Դեմիրթաշին ու Յուքսեքդաղին ծանր պատիժներ են սպասվում
Անկարայի կառավարությունն իր առաջնահերթ խնդիրներից է դարձրել Թուրքիայի քուրդ քաղաքական գործիչներին ասպարեզից հեռացնելը:
Թուրքիայի դատախազությունը երեքշաբթի օրը ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու մեջ մեղադրված Սալահեդդին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի համար համապատասխանաբար 142 և 83 տարվա ազատազրկում է պահանջել:
Համաձայն Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման, Ֆիգեն Յուքսեքդաղը Սալահեդդին Դեմիրթաշի հետ միասին ղեկավարում են Թուրքիայի Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը:
Այդ երկու քաղաքական գործիչները անցած նոյեմբերի սկզբին Թուրքիայում Ազգերի ժողովրդավարություն կուսակցության 10 պատգամավորների հետ միասին, որոնց անձեռնմխելիությունը չեղարկվել էր, կալանքի տակ էիեն առնվել:
Թուրքիայի Ազգերի ժողովրդավարության կուսակցության հանդեպ Անկարայի իշխանությունների պայքարը վկայում է, որ այդ երկրի ղեկավարները նպատակ չունեն զիջումների գնալ քաղաքական ընդդիմադիրների գործունեության դիմաց և նախապատրաստվում են ներքին առավել սուր անապահովությունների համար:
Նկատի առնելով Թուրքիայում ներքին անցանկալի վիճակն ու անապահովությունը, Ազգերի ժողովրդավարություն կուսակցության առաջնորդների համար ծանր պատիժներ պահանջելը կարող է առավել սրել Թուրքիայում ներքին իրավիճակը: Սա ի տես այն բանի, որ Անկարայի կառավարությունը նման ծանր պատիժներ չեր պահանջել նույնիսկ ՔԲԿ-ի հիմնադիր և առաջնորդ Աբդոլլահ Օջալանի համար: Այն պայմաններում երբ քրդերի հարցի լուծման համար բանակցությունները սկսվել էին 2012 թվականի դեկտեմբեր ամսին, տարածաշրջանում որոշ զարգացումներ ու ահաբեկչական քայլեր գործնականում այդ բանակցությունների դադարեցման պատճառ դարձան, իսկ 2015 թվականի հուլիս ամսին Սորոչ քաղաքում տեղի ունեցած պայթյունը գործնականում հանգեցրեց այդ բանակցությունների դադարեցմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում բանակի և ՔԲԿ-ի միջև լարվածությունն ու բախումները շարունակվել են:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Ազգերի ժողովրդավարություն կուսակցությանը մեղադրել է ՔԲԿ-ի հետ համագործակցության մեջ: Թուրքիայի դատախազությունը Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը համարում է ՔԲԿ-ի քաղաքական թևը: Ազգերի ժողովրդավարություն կուսակցության առաջնորդները մերժել են այ կապակցությամբ մեղադրանքները: Կուսակցության առաջնորդները հավատացած են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պահանջած նախագահական համակարգի հետ հակառակելու պատճառով են պատժվում: Ավելի վաղ Անկարայի կառավարությունն օգտվելով արտակարգ իրավիճակի օրենքից չեղարկեց խորհրդարանի որոշ քուրդ պատգամավորների անձեռնմխելիությունը: Հուլիսյան ձախողած հեղաշրջումից հետո Թուրքիայի խորհրդարանի ընդունած այս օրենքը Անկարայի կառավարությանը լիազորում է կալանավորել ու ազատազրկել Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ընդդիմադիրներին: Նման քայլերի շարունակվելն այն հավանականությունն է առաջ քաշել, որ Թուրքիայի կառավարությունը նման նպատակով է վավերացրել արտակարգ իրավիճակի օրենքը: Դա ի տես այն բանի, որ այս լարվածությունը կարող է մեծածախս լինել Անկարայի համար, հատկապես որ Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը Թուրքիայի քաղաքական դաշտում վայելած համակրանքի տեսակետից զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: