Աստանայի բանակցությունները՝ վախի ու հույսի մթնոլորտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52243-Աստանայի_բանակցությունները_վախի_ու_հույսի_մթնոլորտում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվում են Սիրիայի խաղաղության բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 09:00 Asia/Tehran
  • Աստանայի բանակցությունները՝ վախի ու հույսի մթնոլորտում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվում են Սիրիայի խաղաղության բանակցությունները:

Աստանայի բանակցությունները կարևոր նախաձեռնություն է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Նախաձեռնություն, որն իրականացել է Իրանի ու Ռուսաստանի և հետագայում Մոսկվայի բանակցություններին մասնակցելով՝ Թուրքիայի դերակատարությամբ:

Եռակողմ այս համաձայնությունը նախ հանգեցրեց Սիրիայում հրադադարի հաստատմանը, բացառությամբ ԻԼԻՊ-ի և Ալ-Նուսրայի ճակատի դեմ պատերազմի: Այսօր բանակցություններ են կայանում Աստանայում և հավանաբար փետրվարին բանակցությունները կշարունակվեն Ժնևում: Այս բոլորը վկայում են, որ արդյունավորվել են Իրանի և Ռուսաստանի ջանքերը և հավանաբար Սիրիայում խաղաղություն է հաստատվելու:

Իսկ մյուս ենթադրությունը բանակցությունների ձախողումն է: Այդ դեպքում ինչ է սպասվելու Սիրիային: Սիրիայում զինված բախումներից վեց տարի անցնելով, այսօր հրադադար է հաստատվել այդ երկրում և արաբական, արևմտյան ու սիոնիստական կոալիցիան չեն հասել իրենց նպատակներին: Իհարկե պետք է նշել, որ Սիրիայի բանակի հաջողությունները և Մոսկվայի նիստը հող են ստեղծել այդ նախագծի իրագործման համար:

Աստանայի նիստից առաջ, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատարները խոսում էին այդ նիստում ամերիկյան և անգամ արաբական պատվիրակության ներկայության մասին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրադադարի հաստատման ուղղությամբ գործուն չեն եղել ԱՄՆ-ի քաղաքականությունները, գործնականում ԱՄՆ-ը դուրս եկավ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացից: Եվրամիությունը նույնպես ուղղակի դերակատարություն չունի այս բանակցություններում:

Իհարկե ենթադրվում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մտադիր են իրենց նպատակներին ծառայեցնել Հալեպում տեղի ունեցած դեպքերը:

Ռուսաստանի տեսանկյունից, Ուկրաինայի և Ղրիմի հարցով ԱՄՆ-ն ու Եվրոպան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո, Աստանայի նիստի հաջողությունը Ժնևի նիստում հաղթաթուղթ է  լինելու Ռուսաստանի համար:

Այդպիսով կարելի է ասել, որ Աստանայի նիստը հաջողության դեպքում կարող է լրացնել Ժնևյան համագումարը: Ակնհայտ է, որ իր ստրատեգիական շահերի շրջանակում Ռուսաստանը ձգտում է ավելի մեծ արտոնություններ ձեռք բերել ԱՄՆ-ից և Եվրոպայից: Ոմանց կարծիքով, Աստանայում Ռուսաստանը վերակառուցում է իր աշխարհը: Հետևաբար ահավանական է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայնության գան Սիրիայի կապակցությամբ:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Սիրիայում քաղաքական ու ռազմական դաշտում առաջացած փոփոխություններով, նոր փուլ է թևակոխել Սիրիայի հարցը, որի կարևորագույն կետն է ՄԱԿ-ի հովանավորւթյամբ և Իրանի աջակցությամբ միջսիրիական բանակցությունների անցկացումը: Ներկայիս բազում տարբերակներ են մշակվել Սիրիայի հաամակարգի ապագայի կապակցությամբ, որոնք դեմ են թշնամիների նպատակներին: