Մամուլի տեսություն 05-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49759-Մամուլի_տեսություն_05_01_2017
Հունվարի 5-ի երեկոյան հայկական եկեղեցիներում նշվում է ճրագալույցի սուրբ պատարագը, որից հետո հավատացյալ մարդիկ եկեղեցիներից տուն են վերադառնում իրենց հետ տանելով ճրագները, որը խորհրդանշում է աստվածային լույսը և եկեղեցու օրհնությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 12:53 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 05-01-2017

Հունվարի 5-ի երեկոյան հայկական եկեղեցիներում նշվում է ճրագալույցի սուրբ պատարագը, որից հետո հավատացյալ մարդիկ եկեղեցիներից տուն են վերադառնում իրենց հետ տանելով ճրագները, որը խորհրդանշում է աստվածային լույսը և եկեղեցու օրհնությունը։

 

Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին, այլ ոչ դեկտեմբերի 25-ի

 Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը  նշում է հունվարի 6-ին:Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Հիսուն Քրիստոսի Ս. Ծննդյան և  Մկրտության օր:

Նշենք,որ Հունվարի 5-ի երեկոյան հայկական եկեղեցիներում նշվում է ճրագալույցի սուրբ պատարագը, որից հետո հավատացյալ մարդիկ եկեղեցիներից տուն են վերադառնում իրենց հետ տանելով ճրագները, որը խորհրդանշում է աստվածային լույսը և եկեղեցու օրհնությունը։ Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան՝ շարունակելով այն նաև հունվարի 6-ին։ Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Վաղը, Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:

--- 

«Ռեսալաթ» օրաթերթ

ԱՄՆ-ի խաղաղասիրական ժեստը պաղեստինցիների համար

Քերին ինչ է նախատեսել  օկուպացված տարածքների համար

Որոշ ժամանակ առաջ պաղեստինյան «Ալ Ղոդս» օրաթերթը գրել է․-«ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին վերջերս մի նախագիծ է ներկայացրել ,որի շրջանակում՝ պաշտոնապես ճանաչվում է Իսրայելի հրեականությունը և խլվում է պաղեստինցի փախստականների իրենց երկիր վերադառնալու իրավունքը»։

«Երուսաղեմը պետք է դառնա երկու պետությունների մայրաքաղաքը»,- վերջերս հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, որն արդեն հունվարի 20-ին կթողնի իր պաշտոնը:Պարզից էլ պարզ է,որ ամերիկացիները ,մասնավորապես Ջոն Քերին չնայած «երկու պետություն՝երկու ժողովուրդների համար» սկզբունքի իրագործմանն ուղղված ջանքեր տանելու հավակնություն ունեն, բայց նրանք խորքում համոզված են,որ օկուպացված տարածքներում պետք է մեկ պետություն լինի և այն է՝ Իսրայելի պետությունը։

«Մենք չենք կարող հաշտություն պարտադրել»,-նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ խոսելով պաղեստինա-իսրայելական ուղղակի բանակցությունների մասին: Ընդ որում՝ նանախազգուշացրել է, որ եթե Իսրայելը չընդունի «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար»սկզբունքը, ապա նա չի կարողանա «իսկական խաղաղության մեջ լինել մնացած արաբական երկրների հետ»:

Փաստորեն Ջոն Քերին ,որ մի քանի օրից լքելու է իր պաշտոնը, ամպագոռգոռ հայտարարություններով է հանդես եկել ,քաջ գիտակցելով ,որ նույնիսկ չեն կարող այդ  հարցով գեթ մի անգամ բանակցության սեղանի շուրջ նստել։ Քերին այդպիսի արտահայտություններով նպատակ ունի հանրությանը խաբել և ձևացնել թե իր պաշտոնավարման վերջին օրերին էլ ջանքեր չի խնայում պաղեստինա-իսրայելական հաշտության ուղղությամբ:

--- 

 «Շարղ» օրաթերթ

«Անխաղաղ երկիր»

«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»

Այս տոնական օրերին,  քրիստոնյա հոգևորականների կողմից հայրապետական սիրով և օրհնությամբ հնչում է  Սուրբ Ծննդյան «Փառք ի բարձունս Աստուծոյ, յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ավետիսը։2016 թվականի՝ արյունահեղությամբ ու կոտորածներով լի տարվա  վերջին օրերին ԱՄՆ ընտրված նախագահն իր թվիթերյան էջում գրել էր․-«ԱՄՆ-ն պետք է աշխատի հզորացնել և  ընդլայնել իր միջուկային կարողությունը»։ 2016 թվականին աշխարհը լի  էր հակամարտություններով,որոնց հետևանքով անցած տարի  առնվազն 150 հազար մարդ է զոհվել :Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը խլել է 46 հազար 442 մարդու կյանք:Իրաքյան պատերազմի հետևանքով զոհվել է 23 հազար 584 մարդ: Իսկ Աֆղանստանում ևս անցած տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 21 հազար 932 մարդ: