Բաշշար Ասադը նախապայմաններ է առաջադրել հրադադար հաստատելու համար
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադն իր երկրում հրադադար հաստատելու պատրաստակամություն հայտնելով ասել է.«Սիրիայում հրադադար կարելի է հաստատել միայն այն դեպքում,երբ բոլոր կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը և խախտումներ թույլ չեն տա»:
Նշելով ,որ թույլ տրված խափանարարությունները Սիրիայի ժողովրդին պատերազմ, տարագրություն ու անհանդարտություն են պարտադրել, Ասադն ասել է.«Հրադադար հաստատելու մյուս նախապայմանը ահաբեկիչներին ուղղված սպառազինական օգնությունների և Թուրքիայի ու արաբական ու արևմտյան երկրների կողմից նրանց ցուցաբերվող աջակցության դադարեցումն է:
2011 թ.-ին Սիրիայում անհանդարտությունները մեկնարկելուց ի վեր, աշխարհի 80 երկրներ ֆինանսական , լոգեստիկական ու սպառազինական աջակցություններով հովանավորել են այդ երկրում գտնվող ահաբեկիչներին: Այդ հովանավորությունները հանգեցրել են Սիրիայում պատերազմին, ինչի հետևանքով բնակչության մեկ երկրորդը տարագիր է եղել: Մյունխենյան համաժողովին մասնակցած 17 երկրներ և երեք միջազգային կազմակերպություններ համաձայնության եկան Սիրիայում հրադադար հաստատելու և սիրիացի տարագիրներին ու պատերազմից տուժածներին մարդասիրական օգնություններ հատկացնելու շուրջ:
Ժնև-3 բանակցությունների դադարեցմամբ՝ աշխարհը հուսով է,որ Սիրիայում հրադադար կհաստատվի և ճանապարհ կհարթվի ՄԱԿ-ի վերահսկողությամբ բանակցությունները վերսկսկելու համար: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան Դե Միստուրան նշել է ,որ Ժնև-3 բանակցությունների շարունակվելը բացառվում է և ինքն այլևս ի զորու չէ Սիրիայի հակամարտ կողմերին բանակցության սեղանի շուրջ բերել: «Փաստորեն այս բանակցությունները հայտնվել են փակուղում». ասել է նա:
Ժնևյան համաժողովը փակուղում հայտնվեց Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խափանարարությունների հետևանքով,ուստի ներկայումս հրադադարի հաստատումը բարդացել է այդ ձախողման պատճառով: Արևմտյան-արաբական-թուրքական եռանկյունին լուրջ խոչընդոտներ է հարուցել միջազգային ջանքերի ճանապարհին: Միջազգային ջանքերն ուղղված են Սիրիայի հնգամյա ճգնաժամի կարգավորմանը ,սակայն վերոնշյալ եռանկյունին իր ռազմական կողմնորոշմամբ և ԻԼԻՊ ու «Ալ Նոսրա ճակատ» խմբավորումներին աջակցելով, կասեցնում է այդ ջանքերը: Իսկ երբ Մյունխենյան համաժողովի հետ միաժամանակ, Թուրքիան իր սահմանները բացեց զինված ահաբեկիչների առջև ,որպեսզի նրանք մեկնեն Սիրիա, դա լուրջ բարդությունների առջև կանգնեցրեց հրադադարի հարցը:
Ներկա դրությամբ, չնայած հրադադարի վերաբերյալ միջազգային խոստումներին , սիրիացի ընդդիմադիրները արտասահմանյան հովանավորություններով պնդում են պատերազմը շարունակելու: Նրանք ասել են ,որ չեն դադարեցնի Սիրիայում մղվող պատերազմը: Արևմուտքը Սիրիայի ներքին հարցերին բացահայտ միջամտություն կատարելով, փաստորեն բարդացրել է այդ երկրի վիճակը և մի կողմից խոսելով Սիրիայում հրադադար հաստատելու մասին ,իսկ մյուս կողմից ահաբեկիչներին հովանավորելով, փաստորեն խթանում է այդ երկրում ընթացող պատերազմը: