Արաբիան մեղարանքներն ուղղված Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i4831-Արաբիան_մեղարանքներն_ուղղված_Իրանի_դեմ
Արաբիայի ԱԳ նախարարը «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում Իրանին մեղադրել է տարածաշրջանում աղանդավորական քաղաքականություն գործադրելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 08:48 Asia/Tehran
  • Արաբիան մեղարանքներն ուղղված Իրանի դեմ

Արաբիայի ԱԳ նախարարը «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում Իրանին մեղադրել է տարածաշրջանում աղանդավորական քաղաքականություն գործադրելու մեջ:

Նա հայտարարել է, որ Իրանն աղանդավորական քաղաքականություն վարելով, Իրաքից, Աֆղանստանից ու Պակիստանից մեծ թվով ուժերի զորաշարժել է դեպի Սիրիա, աջակցելու Սիրիայում Բաշար Ասադին : Արաբիայի ԱԳ նախարարը նշել է, որ Հեզբոլլահն աշխարհի ամենամեծ ահաբեկչական կառույցն է: Նա նշել է, որ Իրանն է ստեղծել Հեզբոլլահը:

Հատկապես միջուկային համաձայնությունից և Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց հետո, Արաբիայի պաշտոնատարները զգում են թե հայտնվել են մեկուսացման մեջ:

Արաբիայի քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում առավելատենչության վրա: Սուննի սաուդացիները կարծում են, որ նավթի գումարներով ու զենք գնելով կարող են ուղղորդել տարածաշրջանի զարգացումները: Արաբիայի նման քայլերից է համարվում Լիբանանի կապակցությամբ վերջին որոշումը:

Սաուդացիները դադարեցրել են Լիբանանի բանակին ու անվտանգության ուժերին ֆինանսական օժանդակությունը, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Լիբանանի բանակին երեք միլիարդ դոլար ռազմական օժանդակությունն առկախելուց բացի, Արաբիան նաև չեղյալ է հայտարարել այդ երկրի անվտանգության ուժերին խոստացված մեկ միլիարդ դոլարի օժանդակությունը:

Սաուդացիներն ասում են, որ իրենց այս քայլը հակազդեցություն է այսպես կոչված արաբական համաձայնությունից Լիբանանի հրաժարվելու նկատմամբ ու նաև այն պատճառով է որ ԼԻբանանի դիրքորոշումները չեն համապատասխանում Արաբիայի քաղաքականություններին: Արաբիան նման քայլի դիմեց նրանից հետո, երբ Լիբանանի ԱԳ նախարարը չպաշտպանեց Իրանի դեմ հրապարակված և Արաբիային պաշտպանող արաբական երկրների նիստի ավարտական բանաձևը:

Այս ամեմնը վկայումէ այն մասին, որ սաուդացիները թյուրիմացության մեջ են և դա նրանց համար բազմաթիվ բարդություններ է առաջացրել: Շուրջ մեկ տարի է, ինչ Արաբիան ուղղակի պատերազմի մեջ է մտնել Եմենի դեմ և ավիահարվածների թիրախ է դարձնում այդ երկիրը: Ադել Ալ-Ջոբայրը հինգշաբթի օրը հայտարարեց, որ մինչև Մանսուր Հադիի իշխանության վերադառնալը, կշարունակի Եմենում զինվորական միջամտությունը: Արաբիան ֆինանսավորելով թաքֆիրական-սիոնիստական ԻԼԻՊ խմբին ու Սիրիայում գործող աղանդավորական ու ծայրահեղական շատ խմբերի, փայփայում է Բաշար Ասադի իշխանության կործանման երազանքը:

Արաբիայի իշխանությունները երեք տասնամյակ առաջ էլ Իրանի դեմ պարտադրված պատերազմում պաշտպանեցին Իրաքի կործանված բռնապետ Սադդամ Հոսեյնին, այն հույսով որ կկարողանան պարտության մատնել իսլամական հեղափոխությանը: Մինչդեռ Սադդամն ուղղակի սպառնալիք էր համարվում տարածաշրջանի համար: Իրանի դեմ ոտնձգությունից մի քանի տարի հետո, Սադդամը բռնազավթեց Քուվեյթը: Այսօր էլ Արաբիան համարվում է տարածաշրջանում ահաբեկչական խմբերի գլխավոր պաշտպանը և անհերքելի է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ուղղությամբ նրա դերակատարությունը:

Արաբիան նաև աշխարհում նավթի գների անկման պատճառ է դարձել և մեծ վնաս է պատճառել ՕՊԵԿ-ի անդամ նավթ արտահանող երկրներին:

Այս քայլը որևէ օգուտ չի բերում այդ երկրին ու տարածաշրջանին ու միայն Իսրայելի ռեժիմի շահին է: