Բրիտանիայի դերը Բահրեյնում Ալե Խալիֆայի ոճրագործությունները քողարկելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i5269-Բրիտանիայի_դերը_Բահրեյնում_Ալե_Խալիֆայի_ոճրագործությունները_քողարկելու_հարցում
«Observer» պարբերականի լրագրության համաձայն, Բրիտանիան համագործակցել է Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի հետ, քողարկելով նրանց կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը և Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Բահրեյնի ազատատենչների ճնշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 10:11 Asia/Tehran
  • Բրիտանիայի դերը Բահրեյնում Ալե Խալիֆայի ոճրագործությունները քողարկելու հարցում

«Observer» պարբերականի լրագրության համաձայն, Բրիտանիան համագործակցել է Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի հետ, քողարկելով նրանց կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը և Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Բահրեյնի ազատատենչների ճնշումը:

Պարբերականում լույս տեսած հոդվածում նշված է, որ ՄԱԿ-ի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ՄԱԿ-ի լոբբիում Բահրեյնի իշխանությունը, Բրիտանիան և Սաուդյան Արաբիան միասնաբար քողարկել են Ալե-Խալիֆայի վարչակազմի ոճրագործությունները:՛

«Observer» պարբերականը գրել է, որ Բրիտանիան ձգտել է մյուս երկրներին համոզել Ալե Խալիֆայի դեմ խստաոճ հաղորդագրություն չհրապարակել և ինչ-որ չափով հաջողել է այդ հարցում:

Բահրեյնը Բրիտանիայի նախկին գաղութներից է և 40 տարի առաջվանից, Բահրեյնի ձևավորման օրից ի վեր, իշխող ընտանիքը հովանավորվել է Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից: Սաուդյան վարչակազմն էլ Բահրեյնի կնքահոր դերն է ստանձնել: Բահրեյնում իսլամական զարթոնքի ալիքը ձևավորվելով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան այլ քաղաքականություն որդեգրեցին Բահրեյնի նկատմամբ: Արևմտյան պետությունները փորձեցին Աֆրիկայի հյուսիսում և Միջին Արևելքում բռնության ենթարկված երկրների իրավիճակն իրենց վերահսկողության տակ առնել և իրենց շահերից ելնելով, շեղել նրանց իրենց իրական նպատակներից: Արևմտյան պետությունները Բահրեյնում հովանավորեցին Ալե Խալիֆայի վարչակազմի կողմից խաղաղ ցույցերը և մեծամասնության ձայների հիմամբ կառավարություն ու խորհրդարան ձևավորելու ժողովրդի արդար պահանջները ճնշելու հարցում:

Ձերբակալվեցին երկրի կրոնական ու համալսարանական երևելի դեմքեր: Սպանվեցին տասնյակ մարդիկ: Չնայած մարդու իրավունքների պաշտպանության մասին կատարած անհիմն հայտարարություններին, Բրիտանիան քողարկել է Բահրեյնի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը: Բահրեյնի էմիրի Լոնդոն այցելության ժամանակ նրա ոտքերի տակ կարմիր գորգ փռեցին և խոսք անգամ չգնաց ազատատենչներին ճնշելու այդ ռեժիմի քայլերի մասին:

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի մյուս արաբական ցեղախմբային իշխանությունների հետ Բրիտանիայի և մի քանի այլ արևմտյան պետությունների հարաբերությունները վկայում են այն մասին, որ այդ պետությունները միջոց են ծառայեցնում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերը: Նրանք ավելի քան հինգ տարի է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության անվան տակ պատերազմ են հրահրել Սիրիայում:

Սիրիան վերածվել է աշխարհի տարբեր ծայրերից եկած ահաբեկիչների կենտրոնի :

Արևմտյան պետությունների սպառազինական ու ռազմական հովանավորությամբ, Ալե Խալիֆայի և Ալե Սաուդի վարչակազմերը ճնշում են ազատատենչներին:

Եմենի ժողովուրդը շուրջ մեկ տարի է կոտորվում է Արևմուտքի արտադրած ռումբերով: Սակայն Արևմտյան պետությունները ոչ միայն հակազդեցություն չեն ցուցաբերում Սաուդյան վարչակազմի ոտնձգությունների նկատմամբ, այլև չեն դադարեցնում այդ երկրի սպառազինական օգնությունների տրամադրումը: