Մամուլի տեսություն 09-02-2017
Վաղը բոլորը հրավիրված են հեղափոխության տոնակատարությանը:
Այսօր իրանական թերթերը միաձայն ժողովրդին կոչ են արել մասնակցել վաղը բահմանի 22-ին Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված արարողությանը և ջախջախիչ պատասխան տալ ամերիկացիների վերջին սպառնալիքներին: Այսօր թերթերի ուշադրության կենտրոնում է եղել Իրանում առաջիկա նախագահական ընտրություններին գործող նախագահ՝ Հասան Ռոհանիի թեկնածությունն առաջադրվելու հարցը: Իսկ Ալիք հայատառ օրաթերթը հրապարակել է Թեհրանի հայոց թեմի թեմի թեմական խորհրդի հաղորդագրությունը,որում Թեհրանահայությանը կոչ է արվել մասնակցել Բահմանի 22-ի քայլարշավին:
Ջավան օրաթերթ
Վաղը բոլորը հրավիրված են հեղափոխության տոնակատարությանը
«Վաղը բոլորը հրավիրված են հեղափոխության տոնակատարությանը» խորագրի ներքո հոդվածում Ջավան թերթը գրել է.« Իրանի ժողովուրդն այն դեպքում է նշում Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձը,երբ միջազգային բեմում դիմագրավում է անարդար ճնշումներ: Ճնշումներ ,որոնք միտված են աղավաղել համակարգի դիմագիծը և համակարգի ու ժողովրդի միջև տարածություն առաջացնել,ուստի ժողովրդի բուռն մասնակցությունը բահմանի 22-ի քայլարշավին անհրաժեշտություն է,որով ժողովուրդը ձախողման կմատնի Իսլամական համակարգին հարվածելուն ուղղված թշնամու տարբեր նախագծերը»:
Քեյհան
«Օբամայի և Թրամփի երազանքները ոտնահարվում են»
Քեյհան թերթը «Օբամայի և Թրամփի երազանքները ոտնահարվում են» խորագրի ներքո հոդվածում գրել է.«Վաղը բահմանի 22-ի արևածագին Իսլամական Իրանի բոլոր քաղաքները նշել են իսլամական հեղափոխության 38-րդ տարեդարձը: Իրանի վեհ ու հաստատակամ ժողովուրդը վաղը իր հավատարմությունն է ի ցույց դնելու Հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարների և Իսլամական հեղափոխության նկատմամբ»:
Ալիք
Բահմանի 22-ի տոնակատարություն Երևանում
Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձը՝ Բահմանի 22-ը ամեն տարի նշվել է Երևանում։ Այս տարի ևս Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ երեկ՝ փետրվարի 8-ին,հատուկ հանդիսություն էր կազմակերպվել ՀՀ կառավարության ընդունելությունների տանը։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին ընդունեց մեծ թվով հյուրերին, որոնք եկել էին շնորհավորելու Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակը։
Էըթեմադ
Ռոհանին որոշել է իր թեկնածությունը առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին
Հղում անելով ԻԻՀ առողջապահության նախարարին, Էըթեմադ թերթը գրել է.«2017 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու»: Երեք առողջապահության նախարար՝ Սեյյեդ Հասան Ղազիզադեն հայտարարել է.«Ուրախ ենք,որ Դկտ. Ռոհանին որոշել է մասնակցել 12-րդ նախագահական ընտրություններին և հուսով ենք,որ ժողովուրդն այս անգամ ևս Ռոհանիի օգտին կքվեարկի»:
Ալիք
Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միության 41-րդ Համադպրոցական խաղերը
Երեկ՝ փետրվարի 8-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ-ուհիների եւ 100- ից ավելի մանկապարտեզի սաներ ներկայությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ 41-րդ Համադպրոցական խաղերի բացումը:
Ռեսալաթ
Զիգմար Գաբրիելը՝ ամերիկացի պաշտոնատարների հետ հանդիպման մասին
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, որը ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարությունը սկսվելուց հետո Գերմանիայի կառավարության առաջին անդամն է, որ այցելել է Վաշինգտոն և հանդիպել ամերիկացի պաշտոնատարների հետ, ARD հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է,որ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ փոխնախագահ Մայք Փենսի հետ:«Առանձին հանդիպումների արդյունում ես հասկացա ,որ Վաշինգտոնը պաշտպանում է Տրանսատլանտյան դաշինքը», հայտարարել է Գաբրիելը: Նախարարի խոսքով՝ ինչպես Թիլերսոնը, այնպես էլ Փենսը կողմ են Եվրոպայի դիրքերի ամրապնդմանը: «Ես շատ ուրախ եմ, որ մեր միջև ընդհանուր ըմբռնում կա»,- ասել է Զիգմար Գաբրիելը:
Armenpress.am
90 հազար այցելու մեկ տարում. Մատենադարան այցելած զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է
Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտ 2016 թվականին այցելել է 89 հազար մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, այցելուների այս ցուցանիշը 3 հազարով գերազանցել է 2015 թվականի տվյալները: Այցելուներն ամենատարբեր երկրներից են, աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է: Հայաստան եկած բազմաթիվ զբոսաշրջիկներ անպայման ձգտում են լինել Մատենադարանում, ծանոթանալ այնտեղ ցուցադրված ձեռագրային գանձերին: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ մեծ թվով այցելուներ են գալիս Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, այցելուներ կան նաև Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բալկանյան երկրներից, Գերմանիայից, Չինաստանից և այլն:«Ընդգծեմ, որ տարեցտարի Մատենադարան այցելությունների թիվն ավելանում է: Զբոսաշրջիկները գալիս ես, թե զբոսաշրջային կազմակերպությունների նախաձեռնությամբ, թե առանձին»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:Մատենադարանում աշխատում են զբոսավարներ, որոնք մասնագիտացված են 6-7 օտար լեզվի գծով: Այժմ նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որ այլ լեզուների տիրապետող գիտնականները ևս ժամանակ առ ժամանակ աշխատեն զբոսաշրջիկների հետ:«Մենք այդ ծրագիրն ինչ-որ չափով իրականացրել ենք: Երբ Իրանի փոխնախագահն էր եկել, մեր աշխատակցուհին, ով տիրապետում է պարսկերենին, հենց այդ լեզվով էլ բացատրեց: Ներկայում այդ ծրագիրը ցանկանում ենք ավելի կազմակերպված հիմքերի վրա դնել: Այն գիտաշխատողները, ովքեր տիրապետում են, ասենք, լեհերենին հունգարերենին, կարող են այդ երկրներից եկած խմբերի հետ աշխատել հենց իրենց լեզվով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Մատենադարանը ծրագրում է հատել այցելուների՝ խորհրդանշական 100 հազար ցուցանիշը:
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ Մատենադարանն ակտիվ աշխատանք է իրականացնում ցուցադրությունների կազմակերպման ուղղությամբ: Այդ տեսանկյունից նոր մասնաշենքի առկայությունը լայն հնարավորություններ է տալիս: Նախկին 1-2 ցուցասրահի փոխարեն այժմ կա 10-ից ավելի ցուցասրահ:
«Բազմաթիվ նոր ցուցադրություններ եղան վերջին մի քանի տարիներին, օրինակ Նոր ջուղայի ձեռագրերին, արաբատառ ձեռագրերին, պարսկական ձեռագրերին նվիրված ցուցադրություններ: Մեծ ցուցադրություն ունեցանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի ևս նոր ցուցադրություններ ենք նախատեսում, մասնավորապես, Ղրիմի հայկական մանրանկարչությանը նվիրած: Դրանից բացի, նախատեսել ենք հայ-լեհական ցուցադրություն: Այս տարի լրանում է այն հայտնի հրամանագրի 650-ամյակը, որը ստորագրել է Լեհաստանի թագավոր Կազիմիրը: Այդ հրամանագիրը, կարծես, Լեհաստանում հայ համայնքի ծննդյան վկայականը լիներ: Ահա կլինի այդ իրադարձությանը նվիրված ցուցադրություն, գրքի հրատարակություն»,-ասաց Վահան Տեր Ղևոնդյանը: Նա նկատեց, որ ժամանակին Լվովը մտնում էր Լեհաստանի կազմի մեջ, և այդ ընթացքում Լվովը հայկական տպագրության հնատիպ կենտրոններից մեկն էր: Հայ-լեհական ցուցահանդեսին ներկայացվելու են ձեռագրեր, հնատիպ գրքեր՝ կապված այդ ժամանակաշրջանի հետ:
Ընթացիկ տարում նախատեսված է նաև ցուցադրություն՝ նվիրված Լազարյաններին: Ներկայացվելու են արժեքավոր նյութեր՝ կապված Լազարյանների ժառանգության հետ: