Ինչ նպատակ է հետապնդում Հյուսիսային Կորեան` միջուկային ու հրթիռային փորձարկումներով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54079-Ինչ_նպատակ_է_հետապնդում_Հյուսիսային_Կորեան_միջուկային_ու_հրթիռային_փորձարկումներով
Հյուսիսային Կորեային հաջողվել է փորձարկել բալիստիկ հրթիռը միջուկային մարտագլխիկով զինելու հնարավորությունը։ Նշվում է նաև, որ փորձարկվել է որսալուց հրթիռի խուսափելու ունակությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Ճապոնական ծովի ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի փորձարկումներն անհանգստացրել են Ճապոնիային և Հարավային Կորեային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2017 10:02 Asia/Tehran
  • Ինչ նպատակ է հետապնդում Հյուսիսային Կորեան` միջուկային ու հրթիռային փորձարկումներով

Հյուսիսային Կորեային հաջողվել է փորձարկել բալիստիկ հրթիռը միջուկային մարտագլխիկով զինելու հնարավորությունը։ Նշվում է նաև, որ փորձարկվել է որսալուց հրթիռի խուսափելու ունակությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Ճապոնական ծովի ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի փորձարկումներն անհանգստացրել են Ճապոնիային և Հարավային Կորեային:

Իսկ ԱՄՆ-ն,որ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերը որպես առիթ է օգտագործում իր ռազմական ներկայությունը Կորեական թերակղզում և հարավ-արևելյան Ասիայում մեծացնելու համար, միանալով իր դաշնակիցներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ գումարել Հյուսիսային Կորեայի դեմ: Փխենյանի դեմ անցկացվող նիստերում ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանվում Հյուսիսային Կորեայի դեմ: Հիմնական խնդիրը որ խորհելու տեղիք է տալիս, դա այն է,որ Հյուսիսային Կորեան բազմիցս իր համաձայնությունն է տվել իր միջուկային ծրագիրը սառեցնելու հարցում միջազգային հանրության հետ համագործակցելու որոշմանը:

2007 թվականին Հյուսիսային Կորեան համաձայնեց  սննդի և վառելիքի օգնության դիմաց դադարեցնել իր ռազմական միջուկային ծրագիրը և ոչնչացնել Յոնգբյոնի սառեցնող աշտարակը:

Տարածաշրջանի պաշտոնյաները և լրագրողները իրենց միջուկային ծրագրերի վերաբերյալ համապարփակ զեկույց են ներկայացրել Չինաստանին, որը  նախագահում է Հյուսիսային Կորեայի միջուկային հարցերի կարգավորման շրջանակում ստեղծված վեցակողմ խումբը: Ի դեպ ԱՄՆ-ն , Հարավային Կորեան և Ճապոնիան խոստացան Հյուսիսային Կորեայի համագործակցության դիմաց սննդի ու վառելիքի օգնություն տրամադրել այդ երկրին: Նախատեսված էր, որ ԱՄՆ-ն տարեկան մեկ միլիոն տոննա վառելիք տրամադրի Հյուսիսային Կորեային , սակայն ընդամենը  50 հազար տոննա տրամադրեց, իսկ Ճապոնիան և Հարավային Կորեան էլ պետք է չորս միլիարդ դոլար վճարեին Հյուսիսային Կորեային ,որից հրաժարվել են և հերթական անգամ ձախողման մատնել Հյուսիսային Կորեայի հետ համաձայնությունը:

Ամեն դեպքում ԱՄՆ-ն տարբեր մակարդակներում շարունակում է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել: Վաշինգտոնը նույնիսկ Ճապոնիային  թույլատրեց շարժվել հզոր բանակ ստեղծելու ուղղությամբ:

2016 թվականը կարելի է համարել Հյուսիսային Կորեայի հրթիռային համակարգերը ԱՄՆ-ի սպառնալիքների դիմաց զորեղացնելու տարի: Քանզի այդ երկիրն առանց հաշվի առնելու ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները, մի քանի հրթիռային ու միջուկային փորձարկում է իրականացրել:Կորեական թերակղզում ԱՄՆ-ի կողմից իրականացվող  գործողություններն ու լարվածությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի միջուկային հարցն օգտագործում է իր ռազմական ներկայությունը Ճապոնիայում և Հարավային Կորեայում արդարացնելու համար: Փաստորեն ԱՄՆ-ն ոչ միայն ցանկություն չունի կարգավորել Կորեական թերակղզում միջուկային ճգնաժամը,այլև փորձում է ճգնաժամի կրակի բոցն ավելի թեժացնել: