Եվրամիությունը բացասաբար է արձագանքել Թրամփի միջամտողական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i51430-Եվրամիությունը_բացասաբար_է_արձագանքել_Թրամփի_միջամտողական_հայտարարությանը
Եվրոպայի ներքին  հարցերին, մասնավորապես ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր  նախագահ՝ Դոնալդ Թրամփի վերջերս արած միջամտողական հայտարարությանը բացասաբար են արձագանքել եվրոպացի պաշտոնյաները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԵՄ-ի ներքին հարցերին , մասնավորապես Brexit-ի հարցին որևէ արտաքին միջամտություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 15:23 Asia/Tehran
  • Եվրամիությունը բացասաբար է արձագանքել Թրամփի միջամտողական հայտարարությանը

Եվրոպայի ներքին  հարցերին, մասնավորապես ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր  նախագահ՝ Դոնալդ Թրամփի վերջերս արած միջամտողական հայտարարությանը բացասաբար են արձագանքել եվրոպացի պաշտոնյաները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԵՄ-ի ներքին հարցերին , մասնավորապես Brexit-ի հարցին որևէ արտաքին միջամտություն:

Մերկելը կոշտ է արձագանքել Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալը ողջունելու Թրամփի կողմնորոշմանը: Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը  ևս  քննադատել է ԵՄ-ի նկատմամբ Թրամփի  դիրքորոշումը: Նա ասել է.«Եվրամիությունը իր գործերի համար արտաքին խորհրդատուի կարիք չունի»:

Թվում է,  թեև Դոնալդ Թրամփը  որպես նախագահ պաշտոնապես չի սկսել իր աշխատանքը, բայց իր սկանդալային դիրքորոշումներով ու հայտարարություններով առճակատման  բեմ է ստեղծում որոշ երկրների, նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների  համար:  Թրամփը քննադատության է ենթարկել Եվրոպայի  հետ կապված  երեք հիմնական հարցեր: Նա  բրիտանական The Times of London և գերմանական Bild պարբերականներին տված հարցազրույցում խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին՝ նշելով, որ վերջինս աղետալի սխալ է գործել՝ թույլ տալով բոլոր ապօրինի ներգաղթյալներին մուտք գործել երկիր: Նա ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է անվանել: Թրամփը նաև ողջունել է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու որոշումը, կանխատեսելով նաև մյուս երկրների դուրս գալը և  Եվրամիության փլուզումը:

Եվրամիության կարևոր հարցերի վերաբերյալ նման դիրքորոշումը ,որը հակադրվում է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականություններին, շոկի մեջ է գցել եվրոպացիներին: Փաստորեն Թրամփը ոչ միայն խստորեն քննադատել է ԵՄ-ը և նրա որոշ անդամներին,այդ թվում Գերմանիայի կանցլերին , այլև հարցականի տակ է դրել Եվրոպայի պաշտպանական գլխավոր կառույցը հանդիսացող՝ ՆԱՏՕ-ն: Դեռ ավելին, նաև գովաբանել է Բրիտանիային`  ԵՄ-ի կազմից դուրս գալու  որոշում կայացնելու համար:     Թրամփը խոստացել է Brexit-ից հետո առևտրի պայմանագիր կնքել Բրիտանիայի հետ ու նշել է, որ հասկանում է բրիտանացիների կողմից նման որոշում կայացնելու պատճառները: Նա խոստովանել է, որ սիրում է բրիտանացիներին ու հայտարարել, որ մյուս երկրները ևս կարող են հետևել նրանց օրինակին: Թրամփը նաև հայտարարել է,որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան Brexit-ից հետո կարող են ունենալ սերտ հարաբերություններ:

Իսկ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին նախազգուշացրել է, որ քանի դեռ Բրիտանիան դուրս չի եկել ԵՄ-ի կազմից, չի կարող առևտրի պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ ԵՄ-ը վճռակամ է հենց  սկզբից կտրուկ հակազդեցություն ցուցաբերել ԵՄ-ի ներքին հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի միջամտություններին: