Օբաման խստորեն քննադատել է Գուանտանամոյի կալանավայրի գործունեության շարունակումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտարարել է Գուանտանամոյի կալանավայրը փակելու կապակցությամբ այդ երկրի կառավարության ծրագրերի մասին, ասելով, որ այս բանտը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանն ու հասակում ամերիկյան արժեքներին:
«Գուանտանամոյի բանտը սև բիծ է ԱՄՆ-ի անցյալ վկայականում, որտեղ արձանագրված է օրենքի իշխանության ամենաբարձր ցուցանիշը »,-ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հասել է Գուանտանամոյի բանտը փակելու ժամանակը, հայտարարելով, որ Վաշինգտոնն օգտվելու է իր ողջ ազդեցությունից և հնարավորություններից` Ալղաիդայի ու ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար:
Օբաման ողջունել է Գուանտանամոյի բանտը փակելու Պենտագոնի որոշումը և հայտարարել, որ Գուանտանամոն փակելու մասին նախագիծը երեքշաբթի օրը հանձնվել է ԱՄՆ Կոնգրեսին:
Պենտագոնի նախագծի համաձայն, այն կալանավորները որոնց արտահանձնման հետ համաձայնել է երկրի նախագահը, հանձնվելու են իրենց պատկան երկրներին, շարունակվելու են հետաքննություններն այն կալանավորների ներկայացրած սպառնալիքի մասին, որոնց կապակցությամբ դեռ որոշում չի կայացել, յուրաքանչյուր կալանավորին համապատասխան ընթացակարգ է մշակվելու և ի վերջո Կոնգրեսի համագործակցությամբ ԱՄՆ-ի տարածքում հարմար վայր է հատկացվելու արտասահմանցի կալանավորներ փոխադրման համար:
Թվում է, որ Օբաման իր պաշտոնավարության վերջին տարում մտադիր է իրագործել Գուանտանամոյի բանտը փակելու կապակցությամբ տված իր խոստումը:
Գուանտանամոյի բանտը հիմնադրվեց 2002 թվականին 2001 թվականի 11-սեպտեբերյան հարձակումների գործով կասկածյալներին պահելու համար և այս պահին այնտեղ պահվում են 91 կալանավորներ:
Այդ թվականից ի վեր, տարբեր ժամանակաշրջաններում այս բանտում պահվել են շուրջ 800 կալանավորներ: Նրանց մեծ մասն իրենց ազատազրկման շրջանն անց է կացրել առանց դատավարության: Այդ թվականից ի վեր շատ կալանավորներ արտահանձնվել են իրենց երկրները կամ որևէ այլ երկիր որը պատրաստ է եղել ընդունել նրանց: Իր նախագահության շրջանի սկզբում Օբաման խոստացավ փակել Գուանտանամոյի բանտը, սակայն հանրապետականների միջոցով վերահսկվող Կոնգրեսի խիստ հակառակությունը կանխեց այդ խոստման իրագործումը: Կոնգրեսը պնդում է այդ սարսափելի կալանավայրի գոյությունը շարունակվելու վրա: Կարևոր կետն այն է, որ ԱՄՆ-ն, որպես աշխարհում ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող և այդ պատրվակող այլ երկրներ զորաշարժ կատարած երկիր, չնայած համաշխարհային հասարակական կարծիքի ու իրավապաշտպան կազմակերպությունների պահանջի, ընդգծում է այս կալանավայրի գոյության շարունակվելու անհրաժեշտությունը:
Ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դեմ է Գուանտանամոյի կալանավորներին ԱՄՆ փոխադրելու կապակցությամբ Պենտագոնի նախագծին: Օբաման հանրապետականների կողից վերահսկվող Կոնգրեսից պահանջել է ընդունել այնպիսի որոշում, որի մասին պատմությունը լավ դատողություն կանի և նրանց կոչ է արել ի նկատի ունենալ անցած 15 տարիների ընթացքում կուտակված փորձը:
Այդուհանդերձ հանրապետականները շարունակում են քննադատել Գուանտանամոն փակելու Օբամայի առաջարկը:
Պենտագոնի նախագծի համաձայն, Գուանտանամոն փակվելուց հետո, ԱՄՆ-ի տարածքում հավանաբար ստեղծվելու են 13 կենտրոններ, որտեղ փոխադրվելու են Գուանտանամոյի կալանավորների 30-ից 60 հոգիանոց խմբեր: Օբամայի կողմից ներկայացված նախագծի հանդեպ հանրապետականների վերջին դիրքորոշմամբ, որոշ հանրապետական սենատորներ հակազդել են Գուանտանամոյի կալանավայրը փակելու նախագծին: Այդ թվում սենատոր Ջոն ՄաքՔեյնը ընդգծելով Սենատում այս նախագծի քննարկման անհրաժեշտությունն ասել է, որ չպիտի դրա վավերացման հետ հույսեր կապել: