Մամուլի տեսություն 12-01-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50776-Մամուլի_տեսություն_12_01_2017
Այսօր Իրանի գնած Airbus առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2017 16:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-01-2017

Այսօր Իրանի գնած Airbus առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում :

 

Այսօր իրանական մամուլի  ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ լուրերը.

.Երեկ Լուսահոգի իմամ Խոմեյնիի Հոսեյնիեում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի ներկայությամբ կայացավ Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի հանգուցյալ նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Կիրակի Մահացավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մեծագույն հովանավոր` Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին։

.Իրանի գնած «Էյրբաս A321» տիպի առաջին օդանավը ԻԻՀ ավիաընկերություն՝ «Իրան Էյր»-ի և «Էյրբաս» ընկերության գործադիր տնօրենների ներկայությամբ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում հանձնվեց Իրանին:

. 38 տարի անց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում այսօր Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում վայրէջք կատարեց ՝ Իրանի գնած Airbus առաջին օդանավը: Airbus A321-տիպի օդանավը Թեհրան է ժամանել հունվարի 12-ին ժամը 14:30-ին:

.Իրանը շուտով 130 տոննա ուրան կստանա:

--- 

Ռեսալաթ

Բողոքի ցույցեր Գերմանիայում բողոքի ցույցեր են իրականացել ընդդեմ Փեգիդայի

 

Գերմանիայում ռասիստական եւ ֆաշիստական  Փեգիդա (PEGIDA) շարժումը շարունակում է իր գործունեությունը էմիգրանտների ու մուսուլմանների դեմ:  Ի դեպ Գերմանիայի անվտանգության ու հետախուզության կառույցները քայլեր են ձեռնարկել  Փեգիդայի գործունեությունը սանձելու համար: Նման իրավիճակում յուրաքանչյուր օրը որ անցնում է, ավելի է մեծանում Գերմանիայի հասարակություն ներթափանցելու Փեգիդայի վտանգը:

PEGIDA  կամ «Եվրոպացի հայրենասերները դեմ են Արևմուտքի իսլամացմանը» շարժման  նպատակն է հայտարարվել՝ Եվրոպայում Իսլամի տարածման կանխումը: 

Գերմանիայի շատ կուսակցություններ ու խմբեր և այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ դատապարտել են տարբեր քաղաքներում Փեգիդայի շարժման ձևավորումը :

Մոտ 1700 բողոքարարներ վերջերս Լայպցիգում Լեգիդա շարժման ստեղծման երկրորդ տարելիցի առիթով  ցույցեր են անցկացրել: Աշխատավորական արհմիությունները, քաղաքական կուսակցությունները , եկեղեցիները  ժողովրդին կոչ են արել բողոքի ցույցեր անցկացնել այդ շարժման դեմ: Փեգիդա շարժման մասնաճյուղը հադիսացող Լեգիդա շարժման մոտ 400 կողմնակիցներ ևս բողոքի ցույց են անցկացրել,որին ներկա են գտնվել նաև իրավապահներ: Անցած տարի նույն առիթով՝ Լեգիդա շարժման առաջին տարելիցին բախումներ տեղի ունեցան Լայպցիգում: Վիրավորվեցին մի քանի ոստիկաններ: Գերմանիայում շարունակվում են ընդհանուր դժգոհությունները Փեգիդա ֆաշիստական շարժման և նրա մասնաճյուղերի նկատմամբ:

--- 

 Armedia.am

Կիպրական խնդրի շուրջ հակասությունները պահպանվում են 1 տոկոսի պատճառով

Ժնևում այսօր մեկնարկել է կիպրական հարցի կարգավորման վճռորոշ բանակցությունների նոր փուլ. հունական և թուրքական Կիպրոսների առաջնորդներին միացել են երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Բրիտանիայի առաջնորդները: Սա վերջին 43 տարում նման ձևաչափով առաջին հանդիպումն է:

Նշենք, որ երաշխավոր երկրների ներկայացուցիչների ներգրավումը բանակցություններին խոսում է այն մասին, որ հունվարի 9-ին հունական և թուրքական Կիպորսների առաջնորդների միջև սկսված բանակցությունները եղել են կառուցողական: Սակայն վերջնական համաձայնության մասին դեռևս վաղ է խոսել: Այժմ կողմերի միջև հիմնական բանավեճերն ընթանում են միասնական Կիպրոսի վարչական բաժանման՝ ավելի ճիշտ 1 տոկոս տարածքի նկատմամբ վերահսկողության շուրջ:

Թուրքական կողմը պնդում է, որ միասնական Կիպրոսի իր մասը պետք է զբաղեցնի կղզու տարածքի 29.2 տոկոսը, սակայն հույն կիպրացիները կարծում են, որ թուրքական կողմին պետք է տրվի տարածքի 28.2 տոկոսը (Նշենք, որ 1974 թվականին թուրքական զորքերի կողմից գրավված տարածքը, որտեղ ձևավորվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունը, կազմում է կղզու տարածքի 37 տոկոսը): Ե՛վ թուրքական, և՛ հունական կողմից կազմած քարտեզներն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի փորձագետներին: Դրանք պետք է գնահատվեն նաև երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:

Հարկ է նշել, որ չնայած քարտեզների համաձայնեցումն առանցքային նշանակություն ունի կիպրական խնդրի կարգավորման հարցում,  վերջնական կարգավորումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ բանակցությունների արդյունքներին հանրաքվեի ժամանակ իրենց համաձայնությունը տան հույն և թուրք կիպրացիները:

Նշենք, որ Կիպրոսի վերամիավորման դեպքում ենթադրվում է, որ պետք է լինի միասնական դաշնային հանրապետություն, որտեղ իշխանությունը պետք է բաժանվի հույն և թուրք կիպացիների համայնքների միջև:

Փորձագետների գնահատականով այս բանակցությունները թերևս հաջողությամբ ավարտվելու մեծ շանսեր ունեն, քանի որ Թուրքիան, որի քաղաքական հավակնությունները տարածվում են նաև Կիպրոսի թուրքական մասի վրա, այս պահին հակված է համաձայնելու թուրքական Կիպրոսի վերամիավորմանը Կիպրոսի Հանրապետության հետ: Պայմանավորված Թուրքիայում շարունակվող բռնաճնշումներով, քրդերի դեմ սկսած ռազմական գործողություններով, ինչպես նաև միգրացիոն համաձայնագրի կատարման շուրջ առկա որոշակի բարդություններով, Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները բավականին վատացել են: Կիպրական խնդրի կարգավորման հարցում խոչընդոտներ չստեղծելն Անկարային հնարավորություն կտա լավացնել հարաբերությունները Հունաստանի և ԵՄ հետ ընդհանրապես:

--- 

Համանախագահները հատուկ շեշտում են հետաքննության մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտությունը

 

2017 թվականին ԵԱՀԿ ՄԽհամանախագահների կողմից տարածած առաջին հայտարարությունն իր մեջ մեկ կարևոր շեշտադրում ունի՝ «հնարավորինս կարճ ժամկետում վերջնականապես ներդնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմները»:

Հայտարարության մեջ շեշտվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ հատկապես առանձնացնելով հետաքննության մեխանիզմների ներդրման կարևորությունը:  Փաստացի, չնայած Ադրբեջանի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին, համանախագահները չեն հրաժարվում հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջից, և այս անգամ նրանց ընտրած բառակազմը նախորդների տարբերվում է զգալի կոշտությամբ:  

Հայտարարության մյուս կարևոր շեշտադրումը հարցի հումանիտար բաղադրիչն է, և Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը: Սակայն թե´ համանախագահների, թե´ հակամարտությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար միանշանակ պարզ է, որ հայկական կողմերը՝ և´Ղարաբաղը, և´ Հայաստանը, կարևորում են ձեռք բերված՝  հատկապես հումանիտար հարցերին առնչվող պայմանավորվածությունները։

Տարածված հայտարարության հիմնական թերությունը թերևս կրկին կոչերի ոչ հասցեական լինելն է, համահարթեցման սկզբունքը: Դեկտեմբերի վերջի լարվածությունը հերթական անգամ ցույց տվեց, որ համանախագահների նման մոտեցումն Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, ինչի հետևանքն արդեն ոչ միայն ԼՂՀ-ի, այլև ՀՀ-ի սահմաններին Բաքվի սանձազերծած գործողություններն են: Դրա հետ մեկտեղ, այս իրավիճակը ցույց է տալիս, որ միայն հետաքննության մեխանիզմների առկայությունը հնարավորություն կտա իրական կայունություն հաստատել սահմաններին:

Ամփոփելով կարող ենք նշել, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար առաջին հերթին կարևոր է կանխել հրադադարի խախտումներն ու վերականգնել վստահությունը կողմերի միջև, իսկ դա նշանակում է հասնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարմանը: Դատելով վերջին հայտարարություններից՝ դա գիտակցում են նաև միջնորդները: