ԱՄՆ-ի հանրապետականները նահանջել են ՀԳՀԾ-ի հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53371-ԱՄՆ_ի_հանրապետականները_նահանջել_են_ՀԳՀԾ_ի_հարցում
ԱՄՆ-ի Կոնգրեսի ավագ պաշտոնյան խոստովանել է, որ իր երկիրը կատարելու է իր պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 15:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հանրապետականները նահանջել են ՀԳՀԾ-ի հարցում

ԱՄՆ-ի Կոնգրեսի ավագ պաշտոնյան խոստովանել է, որ իր երկիրը կատարելու է իր պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետաան ղեկավար Փոլ Ռայանն ասել է.«Չնայած հանրապետականների դեմ լինելուն, կշարունակվի Իրանի հետ միջուկային համաձայնությունը»: 

Ինչպես ակնկալվում էր՝ ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո, ԱՄՆ-ի հանրապետականները փոխել են իրենց հայեցակետը Իրանի հետ միջուկային համաձայնության և ՀԳՀԾ-ի նկատմամբ:

Նախքան նոյեմբերին նախագահական ընտրությունների անցկացվելը, Հանրապետական կուսակցության երևելի դեմքերը՝ այդ թվում Փոլ Ռայանը, հնարավոր ամեն միջոցների դիմում էին ՀԳՀԾ-ի նկատմամբ իրենց հակառակ լինելը հայտնելու համար:

Նրանք անգամ, առանց Սպիտակ տանը տեղյակ պահելու, Կոնգրես հրավիրեցին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նեթանյահուին՝ Իրանի հետ միջուկային համաձայնության դեմ ելույթ ունենալու համար:

Նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուները բազմիցս խոստացել էին, որ Սպիտակ տուն մուտք գործելու դեպքում, պատռելու են Իրանի հետ միջուկային համաձայնությունը: Սակայն այսօր Դոնալդ Թրամփի նախագահությունից մեկ ամիս չանցած, Փոլ Ռայանը նահանջել է հանրապետականների դիրքերից և հայտարարել է, որ ԱՄՆ-ը կատարելու է իր հանձնառությունները Իրանի հետ միջուկային համաձայնության ուղղությամբ:

Իհարկե ՀԳՀԾ-ի կետերը հարգելուց բացի, ԱՄՆ-ի կառավարությունն այլ ելք չունի: Այդ փաստաթուղթը յոթ երկրների և Եվրամիության գերագույն ներկայացուցչի միջև ամիսներ շարունակված թեժ բանակցությունների արդյունք է: Այսօր ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մաս է կազմում, որից հրաժարվելը միջազգային մասշտաբով քաղաքական և իրավական հետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի համար:

Եվրոպայում Վաշինգտոնի ամենամոտ կանգնած քաղաքական դաշնակիցները նույնպես դժգոհություն են հայտնել միջուկային համաձայնության նկատմամբ ԱՄՆ-ի պաշտոնյաների դրսևորած անսկզբունքային դիրքորոշումների կապակցությամբ:

Ներկայումս ամերիկացի մի շարք պաշտոնյաներ՝ այդ թվում Դոնալդ Թրամփը և Փոլ Ռայանը խոստացել են խստացնել Իրանի դեմ շրջափակումները : 

Համենայն դեպս Իրանի հետ միջուկային համաձայնությունը շարունակելու մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունը չի երաշխավորում, որ նրանք անպայման կատարելու են իրենց պարտավորությունները: Անգամ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք բազմիցս խախտվել է այդ համաձայնությունը: ԱՄՆ-ի գործող կառավարությունը ևս գիտակցելով, որ չի կարող կատարել իր պարտավորությունները միջուկային համաձայնության ուղղությամբ, ձգտում է ավելացնել Իրանի դեմ գործադրվող ճնշումները:

Ինչպես այսօր են նրանք իրենց անզոր զգում Իրանի միջուկային խաղաղ ծրագրի շրջանակում անցկացված հաջողությունների դիմաց, ապագայում ևս նման կեցվածք են որդեգրելու Իրանի պաշտպանական օրինական ծրագրերի նկատմամբ: