Արաբիայի ռազմավարությունը ՝ տարածաշրջանում աղանդավորության տարածումն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53319-Արաբիայի_ռազմավարությունը_տարածաշրջանում_աղանդավորության_տարածումն_է
Շաբաթ օրը ԶԼՄ-ների լրատվության գլխավոր վերնագրերը նվիրված էին Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունների վերլուծությանը, Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի և Էմիրությունների ԱԳ նախարարները Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղարն ի մի էին եկել Աբուդաբիում ՝ հակաիրանական վեցակողմ նիստ գումարելու նպատակով: Նիստի մասնակիցները հայտարարել են, որ Իրանը միջամտում է տարածաշրջանի երկրների գործերին և փորձում է աղանդավորություն տարածել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 08:30 Asia/Tehran
  • Արաբիայի ռազմավարությունը ՝ տարածաշրջանում աղանդավորության տարածումն է

Շաբաթ օրը ԶԼՄ-ների լրատվության գլխավոր վերնագրերը նվիրված էին Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունների վերլուծությանը, Արաբիայի, Բահրեյնի, Եգիպտոսի և Էմիրությունների ԱԳ նախարարները Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղարն ի մի էին եկել Աբուդաբիում ՝ հակաիրանական վեցակողմ նիստ գումարելու նպատակով: Նիստի մասնակիցները հայտարարել են, որ Իրանը միջամտում է տարածաշրջանի երկրների գործերին և փորձում է աղանդավորություն տարածել:

Իրականում տարածաշրջանի արաբական երկրները դարձել են անկայունության զոհ, որն իր հերթին Արաբիայի քաղաքականության հետևանքն է: Սակայն այս ծրագրում Արաբիան Սիոնիստական ռեժիմի հետ է քայլ պահում: Վերջին տարիներին, այն ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում և դարձավ վահաբականության ու թաքֆիրականության ու լարվածության ծավալման գործոն, դա հենց Արաբիայի քաղաքականության հետևանքն է: Տարածաշրջանի իրադարձությունները ցույց են տվել, որ Արաբիան է կանգնած ծայրահեղականության ու աղանդավորականության կուլիսներում : Իհարկե Արաբիան հետևում է որոշակի քաղաքականության, որի գլխավոր նպատակն է տարածաշրջանում սուդական իշխանության տարածումը: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, ձախողեց տարածաշրջանում ԱՄՆ-ի երկսյուն քաղաքականությունը՝ տարածաշրջանը ռազմական ու քաղաքական նոր հավասարությունների ներքաշելով : Դա իրականացվում է տարածաշրջանի շեյխաբնակ կառավարություններին Արաբիայից կախված պահելու միջոցով: Արաբիան հետևում է Իրանի հետ պարսիցծոցյան երկրների հարաբերություններում լարվածություն հարուցելու քաղաքականության միջոցով իր ստրատեգիային: Ստրատեգիա, որն այսօր պարտվել է Եմենում և Սիրիայում Արաբիայի հարձակողական քաղաքականության պատճառով: Հետևաբար Ռիադը մի ելք ունի ՝ մեղքն այլոց վրա բարդելու միջոցով Իրանին մեղադրել տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Այդ ուղղությամբ Արաբիան առաջ է քաշել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միության նման նախագծերի տեսքով տարածաշրջանային բևեռներ ձևավորելու գաղափարը: Չնայած այդ տեղաշարժերին, Արաբիան դեռևս անկարող է գնահատել տարածաշրջանում Թրամփի կառավարության և որոշակիորեն Վաշինգտոնի տեսակետները: Արաբիայի տեսանկյունից, եթե Թրամփի կառավարությունը շարունակի մնալ իր ծայրահեղական դիրքորոշումներին, փաստորեն թույլ է  տվել Արաբիան ևս շարունակի լարվածություն հարուցելու իր քաղաքականությունը: սակայն այդ հնարավորությունը երկար չի տևելու Արաբիայի համար, քանզի Ռիադի գլխավոր խնդիրն է համարվում ներքին ու  արտաքին երկու մարտահրավերները, որոնց պատճառով Արաբիան հայտնվել է երկընտրանքի առջև: Ուղիներից մեկը հենց այն է , որի վրա հայտնված է երկայիս, որն իր վերջո ներքուստ կործանելու է Արաբիային, իսկ երկրորդ ճանապարհը լինելու է անցյալի քաղաքականությունների վերանայումը, որի օգնությամբ Ռիադը կարող է վերականգնել իր տարածաշրջանային կառուցողական դերը: