Ռուսաստանը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունը
Ռուսաստանի Պետդումայի մի խումբ անդամներ արձագանքել են միջուկային ոլորտում գերազանցության ձգտելու և ԱՄՆ-ի միջուկային զինանոցն ընդլայնելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Թրամփն հայտարարել էր, միջուկային զենքերի արտադրման բնագավառում ԱՄՆ-ի կարողությունը թուլացել է և ընդգծել է, որ այդ իրավիճակը փոխվելու է:
Թրամփի դիրքորոշումն արժանացել է ռուսների խիստ հակազդեցությանը: Մոսկվան այսօր բախվում է այն իրականությանը, որ չնայած Թրամփի իշխանության շրջանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ սկզբնական լավատեսություններին, պայմաններն այլ ընթացք են ունեցել: Հունվարի 20-ին իշխանության ղեկը ստանձնելուց հետո Թրամփի ուշադրության կենտրոնում հայտնված հարցերից մեկն ԱՄՆ-ի միջուկային կարողության ընդլայնումն ու Ռուսաստանի միջուկային կարողության կրճատման պահանջն է եղել: Բնականաբար Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխավորման համար միջուկային ռազմավարական կարողության տեր լինելը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից անվիճարկելի կարմիր գիծ է համարվում և այդ կապակցությամբ ցանկացած պահանջ դեմ է առնում ռուսների խիստ հակազդեցությանը: Դումայի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանդին Կասիաչևն անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ «Մենք կրկին մեծ կդարձենք ԱՄՆ-ն» Թրամփի կարգախոսին, ընդգծել է, որ այդ կարգախոսը միջուկային գերազանցության իմաստ է փոխանցում և նա այդ գործով աշխարհը կրկին կվերադարձնի 1950-ական և 1960-ական թվականների սպառազինական մրցակցության ամենավատ շրջանին: Կասիաչևի ընդգծմամբ, սա Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ Թրամփի կատարած ամենամտահոգիչ հայտարարությունն է:
Միևնույն ժամանակ Թրամփի հայտարարությունները կարելի է ինչ-որ կերպով ռազմավարական միջուկային սպառազինության կրճատման «Ստարտ-2»-ը հարցականի տակ տանելու իմաստով ընկալել: Այդ պայմանագրի շրջագծում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնել են իրենց միջուկային ռազմավարական սպառազինության թիվը 1500-ի և դրանց արձակման պատվանդանների թիվը 800-ի կրճատել: «Ստարտ» պայմանագիրը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև միջուկային հավասարակշռության պահպանման հիմք է ծառայում:
Հիմնականում Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի միջուկային զինանոցի և միջուկային ռազմավարության կապակցությամբ ակտիվ կողմնորոշում է ընդունել և որպես այլընտրանք ընդգծում է միջուկային առաջին հարվածի ռազմավարությունը շարունակելու անհրաժեշտությունը, ինչը կարող է աշխարհի և համար միջուկային հարձակման մղձավանջ դառնալ ու բացահայտ սպառնալիք համարվել աշխարհի այլ երկրների ու հատկապես միջուկային ուժերի համար: ԱՄՆ-ի վարչակազմը բացահայտ կերպով այլ երկրներին սպառնացել է, որ իր և կամ իր դաշնակիցների ազգային անվտանգության պաշտպանության համար կարող է միջուկային նախահարձակ քայլի դիմել: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանը հայտարարել է, այդ երկրի գոյությունը թիրախ դարձնող հարձակումների կանխման համար կարող է միջուկային զենք օգտագործել: Չինաստանն էլ հայտարարել է, որ միջուկային նախահարձակ քայլ չի ձեռնարկի ու միայն այն դեպքում կօգտվի ադ սպառազինությունից, երբ հարձակման թիրախ դառնա: