Ավստրիան ահազանգել է Եվրոպայում ծայրահեղ ազգայնամոլության կապակցությամբ
Ավստրիայի նոր նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը ասել է.«Եվրոպայում ազգայնամոլության և ռեգիոնալիզմի աճը մեծ վտանգ է այս մայրցամաքի համար»:
Նա միասնական ու միավորված Եվրոպայի կողմնակիցներից է: Ալեքսանդր Վան դեր Բելենը համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների համառ ընդդիմադիրներից մեկը:
Թվում է, որ Եվրոպայում ազգայնամոլության և ռեգիոնալիզմի տարածման սպառնալիքի վերաբերյալ Ավստրիայի նախագահի հնչեցրած ահազանգը բխում է Եվրոպայի վերջին իրադարձություններից և Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանն սկսվելուց:
Իրականում հաշվի առնելով Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցը(Բրեքզիթ),աջ ծայրահեղական շարժումների ու կուսակցությունների աճը և Եվրոպական երկրների խորհրդարաններում վերջիններիս կողմից մեծաթիվ տեղեր զբաղեցնելը, կուսակցության բարձր դիրքերում պոպուլիստական քաղաքական գործիչների հայտնվելը և Ավստրիայի «Կանաչների» կուսակցության կողմից հովանավորվող այդ երկրի նոր նախագահի նման քաղաքական գործիչների իշխանության գալը գոտեպնդում են եվրոպական ինտեգրացիան պաշտպանող պետություններին ու կուսակցություններին:
Ի դեպ Եվրոպական երկրների մյուս ղեկավարները ևս նման մտահոգություն ունեն Եվրոպայում պոպուլիզմի, աջ ծայրահեղականության և ծայրահեղ ազգայնամոլության տարածման կապակցությամբ: Վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները, ահազանգելով Եվրամիությունում դեմագոգիայի աճելու վտանգի մասին, ընդգծել են համերաշխության ու միասնության անհրաժեշտությունը:
Եվրոպայում ծայրահեղ ազգայնամոլության տարածման հետևանքներից մեկը պրոտեկցիոնիզմի աճն է, քանզի այն հակադրվում է անդամ երկրների միջև առևտրատնտեսական ինտեգրացիայի սկզբունքով ԵՄ-ի փիլիսոփայությանը, ինչը պատճառ է դարձել, որ եվրոպացի ղեկավարները՝ այդ թվում Գերմանիայի կանցլերը, ահազանգեն Եվրոպայում ծագող այդ երևույթի կապացկությամբ:
Ներկայումս եվրոպացի քաղաքական գործիչները՝ այդ թվում ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, մտահոգված են այն հարցով, որ Եվրոպայում ժողովուրդների կողմից աջ ծայրահեղական շարժումներին ու կուսակցություններին ցուցաբերվող ընդառաջումը կարող է պատճառ դառնալ, որ այն քաղաքական գործիչները իշխանության գան, որոնք չեն ընդունում միասնությունն ու ինտեգրացիան և համարվում են ծայրահեղ ազգայնականներ, որոնք ցանկանում են քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, ռազմական ու անվտանգության ոլորտներում վերականգնվեն ազգային ինքնությունն ու ամբողջական անկախությունը:
Հաշվի առնելով վերջին տարիներին Եվրամիությունում ծագած ճգնաժամները, Եվրոպայի հանրությունը ցանկանում է վերանայել ինտեգրացիոն գաղափարները:
Ի դեպ վերջին տարիներին Եվրոպայում արագ տեմպերով աճում են աջ ծայրահեղական շարժումներն ու կուսակցությունները, որոնք կողմ են ԵՄ-ից առանձնանալուն, միգրանտների ու փախստականների վտարմանը , ազգային արժույթի և ազգային ինքնության վերականգմանը: