Սպառնալիքը դարձել է Սպիտակ Տան հակաիրանական քարոզչության առանցքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53123-Սպառնալիքը_դարձել_է_Սպիտակ_Տան_հակաիրանական_քարոզչության_առանցքը
Այս օրերին Սպիտակ Տունը Իրանի դեմ քարոզչության նոր փուլ է սկսել ,որն ընթանում  է սպառնալի ոճով: Այդ հակաքարոզչության համար պատրվակ է հանդիսացել Իրանի հրթիռային փորձարկումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 15:46 Asia/Tehran

Այս օրերին Սպիտակ Տունը Իրանի դեմ քարոզչության նոր փուլ է սկսել ,որն ընթանում  է սպառնալի ոճով: Այդ հակաքարոզչության համար պատրվակ է հանդիսացել Իրանի հրթիռային փորձարկումը:

Այդ հակաքարոզչությունը երեկ Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդական՝ Մայքլ Ֆելինի հայտարարություններով նոր փուլ թևակոխեց: Մայքլ  Ֆելինը լրագրողների հետ զրույցում զգուշացնելով Իրանին հայտարարել է.«ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ ԱՄՆ նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի ռազմավարությունն ազդեցիկ չի եղել Իրանի հարցում»: Եվրամիության լրատվական ու քաղաքական շատ շրջանակներ  , նույնիսկ տարածաշրջանի մասշտաբով շրջանակներ , քայլ պահելով Սիոնիստական ռեժիմի հետ  գտնվում են այս սցենարի հետևում և իրենց վերլուծության ու լրատվության առանցքը կենտրոնացրել են Իրանին սպառնալիք ներկայացնելու վրա: Որոշ հայտարարություններ անտեղի Իրանի հրթիռային ծրագիրը վերագրում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և հայտարարում ,թե Իրանը խախտել է Անվտանգության խորհրդի  բանաձևը:

Որոշ վերլուծաբաններ  այդ հոսանքը գնահատում են Թրամփի գործունեության սկզբում ԱՄՆ-ի նոր արկածախնդրությունների շրջանակում և այս վարկածն են առաջ քաշում,որ Իրանն ու ԱՄՆ-ն փաստորեն փորձում են միմյանց վերաբերմունքները: Այդ կողմնորոշումը անշուշտ չի կարող համապարփակ վերլուծություն լինել, քանի որ հարցի էությունը նրանում է,որ ԱՄՆ-ի նման վերաբերմունքը նորություն չէ և վայրիվերումներ եղել են դեռ Բուշի շրջանից մինչև այսօր: Ուստի թվում է, որ ԱՄՆ-ի նոր պաշտոնյաները պետք է նաև կարճ հայացք նետեն նաև անցյալին: ԱՄՆ նախկին նախագահ՝ Բարաք Օբաման Իրանի վերաբերյալ  բազմիցս օգտագործել է «բոլոր տարբերակները սեղանի վրա են » նախադասությունը: Բայց ութամյա նախագահության փորձը նրան սովորեցրեց,որ պայմանները շատ են փոխվել  ԱՄՆ-ի համար: Մի երկրի դեմ սպառնալիքը միայն կարող է մի անփորձ կամ քիչ տեղեկացված անձի կողմից հնչել:

Այսօր կարող են որոշ կախյալ վարչակարգեր, ինչպես Սաուդյան Արաբիայի իշխանավորները ենթադրել,որ նրանց ի դերև անցած երազանքները կիրականանան Թրամփի նոր խաղերով,բայց դա լոկ պատրանք կարող է լինել, ուրիշ ոչինչ, քանզի ԱՄՆ-ն ավելի վաղ անուղղակի և միջնորդավորված պատերազմներում փորձել է այդ բոլոր տարբերակները և դրա արդյունքի մասին արդեն քաջ գիտի:

Ամեն դեպքում Իրանի դիրքորոշումը շատ պարզ ու թափանցիկ է: Իրանի պաշտպանության նախարար  բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը հակադարձելով ԱՄՆ-ի բարձրացրած սկանդալին հստակեցրել է,որ Թեհրանը երբեք  թույլ չի տա, որ օտարները միջամտեն իր պաշտպանական հարցերին: Ուրեմն կասկած չկա, որ ԱՄՆ-ն այսօր կստանա նույն պատասխանը , ինչ որ Բարաք Օբամայի ժամանակ է ստացել: