ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը դատապարտել է Սիրիայում իրականացվող ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49855-ՄԱԿ_ի_նոր_գլխավոր_քարտուղարը_դատապարտել_է_Սիրիայում_իրականացվող_ոճրագործությունները
ՄԱԿ-ի նոր գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ահաբեկիչների կողմից Դամասկոս քաղաքի ջրի մատակարարումը փակելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 09:20 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը դատապարտել է Սիրիայում իրականացվող ոճրագործությունները

ՄԱԿ-ի նոր գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ահաբեկիչների կողմից Դամասկոս քաղաքի ջրի մատակարարումը փակելու քայլը:

Հումանիտար օգնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Յան Ագլենդը անդրադառնալով ահաբեկիչների կողմից Դամասկոսի ջրի մատակարարումը փակելուն ասել է.-«Ժողովրդին խմելու ջրից զրկելը պատերազմական ոճրագործություն է համարվում»:

Փորձագետների կարծիքով Բան Գի Մունի պաշտոնավարության ընթացքում ՄԱԿ-ը դարձել էր Արևմտյան տերությունների նպատակներին ծառայող գործիք: Սիրիայի ճգնաժամի հարցով Բան Գի Մունի գործունեությունը  պատճառ դարձավ, որ միջազգային ասպարեզում ՄԱԿ-ի վարկը իջնի : Այդ ժամանակաշրջանում ՄԱԿ-ն այնպես աշխատեց, որ ենթադրել է տալիս թէ այդ միջազգային կառույցը քայլում էր ահաբեկիչներին աջակցող ուժերի շահերի ուղղությամբ: 

Այժմ, երբ Անտոնիո Գուտերեշն սկսել է իր պաշտոնավարության շրջանը, Սիրիայի ահաբեկչական  խմբերին կապված Ալ-Նուսրա ճակատը 14 օր է ինչ փակել է Դամասկոսի ջրի մատակարարումը  «Վադի Բերդի»-ի տարածքի Այն Ալ-Ֆիջա աղբյուրից: Այն Ալ-Ֆիջա աղբյուրը աօահովում է  Դամասկոսի խմելու ջրի 70 տոկոսը:

Ալ-Նուսրա ճակատի կողմից Դամասկոսի ջրի մատակարարումը փակելը պատերազմական ոճրագործություն հայտարարելով  ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարի պատասխանատվությունն ավելի է մեծանում: 

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Գոտրեշը նախորդ քարտուղար Բան Գի Մունի նման չպետք է ենթարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների ազդեցությանը :Միայն այդ պայմաններում  ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարը կարող է Սիրիայի ահաբեկչական խմբերի ոճրագործությունների հետաքննման գործը ներկայացնել Անվտանգության Խորհրդին: 

Ի դեպ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝  Դոնալդ Թրամփի հետ բանակցություն վարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է նրանց համոզել Սիրիայի ահաբեկիչների հանդեպ ցուցաբերվող աջակցությունները կասեցնելով, ահաբեկչական խմբերի կողմից Դամասկոսի ջրի մատակարարումը փակելու գործը ներկայացնել Միջազգային քրեական դատարան: 

Եթե  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չկարողանա ԱԽ-ի կողմից այդ գործը ներկայացնել Միջազգային քրեական դատարանին, ապա նա կարող է անձնական արտոնությոից օգտվելով, գործը ուղղակի ներկայացնել Միջազգային քրեական դատարանին:

Միջազգային քրեական դատարանը ևս կարող է հետաքննել ահաբեկչական խմբերի իրականացրած ոճրագործությունների գործը: