ԱՄՆ-ն իր հակաիրանական քայլերով փորձում է ճգնաժամ առաջացնել տարածաշրջանում
Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները հայտարարել են, որ Իրանի հրթիռային փորձարկումը հակասում է Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին: Նրանք նշել են,որ այս փորձարկումներում ընդգրկվում են այն հրթիռները, որոնք միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ՝ Մարք Թոները երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«ԱՄՆ-ն տեղյակ է Իրանի անպատասխանատու և հրահրիչ քայլերի մասին և խորապես մտահոգված այդ կապակցությամբ»:
Կասկած չկա, որ պաշտպանական ոլորտում Իրանը մեծ քայլեր է կատարել,բայց ԱՄՆ-ն այն դեպքում է մտահոգություն հայտնում ԻԻՀ հրթիռային պաշտպանության ծրագրի վերաբերյալ ,երբ ինքը տարածաշրջանում գրոհային հրթիռների կիրառմամբ համատեղ զորավարժություններ է անցկացնում:
ԱՄՆ-ի պետայրերը մշտապես վարել են Իրանին սպառնալիք ներկայացնելու քաղաքականություն: Այդ տեղաշարժերի մի մասն իրականանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության կողմից ,իսկ մյուս մասը` Կոնգրեսի քայլերի շրջանակում: ԱՄՆ-ն Իրանի անունն այդ երկրի դեմ ահաբեկչական սպառնալիքների դեմ ցուցակում ներառելուց հետո, հրթիռային փորձարկումը պատրվակ դարձրեց և Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը բարձրացնելով, փորձեց նոր մթնոլորտ ստեղծել, բայց այդ նիստն ավարտվեց առանց որոշակի արդյունքի հասնելու:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր ,որ Պարսից Ծոցի ջրերում Իրանի ռազմական վարժանքները սրում են լարվածությունները և վնասում են տարածաշրջանի կայունությանը: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից մեկ տարի անց, և Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը սկսվելով, այդ հակաքարոզչությունները նոր երանգ են ստացել:
Իրանի իսլամական հանրապետությունը հաշվի առնելով սպառնալիքների մակարդակը և պաշտպանական անհրաժեշտությունները, իր պաշտպանական ռազմավարությունը մշակել է զսպման քաղաքականության հիման վրա: Այս ռազմավարությունը չի հակասում միջազգային նորմերին և ուղղված է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Անվտանգության խորհուրդը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո ընդունած բանաձևով հստակ հայտարարեց, որ Իրանի կողմից օրինական ռազմական գործողությունների համար ոչ մի արգելք չկա: Այն ինչ պարզ է , ԱՄՆ-ի տեղաշարժերը հակադրվում են պաշտպանական հարցերում միջազգային կոնվենցիաներին ու իրավունքներին, որոնց պետք է միջազգային կազմակերպությունների ու կառույցների միջոցով ամենայն լրջությամբ հետևել: Քանի որ ԱՄՆ-ն հարցականի տակ է դրել օրինական պաշտպանության իրավունքի սկզբունքը: Իրանը բազմիցս բարձրագույն մակարդակում հայտարարել է, որ ատոմային զենքի կարիք չունի և հավատարիմ է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին( NPT): Ուստի Իրանի բալիստիկ հրթիռները չեն նախագծվել ատոմային մարտագլխիկներ կրելու համար: Սակայն ԱՄՆ-ն այդ քայլերով փորձում է մարտահրավեր նետել Իրանի պաշտպանական հզորությանը ,նպատակ,որին երբեք չի հասնելու: