Աղքատության ալիք Սաուդյան Արաբիայում
Կանանց իրավունքների և ծայրահեղ աղքատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆիլիպ Ալեստոնը հայտարարել է, որ չնայած ենթադրություններին, Սաուդյան Արաբիայում շատ աղքատ թաղամասեր կան:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆիլիպ Ալեստոնը Սաուդյան Արաբիային կոչ է արել որպես քաղաքացիների իրավունք պաշտոնապես ճանաչել սոցիալական աջակցության ծրագիրը:
Արաբիայում Ալե Սաուդյան ռեժիմի տարիների իշխանության արդյունքում մնացել է միայն նավթից կախված թույլ տնտեսություն:
Վերջին տարիներին, հատկապես նավթի գնի կտրուկ անկումից հետո, Սաուդյան Արաբիան հայտնվել է վտանգավոր իրավիճակում: Նավթի գնի կտրուկ անկումը Սաուդյան ռեժիմը և Արևմուտքի կազմակերպած սադրանք է եղել, և այսօր այդ երկրի ժողովուրդն է տուժում իր ղեկավարների սխալ քայլերի պատճառով:
Նման պայմաններում Ալե Սաուդյան իշխանությունները, անիրական նախագծեր ներկայացնելով, մտադիր են Սաուդյան Արաբիայի ժողովրդին զբաղեցնել դրանցով, որպեսզի մարեն ժողովրդական բողոքի ակցիաների թեժ կրակը:
Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիան վերջին ամիսներին տարածաշրջանում իր սադրիչ քաղաքականության շրջանակում նվազեցրեց նավթի գինը, բայց արդյունքում տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը բացասաբար է ազդել այդ երկրի տնտեսության վրա: Նավթի գնի իջեցումը ժամանակավոր ազդեցություն է թողել նավթ արտահանող մյուս երկրների վրա։ Իրականում Սաուդյան Արաբիայի տնտեսությունն առավել քան մյուսներինը տուժեց նավթային շուկաներում: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ժողովրդի մոտ 70 տոկոսը դժգոհ է երկրում տիրող տնտեսական անբարենպաստ իրավիճակից: Արաբիայի քաղաքացիները պահանջում են հիմնական փոփոխություններ իրականացնել իրենց երկրի տարբեր ոլորտներում: Նրանք նաև բողոքում են Ռիադի խոշոր ու անտեղի ծախսերի դեմ: Սաուդցի արքայազների հաճույքամոլությունների ծախսերը, Սիրիայում ու Իրաքում վարձված ահաբեկիչներին հատկացվող գումարները, Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի սանձազերծված պատերազմի ահռելի ծախսերը Ռիադին կանգնեցրել են ֆինանսական մարտահրավերների առջև:
Արաբական երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, միջազգային կազմակերպությունների վկայությամբ իրենց եկամտի մեծ մասը հատկացնում են սպառազինություն գնելուն և բոլորովին ուշադրություն չեն դարձնում ժողովրդի տնտեսական խնդիրներին ու նրանց պահանջներին: Տարբեր զեկույցներ ու վիճակագրական տվյալներ վկայում են այն մասին, որ Սաուդյան ռեժիմը, որը Արևմուտք հովանավորության միջոցով է իշխում Արաբիայում, տնտեսական առումով հաջող գործունեություն չի ունեցել:
Քաղաքական, հասարակական, իրավական ու տնտեսական ոլորտներում Ալե Սաուդի հակաժողովրդական քաղաքականությունների շարունակումը ծանր հետևանքներ է ունեցել ժողովրդի համար:
Այսպիսով, Սաուդյան Արաբիայի տնտեսությունը Ալե Սաուդի տնօրինությամբ հասել է ճգնաժամային կետի, որի նշաններն են՝ տնտեսական սննկացումն ու աղքատության տարածումը այդ երկրում: