ՀԳՀԾ-ի առաջին տարեդարձը և ԱՄՆ-ի խոստումնադրժությունը
Վերջին 12 ամիսներին աշխարհը եղել է ՀԳՀԾ շրջանակներում ԱՄՆ-ի թերացումների և խոստումնադրժության ականատեսը:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնության ստորագրման առաջին տարեդարձի առիթով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Թեհրանում ԻԻՀ արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Անցած մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը խոչընդոտել է ՀԳՀԾ-ի իրագործմանը, սակայն Իրանը միշտ փորձել է վերացնել խոչընդոտները»:
ՀԳՀԾ-ը երկու գլխավոր մասերից է կազմված: Առաջինը ՝ որպես օրինական իրավունք Իրանի միջուկային իրավունքների ամրապնդումն է: Իսկ երկրորդը՝ միջուկային գործունեության ֆոնին Իրանի դեմ ներկայացված մեղադրանքների ու շրջափակումների չեղարկման շրջանակում ՀԳՀԾ-ի գործադրման թողած ազդեցությունն է: Միջուկային հարցի և ռազամական գործունեության՝ PMD-ի և ՀԳՀԾ-ի հավանականության մասին ներկայացված հավակնությունների հարցն ամբողջությամբ կարգավորվել է: Միջուկային գործունեության շարունակման տեխնիկական առումով, Իրանն ունի ուրան հարստացնելու իրավունք, սակայն ուրանի հարստացման տոկոսայնությունը որոշ ժամանակով սահմանափակվում էր 3.5 տոկոսով, որը նաև կրճատել է հարստացված ուրանի պաշարների ծավալը:
ԱՄՆ-ը կասեցրել է Իրանի միջուկային ծրագրին առնչվող հակաիրանական շրջափակումները, սակայն այլ շրջափակումներ է սահմանել՝ հրթիռային կարողության պատճառաբանությամբ կամ մարդու իրավունքների ոտնահարման ստահոդ տեղեկություններ վկայակոչելով և Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ անհիմն մեղադրելով: Իրանի հետ ֆինանսական կապեր ունեցող միջազգային բանկերի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած տուգանքները ևս շարունակվում են: 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի կոնգրեսը ևս տասը տարով երկարաձգեց Իրանի դեմ շրջափակումների մասին օրենքը: Այդ քայլը ՀԳՀԾ-ի խախտում է համարվում:
Այս տեղաշարժերը հարցականի տակ են դնում ՀԳՀԾ-ում Իրանի դերը: Այս հարցը շեշտելով Էրաղչին նշել է, որ դեռևս կան խոչընդոտներ, այդ թվում բանկային ոլրտներում: Ուստի Իրանի պահանջները տեղավորվում են միջուկային համաձայնության շրջանակում, քանզի ԱՄՆ-ը խափանել է միջուկային համաձայնության գործընթացը: ՀԳՀԾ-ում շեշտվել է, որ համաձայնության բոլոր կողմերը ստանձում են պարտավորություն՝ չխոչընդոտել տարբեր ոլորտներում , հատկապես նավթի ու գազի բնագավառում Իրանի ներդրումային ու տնտեսական համագործակցությունը: ՀԳՀԾ-ը համարվում է բազմակողմանի միջազգային համաձայնություն: Ինչպես Էրաղչին է նշել, միջուկային համաձայնության հարցով, Իրանը բանակցության չի նստելու, քանի որ կատարել է իր բոլոր հանձնառությունները: Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի քայլերն ապացուցել են, որ շարունակվում են ԻԻՀ-ի սկզբունքներին հակադրվելու ԱՄՆ-ի քայլերը և, որ այդ թշնամանքերը շարունակվելու են տարբեր պատճառաբանություններով: