Հայաստանի միջանցքը՝ Իրանի և Երևանի միջև տրանսպորտային համագործակցության նոր առանցք
https://parstoday.ir/hy/news/world-i249688-Հայաստանի_միջանցքը_Իրանի_և_Երևանի_միջև_տրանսպորտային_համագործակցության_նոր_առանցք
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ընդգծելով տարանցիկ այլընտրանքային երթուղիների կարևորությունը, հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում՝ ուղղված տրանսպորտային միջանցքի զարգացմանը և այդ երթուղով իրանական բեռնատարների տեղաշարժին խոչընդոտող խնդիրների լուծմանը։
(last modified 2026-09-01T14:32:21+00:00 )
Սեպտեմբեր 01, 2026 18:01 Asia/Tehran
  • Հայաստանի միջանցքը՝ Իրանի և Երևանի միջև տրանսպորտային համագործակցության նոր առանցք

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ընդգծելով տարանցիկ այլընտրանքային երթուղիների կարևորությունը, հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում՝ ուղղված տրանսպորտային միջանցքի զարգացմանը և այդ երթուղով իրանական բեռնատարների տեղաշարժին խոչընդոտող խնդիրների լուծմանը։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Ֆարզանե Սադեղը նշել է, որ Հայաստանի միջանցքի գործարկումը պահանջում է լուծել ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրները օրինակ՝ կամուրջների կառուցումը, այլև բեռնատարների քանակին, քվոտաներին և իրանցի վարորդների համար սահմանված ծախսերին առնչվող հարցերը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են՝ անհրաժեշտ միջոցառումները համակարգելու համար: Այս հարցը ձեռք է բերել լրացուցիչ կարևորություն, քանի որ պատերազմը և հարավային նավահանգիստներում սահմանափակումները երկրի տարանցիկ ծավալը կրճատել են ավելի քան 45 տոկոսով, դրանով իսկ մեծացնելով այլընտրանքային երթուղիների ամրապնդման անհրաժեշտությունը։

Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նաև հայտարարեց երկաթուղային և ճանապարհային տրանսպորտի մասնաբաժնի ավելացման մասին Թուրքիայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի հետ առևտրում՝ նշելով, որ հյուսիսային նավահանգիստների բեռնման և բեռնաթափման հզորությունը նույնպես աճել է մոտ 40 տոկոսով։