Կարմիր խաչը դադարեցրեց Աֆղանստանում իր ծառայությունները
Ի հետևումն Աֆղանստանի Ղազնեյ նահանգում անծանոթ զինված անձանց միջոցով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության 5 աշխատակիցների առևանգման, այդ կազմակերպությունը հայտարարեց, որ մինչև նոր տնօրինում դադարեցնում է Աֆղանստանում իր ծառայությունները:
Կաբոլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Ահմեդ Ռամինը «Թոլու Նյուզ» հեռուստակայանին ասել է, որ զոհերի թվի հավելման պատճառով բարդացել է Աֆղանստանին հումանիտար օժանդակությունների փոխանցումը:
Այս հեռուստակայանը հաղորդել է, որ անցած երեքշաբթի օրը Ղազնեյ նահանգում առևանգված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 5 աշխատակիցները ցեղախմբի երեցների միջնորդությամբ ազատ են արձակվել եւ միացել են իրենց հարազատներին:
Որոշ աղբյուրներ ավելի վաղ հաղորդեցին, որ հիշյալ անձինք առևանգվել են տեղացի զինյալների միջոցով և որևէ խումբ կամ անհատ պաշտոնապես իր վրա չի վերցրել նրանց առևանգման պատասխանատվությունը:
Աֆղանստանի Ղազնեյ նահանգն ավելի վաղ մարդկանց առևանգման բազմաթիվ դեպքերի ականատես է եղել: