Թրամփը խոստացել է հեղաշրջել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնակալության արարողության ժամանակ Դոնալդ Թարմփն ասել է.«Հասել է ժամանակը, որ արտաքին քաղաքականության ոլորտը հանձնենք բաց աչքերի, որպեսզի նոր հայացք նետենք ներկա աշխարհին և հիմնվելով պատմական ճշմարտությունների վրա, ելքեր փնտրենք առկա խնդիրների համար:
Թրամփն ասել է.«ԱՄՆ-ն աշխարհի ու Միջին Արևելքի մեծ մարտահրավերների ժառանգորդն է, սակայն այդուհանդերձ կարող ենք հասնել անվտանգության ու խաղաղության»:
Թրամփի նախագահության շրջանից անցած այս կարճ ժամանակամիջոցում հայտնի է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը հարձակողական ու ապակայունացնող է համաշխարհային խնդիրների այդ թվում Արևմտյան Ասիայի ապագայի, Եվրոպայի հետ համագործակցության, Չինաստանի հետ համագործակցության ու նոր հակահրթիռային համակարգերի ստեղծման նխատմամբ: Իհարկե Թրամփը իր նախընտրական քարոզարշավների ընթացքում բազմիցս քննադատել էր համաշխարհային զարգացումներում ԱՄՆ-ի կառավարության միջամտողական դիրքորոշումները: Որպես օրինակ, բացահայտորեն քննադատելով Ջորջ Բուշի և Բարաք Օբամային կառավարությունների գործունեությունը, նա ասել էր.«11 սեպտեմբերի դեպքերից հետո Արևմտյան Ասիայում պատերազմների համար ԱՄՆ-ի կատարած 6 տրլն. դոլար ծախսը որեէ արդյունք չի ունեցել»: Այս հայտարարությունների պատճառով հանրության հովանավորությունն ուղղվեց դեպի Թրամփը և նա կարողացավ հաղթել նախագահական ընտրություններում: Այդուհանդերձ այժմ, երբ Թրամփն է վարում ԱՄՆ նախագահի պաշտոնը, արտաքին քաղաքականության ոլորտում այդ երկրի վարած քաղաքականությունների մեջ դեռ լուրջ փոփոխություններ չեն նկատվում: Կարելի է նույնիսկ ասել, որ միջազգային ասպարեզում 70 տարի առաջ երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում ձևավորված ռազմատենչ քաղաքականությունը Թրամփի կառավարության օրոք նոր թափ է ստացել: «Նախ ԱՄՆ»-ի նման կարգախոսները չնայած առաջին հայացքից ցույց են տալիս, որ Թրամփի կառավարությունը կենտրոնացել է երկրի ներքին հարցերի վրա, սակայն կարող են նաև վկայել արտաքին ոլորտում ներկա կառավարության եսակենտրոն ու միահեծան մոտեցման մասին:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի մեծ թվով նախագահական պաշտոնի թեկնածուների նման, ովքեր ժողովրդահավան խոստւմներ են տալիս, Թրամփը նույնպես ասել էր, որ ցանկանում է հիմնական փոփոխություններ կատարել երկրի ներքի ու արտաքին քաղաքականությունների ոլորտում: Սակայն փորձը ցույց է տալիս. որ ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի նախագահները մոռանում են իրենց նախընտրական խոստումները կամ էլ հանդիպելով քաղաքական կառույցների բուռն ընդդիամությանը, պարտավորված նահանջում են իրենց դիրքերից: Հետևաբար Թրամփի հայտարարությունները այն էլ ներկա կառավարության կյանքից 2 շաբաթ անց, չեն կարող հաստատել արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի դիրքորոշումների փոփոխությունները: