Մամուլի տեսություն 08-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50197-Մամուլի_տեսություն_08_01_2017
Թուրքիայի հարցերով փորձագետն ասել է.«Իրողությունն այն է,որ երբ Հալեպը ազատագրվեց ԻԼԻՊ-ի ճիրաններից, Թուրքիան որոշեց ՌԴ-ի և Իրանի պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնել իր նպատակներն իրագործելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 16:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-01-2017

Թուրքիայի հարցերով փորձագետն ասել է.«Իրողությունն այն է,որ երբ Հալեպը ազատագրվեց ԻԼԻՊ-ի ճիրաններից, Թուրքիան որոշեց ՌԴ-ի և Իրանի պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնել իր նպատակներն իրագործելու համար»:

Շարղ

Անկարային միայն իր դիրքն է մտահոգում  ետպատերազմյան Սիրիայում. Փորձագետ

«Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում, Թուրքիայի հարցերով  փորձագետ՝ Սիամաք Քաքային  ասել է.«Թուրքիան այն պայմաններում է ընտելացել ահաբեկչության երևույթի հետո, երբ իր քաղաքականությունը փոխել է Սիրիայի նկատմամբ  իր հետապնդած նպատակներն իրագործելու համար: Թեև մի խումբ հավակնում են թե Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտորում է  այդ երկրի համակարգը փոխելու մասին»,ասել է Քաքային: Պատասխանելով Սիրիայի հարցով Իրանի ու Ռուսաստանի հետ Թուրքիայի կոալիցիայի վերաբերյալ հարցին, փորձագետն ասել է.«Իրողությունն այն է,որ երբ Հալեպը ազատագրվեց ԻԼԻՊ-ի ճիրաններից, Թուրքիան որոշեց ՌԴ-ի և Իրանի պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնել իր նպատակներն իրագործելու համար»:Իհարկե այդ խորհրդակցությունները ցույց են տալիս,որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի հայեցակետը փոխվել է: Թուրքիան ներկա պայմաններում փորձում է Սիրիայի հետ կապված իր շահերն այնպես մեկնաբանել ,որպեսզի ազդեցիկ դեր ունենա Սիրիայի հետագա զարգացումներում: Անկարան փորձում է մի կողմից  Սիրիայում ամրապնդել խռովարար խմբերի դիրքը, և իհարկե պաշտոնապես ճանաչել նրանց,իսկ մյուս կողմից Սաուդյան Արաբիայի ու Կատարի նման երկրներին ներգրավվելով Սիրիայի հարցով բանակցությունների գործընթացում, հավասարակշռությունը ուղղորդել Սիրիայում իշխանափոխության ձգտողների կողմը,ինչին իհարկե չեն համաձայնի ՌԴ-ն և Իրանը:

---

Ռեսալաթ

Հօդս ցնդեց Իսլամական աշխարհի գերիշխող ուժ դառնալու  Սաուդյան Արաբիայի երազանքը.  Ինդիփենդենթ

Բրիտանական Ինդիփենդենթ թերթն անդրադառնալով տարածաշրջանում ,մասնավորապես Սիրիայում ու Եմենում Ռիադի փառամոլական ու միջամտողական ավերիչ քաղաքականությունների ձախողմանը գրել է.«Արաբական և իսլամական աշխարհում գերակա ուժ դառնալու Սաուդյան Արաբիայի երազանքը հօդս ցնդեց»:Հոդվածի հեղինակ՝ Պատրիկ  Քոկբերնը նշել է.« «Երկու տարի առաջ թվում է,որ 50-ամյա ջանքերից հետո, Ռիադը հաջողել է՝ արաբա-իսլամական աշխարհում ներկայանալ ,որպես հզոր երկիր: 2014 թվականին ԱՄՆ նախկին պետքարտուղար՝ Հիլարի Քլինթոնն իր էլեկտրոնային նամակներից մեկում,որը բացահայտվել է «Վիքիլիքս»-ի կողմից, Սաուդյան Արաբիային և Կատարին որպես երկու մրցակից երկրներ էր ներկայացրել ,որոնք մրցում են սուննի աշխարհին գերիշխելու համար»: Մեկ տարի անց 2015 թվականին Գերմանիայի արտաքին հետախուզության կառույցը մտահոգություն հայտնեց Սաուդյան Արաբիայի ազդեցության մեծացման վերաբերյալ: Բայց փաստը մնում է փաստ որ այսօր Սաուդյան Արաբիայի բոլոր պլանները ձախողել են և շատ ճակատներում Ռիադը տանուլ է տվել»,գրում է Ինդիփենդենթը:

---

 

Համշահրի

 Մարին Լը պենը հանդես է  եկել   ԵՄ-ի կազմից  Ֆրանսիայի դուրս գալու պահանջով

 

 Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ երկիրը պետք է դուրս գա Եվրամիությունից, իսկ եվրոյի գոտին լքի միաժամանակ մյուս պետությունների հետ: «Frexit-ը կլինի իմ քաղաքականության մասը»,- հայտարարել է Լը Պենը։ «Ազգային ճակատ»կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի ազգային պարտքը կվերահաշվարկվի նոր արժույթով։Քաղաքական գործիչը նաև կոչ է արել հրաժարվել եվրո միասնական արժույթից և սկսել օգտագործել էքյու՝ դրամական միավոր, որը օգտագործվել է ԵՄ արժութային համակարգում 1979-1988թթ․:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017թ. ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

---

 

News.am

2016թ. ամփոփում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր   Բագրատ Էստուկյանը

Նախորդ տարին ոչ միայն հայ համայնքի, այլեւ Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար շատ ծանր տարի էր, մտահոգիչ իր բոլոր զարգացումներով, մտահոգություն պատճառող տարի էր: Մարդիկ մտահոգ են շատ: Թուրքիայի բոլոր քաղաքացիները, այդ թվում 70-80 հազար հայերը, լավ բաների ակնկալիք էլ չունեն, ցավոք սրտի: Թուրքիայում պատերազմական իրավիճակ է, հետեւաբար մտահոգությունները շատ են: Այսքանից հետո շատերն են մտածում Թուրքիայից հեռանալու եւ ավելի անվտանգ երկրներում ապրելու մասին: Խոսքս ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ ուրիշ այլ ազգերի: Մարդկանց մոտ լավատեսություն չկա:Հեռացողները շատ մեծ թիվ չեն կազմում, սակայն հեռանալու մասին շատերն են մտորում:

Հայ համայնքի նկատմամբ հատուկ ճնշումներ չեն եղել, հատկապես հուլիսի 15-ին տեղի ունեցած դեպքերից հետո: Միակ բացառությունը հայ բժշկի գրասենյակն էին փակել, ասում էին` իբր այդ բժշկի գործընկերներն առնչություն ունեն հեղաշրջման փորձի հետ, սակայն հետո խնդիրը հարթվեց: Սա միակ դեպքն էր: Այնուամենայնիվ, այս դեպքից հետո Թուրքիան ավելի բռնապետական դարձավ, շատ օրենքներ այսօր չեն գործում:

Ավելի քան մեկ տարի է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա երեք տարբեր կուսակցություններից: Նրանք խորհրդարանում չեն` հայ համայնքը ներկայացնելու համար, այլ անհրաժեշտ ձայները հավաքելու միջոցով: Հետեւաբար, այո նրանք հայ պատգամավորներ են, հայկական ծագում ունեն, բայց իրենց պատասխանատվությունն ու գործունեության դաշտն ավելի բարձր է, քան միայն հայ համայնքին ներկայացնելը: Չեմ կարող երեքին էլ հավասար գնահատական տալ, քանի որ Մարգար Եսայանն իշխանության կուսակցության պատգամավորն է, եւ նրա ձայնը շատ հազվադեպ ենք լսում, բայց մյուս կողմից Կարո Փայլանն ու Սելինա Դողանը, որոնք ընդդիմադիր ուժերից են, նրանց ձայնն ավելի լսելի է, ավելի ակտիվ մասնակցություն ունեն խորհրդարանում եւ ելույթներ են ունենում: Այս երկու գործիչները մեծ ծավալի աշխատանք են իրականացնում, բոլոր հայերն էլ գնահատում են նրանց աշխատանքը, քաղաքական գործունեությունը:

Չմոռանանք բայց, որ Թուրքիայում քաղաքականության մեջ լինելը շատ դժվարություններ ունի: Հուլիսյան դեպքերից հետո վտանգավոր է նաեւ պատգամավորների համար, որովհետեւ 13-ն արդեն կալանքի տակ է: Այս տեսանկյունից, Փայլանի եւ Դողանի գործունեությունը մի կողմից մտահոգում է հայ համայնքին, մյուս կողմից հպարտություն է ներշնչում:

---

 

News.am

Դեսպան. Ղազախստանը ԼՂ խնդիրը դուրս է դնում ՀԱՊԿ շրջանակներում լուծվող խնդիրների փակագծերից

Ղազախստանը Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս է դնում այն խնդիրների փակագծերից, որոնք լուծվում են ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն: Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը NEWS.am-ի հետ զրույցում գոհունակություն հատնեց Երեւանի եւ Աստանայի քաղաքական փոխգործակցության վերաբերյալ եւ առանձնացրեց օբյեկտիվ դժվարությունները, երկկողմանի առեւտրային հարաբերությունների զարգացման ուղիները:   

2016 թվականի ընթացքում Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքական փոխգործակցության վերաբերյալ դեսպանն ասել է․- Ղազախստանի եւ Հայաստանի երկկողմանի հարաբերությունները քաղաքական մակարդակում շատ կառուցողական, օգտակար եւ փոխշահավետ են գնահատվում: Սա այն ամենի իրական գնահատականն է, ինչին հասել ենք նորագույն պատմության անցած 25 տարիների ընթացքում: Ինտենսիվ հարաբերությունների գլխավոր ցուցիչը թե՛ Ղազախստանի, թե՛ Հայաստանի անդամակցությունն է համագործակցության սերտ ձեւաչափերին՝ Եվրասիական տնտեսական միություն եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն: Եթե մեր երկկողմանի հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ լինեին, մենք չէինք կարողանա այդ կազմակերպություններին անդամակցել:

Ինչ վերաբերում է երկկողմանի անմիջական կապերին՝ Հայաստանը մշտապես աջակցում է մեր միջազգային նախաձեռնություններին՝ եւ՛ մեր թեկնածությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում, եւ՛ EXPO-ն անցկացնելիս, նաեւ շատ այլ միջազգային հարցերում: Միջազգային շատ հարթակներում քվեարկությունների ժամանակ մենք էլ աջակցում ենք հայ գործընկերներին:

Ե՛վ Ղազախստանը, եւ՛ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության իրենց ձեւաչափն ունեն: Ղազախստանը եւ Հայաստանը ակտիվորեն համագործակցում են նաեւ Եվրամիության հետ: Միջազգային մեծ օրակարգի հարցում մեր մոտեցումները միմյանց միանգամայն մոտ են: Ես այնտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է առեւտրային հարաբերություններին՝ այս ոլորտում, ցավոք, շատ մեծ չօգտագործված պոտենցիալ կա, նույնիսկ օբյեկտիվ դժվարությունների պարագայում, առաջին հերթին՝ տրանսպորտային եւ լոգիստիկ բնույթի: Ե՛վ ղազախ, եւ՛ հայ գործընկերների համար այս թեման առաջնահերթ հարցերի կարգում է: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը բավական փոքր է, անցյալ տարվա տվյալներով՝ կազմել է ընդամենը մոտ 5,5 մլն դոլար: Ապրանքաշրջանառության մեծ մասն իրականացվում է հայ գործարարների ուժերով հայկական արտադրանքի արտահանմամբ. որպես կանոն, նրանք հայկական ծագումով մեր հայրենակիցներն են: Փոքր եւ միջին բիզնեսի տեսակետից մենք ռուս արտահանողների հետ մրցակցելու հնարավորություններ դեռեւս չունենք:

Չեմ կարծում, որ Հայաստանում ներդրումային պայմաններն ավելի վատն են, քան Վրաստանում: Կարծում եմ՝ ներդրումային հնարավորություններն անգամ գուցե ավելի լավն են: Գործում է Եվրամիության հետ Հայաստանի առեւտրի հրաշալի ռեժիմ՝ GSP+, որը եզակի հնարավորություն է տալիս Հայաստանի ոչ միայն ղազախ, այլեւ ցանկացած միջազգային գործընկերոջ երկրի տարածքում հաջողությամբ ներդրումներ կատարել:

Հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունն արդեն 55.4 տոկոսով աճել է։ Իմ կարծիքով Ղազախստանի եւ Հայաստանի առեւտրի աճի կետ կարող են լինել առաջին հերթին առեւտրում՝ ապրանքների նոր նոմենկլատուրայի հայտնաբերում, որը պետք է պահանջարկ վայելի։ Ղազախստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ 98 տոկոսը հայկական ապրանքների արտահանումն է՝ գինի, կոնյակ, ոսկյա զարդեր։ Իսկ ղազախական արտահանումը 2016-ի հունվար–փետրվար ամիսներին կազմել է 294 հազար դոլար։ Ինչպե՞ս փոխել իրավիճակը։ Առաջին հերթին՝ պետք է մտածել այն մասին, թե ինչպես բարելավել Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան, իսկ հետո Ղազախստան երթուղու հնարավորությունները՝ հաշվի առնելով «վերին Լարսի» աշխատանքի սեզոնայնությունը։ Պետք է զուգահեռ զարգացնել նաեւ հարավային երթուղին Իրանի եւ Թուրքմենիայի տարածքով դեպի Ղազախստան։

ԼՂ-ի խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ գործունեության կապակցությամբ դեսպան Թիմուր Ուրազայևը նշել է․- Առաջին հերթին ՀԱՊԿ կանոնակարգում սեւով սպիտակի վրա գրված է, որ անդամ երկրները միմյանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երրորդ երկրի կողմից արտաքին ագրեսիայի հետմղման դեպքում։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խնդիրները մեծամասամբ կապված են ոչ այնքան Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Տավուշի մարզում սահմանի մասը սահմանակից է այն շրջաններին, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության ներքո։Մենք ի սկզբանե հստակ եւ բաց դիրքորոշում ենք ընդունել, եւ՛ Ղազախստանում, եւ՛ Ռուսաստանում, եւ՛ ՀԱՊԿ մյուս երկրներում, եթե խոսքը երրորդ պետության արտաքին ագրեսիայի մասին է առանց որեւէ տարածքային խնդիրների, դա մի բան է, եւ բոլորովին այլ բան է, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այդ պատճառով Ղազախստանը ազնիվ դիրքորոշում ունի. Լեռնային Ղարաբաղի հարցը մենք դուրս ենք բերում այն խնդիրներից, որոնք լուծվում են ՀԱՊԿ Կանոնակագին համապատասխան։ Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը, ռազմական լուծում բացարձակապես չկա։