաշտոնյաներ է ընդունելու աշխատանքի : ԱՄՆ-ում տարեկան 30 հազար հոգի հրազենային վնասվածքների զոհ է դառնում :