Ջեբ Բուշը հրաժարվել է նախագահական ընտրապայքարից
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից:
Այս մասին Բուշը հայտարարել է Հարավային Քարոլինա նահանգում հանրապետականների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո: Հարավային Քարոլինայոմ քվերակության ժամանակ 34 տոկոս ձայներով հաղթել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Հանրապետական կուսակցությունից երկրորդ տեղի համար պայքարում են սենատոր Թեդ Քրուզը` Տեխասից , և Մարկո Ռուբին` Ֆլորիդայից, ով ստացել է ձայների 22 տոկոսը:
Մինչև ընթացիկ տարվա հունիս շարունակվող նախնական ընտրությունների համար , հանրապետականները և դեմոկրատները մեկական թեկնածու են ներկայացնելու : Դա այն դեպքում , երբ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը Նեվադա նահանգում հաղթել է ներկուսակցական մրցակից ՝ Սանդերսին : Ընտրապայքարը շարունակվելով , հանրապետականները , որոնք դեմոկրատներից ավելի շատ թեկնածուներ ունեն , գնալով կորցնում են իրենց թեկնածուներին : ամեն դեպքում, Ջեբ Բուշի հրաժարականն անակնկալ էր : Դա հավանաբար տեղի է ունեցել մի քանի նահանգներում արձանագրած հուսահատեցնող արդյունքների պատճառով , ինչը հօդս ցնդեցրեց ընտրապայքարում մրցակիցներին հաղթելու նրա ծրագրերը : Փաստորեն Բուշի ընտանիքից լինելու հանգամանքն իրականում վնասել է այդ թեկնածուին : Հատկապես 2000-2008 թթ.-ին նրա հանրապետական եղբայր ՝ Ջորջ Բուշի բացասական գործունեությունը խնդրահարույց է եղել նրա համար : Նախնական ընտրություններ անցկացրած նահանգներում հանրապետականների համախոհները հաշվի առնելով տնտեսական , անվտանգության և արտաքին քաղաքական ոլորտներում Ջորջ Բուշի բացասական գործունեությունը , հույս չեն կապել Ջեբ Բուշի աշխատանքի հետ , նախընտրելով ընտանեկան վատ համբավ ունեցող Բուշի փոխարեն քվեարկել նոր թեկնածուների օգտին :
Ամեն դեպքում , Կարոլինայում հանրապետական ծայրահեղական թեկնածու Թրամփի առաջատարի դիրքը , վկայում է այն մասին , որ հանրապետականների համախոհները հակված են այն թեկնածուների կողմը, որոնք առաջնորդվելու են պահպանողական քաղաքականությամբ և հաշվի առնելով տարբեր հարցերում Թրամփի խիստ կողմնորոշումը , մեծացել են նաև հանրապետականներից քվեներ ստանալու շանսերը : Թրամփը սկանդալային տարբեր արտահայտություններով է հանդես եկել ՝ այդ թվում ԱՄՆ փախստականների մուտքն արգելելը , Մեքսիայի հետ սահմանին պատնեշ կառուցելը , մուսուլմանների մուտքը երկիր կանխելը , որոնք ի դեպ համապատասխանում են երկրում տիրող իրավիճակին : Թրամփի ծայրահեղական դիրքորոշումներին հակադարձել են ոչ միայն դեմոկրատներն , այլ նաև Բարաք Օբաման : Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնոր ՝ Ֆրանցիսկոս Ա Պապը ևս նրա դեմ է արտահայտվել :