Կարմիր խաչը դադարեցրեց Աֆղանստանում իր ծառայությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i4795-Կարմիր_խաչը_դադարեցրեց_Աֆղանստանում_իր_ծառայությունները
Ի հետևումն Աֆղանստանի Ղազնեյ նահանգում անծանոթ զինված անձանց միջոցով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության 5 աշխատակիցների առևանգման, այդ կազմակերպությունը հայտարարեց, որ մինչև նոր տնօրինում դադարեցնում է Աֆղանստանում իր ծառայությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 05:08 Asia/Tehran
  • Կարմիր խաչը դադարեցրեց Աֆղանստանում իր ծառայությունները

Ի հետևումն Աֆղանստանի Ղազնեյ նահանգում անծանոթ զինված անձանց միջոցով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության 5 աշխատակիցների առևանգման, այդ կազմակերպությունը հայտարարեց, որ մինչև նոր տնօրինում դադարեցնում է Աֆղանստանում իր ծառայությունները:

Կաբոլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Ահմեդ Ռամինը «Թոլու Նյուզ» հեռուստակայանին ասել է, որ զոհերի թվի հավելման պատճառով բարդացել է Աֆղանստանին հումանիտար օժանդակությունների փոխանցումը:

Այս հեռուստակայանը հաղորդել է, որ անցած երեքշաբթի օրը Ղազնեյ նահանգում առևանգված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 5 աշխատակիցները ցեղախմբի երեցների միջնորդությամբ ազատ են արձակվել եւ միացել են իրենց հարազատներին:

Որոշ աղբյուրներ ավելի վաղ հաղորդեցին, որ հիշյալ անձինք առևանգվել են տեղացի զինյալների միջոցով և որևէ խումբ կամ անհատ պաշտոնապես իր վրա չի վերցրել նրանց առևանգման պատասխանատվությունը:

Աֆղանստանի Ղազնեյ նահանգն ավելի վաղ մարդկանց առևանգման բազմաթիվ դեպքերի ականատես է եղել: