Եվրախորհուրդը զգուշացրել է Թուրքիայի քաղաքական իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55628-Եվրախորհուրդը_զգուշացրել_է_Թուրքիայի_քաղաքական_իրավիճակի_կապակցությամբ
Եվրախորհուրդը հայտարարել է,որ Թուրքիան Էրդողանի նախագահության օրոք ավտորիտար և բացարձակ իշխանության ստեղծման նկրտումներով է առաջնորդվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 15:36 Asia/Tehran
  • Եվրախորհուրդը զգուշացրել է Թուրքիայի քաղաքական իրավիճակի կապակցությամբ

Եվրախորհուրդը հայտարարել է,որ Թուրքիան Էրդողանի նախագահության օրոք ավտորիտար և բացարձակ իշխանության ստեղծման նկրտումներով է առաջնորդվում:

 

Թուրքիայի քաղաքական իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդի զեկույցը ցույց է տալիս, որ ԵՄ-ը շրջանցել է Անկարային և փակել է այդ եվրոպական կառույցում Թուրքիայի անդամակցության դոսիեն: Թուրքիայում 2015 թվականի հուլիսի 15-ի  ձախողած հեղաշրջումից հետո լարվածության են մատնվել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և թուրքերը խիստ քննադատության են ենթարկել ԵՄ-ին այդ հեղաշրջման նկատմամբ չդիրքորոշվելու պատճառով:  ԵՄ-ը բազմիցս քննադատել է հեղաշրջման հեղինակների ու նրանց հովանավորների նկատմամբ ցուցաբերված Թուրքիայի կառավարության վերաբերմունքը՝ այն գնահատելով ԵՄ-ին անդամակցելու շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտում:

Թուրիքայի կառավարությունը և նախագահ՝ Էրդողանը չհանձնվեցին եվրոպացիների քննադատություններին: Էրդողանը պնդեց արևելքի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոխելու վրա, հայտարարելով ԵՄ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին:

Եվրախորհրդի զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ-ին  անդամակցության հարցով   մտահոգություններից բացի, պետք է հայտնվի ավելի մեծ մտահոգության առջև, որն է՝ այդ երկրի դեմոկրատական ու խորհրդարանական կարգերը բռնապետական ու նախագահական կարգերի վերածելու որոշումը:

Եվրախորհրդի դիտանկյունից՝ Էրդողանը Սահմանադրության փոփոխմամբ կարող է նախարարներ նշանակել կամ նրանց ազատել պաշտոնից: Նա կարող է նախագահի լիազորությունների շրջանակում իր ցանկություններն ու ուժը պարտադրել Թուրքիայի ժողովրդին և իր ուզած եղանակով փոխել արտակարգ դրությունը: Ի դեպ այդ փոփոխություններով Թուրքիայի դատական համակարգը ապագայում կկորցնի իր անկախության վերջին մնացորդները: Կարելի է կանխատեսել, որ Թուրքիայի կառավարությունը բացասաբար է արձագանքելու Եվրախորհրդի հանձնաժողովի զեկույցին  և վերջինիս մեղադրելու է Թուրքիայի ներքին գործերին միջամտելու մեջ: ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2005 թվականին: Եվրամիությունն ու Թուրքիան 2016 թվականի մարտին ստորագրած համաձայնագրում թափ հաղորդեցին վիզայի ազատականացման հետ կապված բանակցություններին ու անդամակցության գործընթացին : Այդ պայմանագրի շրջանակում Թուրքիան պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկեր փախստականների ճգնաժամին դիմակայելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիայում ձախողած հեղաշրջումից հետո, այդ երկրի կառավարության հալածիչ քայլերն ուժգնացան, որից հետո ԵՄ-ը հրաժարվեց Թուրքիայի քաղաքացիների վիզային ռեժիմի չեղարկելու մասին տված խոստումից:  Ի դեպ Թուրքիայի ու Եվրոպական երկրների , մասնավորապես Գերմանիայի միջև լարվածությունները սրվել են : Գերմանական «Դիվելթ» օրաթերթի լրագրող՝  Դենիս Յուսելի Թուրքիայում ձերբակալվելուց հետո, Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում տիրող լարվածությունն ավելի սրվեց: Թուրքիայում   Դենիս Յուսելին մեղադրում են մի ահաբեկչական կազմակերպություն պրոպականդելու և ժողովրդին հրահրելու մեջ: Հաշվի առնելով գերմանացի լրագրողի ձերբակալման փաստը,  Գերմանիայի փոխկանցլեր և ԱԳ նախարար՝ Զիգմար Գաբրիելն ասել է.«Գերմանիա- Թուրքիա  հարաբերություններն աննախընթաց կերպով մատնվել են լարվածության և այժմ այս հարաբերությունները գտնվում են մեծ փորձության առջև»: