Բահմանի 12-ը' մեծ իրադարձության սկիզբ իսլամական հեղափոխության հաղթանակի ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52857-Բահմանի_12_ը'_մեծ_իրադարձության_սկիզբ_իսլամական_հեղափոխության_հաղթանակի_ճանապարհին
Այսօր հունվարի 31-ը, բահման ամսի 12-ը, հոգելույս Իմամ Խոմեյնիի պատմական վերադարձի տարելիցի օրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 08:38 Asia/Tehran
  • Բահմանի 12-ը' մեծ իրադարձության սկիզբ իսլամական հեղափոխության հաղթանակի ճանապարհին

Այսօր հունվարի 31-ը, բահման ամսի 12-ը, հոգելույս Իմամ Խոմեյնիի պատմական վերադարձի տարելիցի օրն է:

38 տարի առաջ այս օրը, տարիներ հայրենիքից արտաքսված լինելով, Իրան վերադարձավ իսլամական հանրապետության հիմնադիր՝ հոգելույս Իմամ Խոմեյնին: Ժողովուրդը մեծ ոգևորությամբ դիմավորեց նրան: Այդ օրը մեծ թափ ստացավ Շահի ռեժիմի դեմ ժողովրդի շարժումը և հաղթանակեց իսլամական հեղափոխությունը:

Բահմանի 12-ը շրջադարձային օր է իսլամական հեղափոխության հաղթանակի համար: Քանի որ լուսահոգի Իմամի առաջնորդությամբ պատմական այդ մեծ քայլը պատվով հաղթանակեց բռնատիրական համակարգի դեմ մղած երկար պայքարում: 

Այսօր շուրջ չորս տասնամյակ է անցնում այս հեղափոխությունից և ժողովուրդը դույզն չափով չի հեռացել հեղափոխական արժեքներից ու իդեալներից:

Հեղափոխության 38-ամյա վիճակացույցը վկայում է այն իրողության մասին, որ Իրանի իսլամական հանրապետություոնը պատվով ու պարծանքով հաջողել է դիմակայել բոլոր դավադրությունները: Այս տարի իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ գարունը մեկնարկում է այն պայմաններում, երբ Իրանը բոլոր ոլորտներում հզորությամբ դիմագրավում է սպառնալիքները և վճռակամ ու հզոր քայլում է դեպի առաջ:

Այս տարիների ընթացքում, իսլամական հանրապետության համակարգի թշնամիները փորձել են մեկուսացնել Իրանին և թուլացնել ժողովրդի սերը հեղափոխության նկատմամբ, սակայն նրանք չհաջողեցին վնասել իսլամական հանրապետության համակարգի և հեղափոխության հիմքերը:

Բռնատիրական պետությունների դիմաց Իրանի ժողովրդի դիմակայությունը բացահայտեց իսլամական հեղափոխության տարողությունները և աշխարհին ապացուցեց, որ Իրանի իսլամական հանրապետությունը որպես հեղափոխական ու կրոնական արժեքների վրա հիմնված իշխանություն վստահ քայլերով իր նպատակների իրագործման է ձգտում: Հետևաբար բոլոր ոլորտներում ԻԻՀ առաջընթացն ու հզորությունը նկատելով, ԱՄՆ-ն առավել քան երբևէ  զայրացած է: Իրանի ժողովրդի դեմ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումները, որոնք միտված էին կասեցնել հեղափոխական շարժումը և թուլացնել Իրանի ժողովրդին, այսօր պասիվ ընթացք ունեն:

Իրանի դեմ տեղաշարժերում, ԱՄՆ-ը փորձել է սպառնալիք ներկայացնել Իրանին: Այսօր ևս ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը յոթ երկրների քաղաքացիների դեմ անօրինական սահմանափակություններ կիրառելով և Իրանի անունը ներառելով այսպես կոչված ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում, փորձում է կրկնել իր ձախողած քայլերը:

Իրանի իսլամական հանրապետությունը բոլոր ոլորտներում ապացուցել է, որ եթե որևէ ժողովուրդ ցանկանում է պատպանել իր ինքնությունը, արժանապատվությունը, անվտանգությունն ու շահերը, հարկավոր է դիմակայություն, անձնազոհություն, բարձր ինքնագնահատական և իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակն այս պատգամն է փոխանցում աշխարհին: